Լիբերիայում Էբոլայի տենդի վարակի օջախից փախչողների վրա կրակ են բացել

1280Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի  թաղամասերից մեկում կարանտին հայտարարելուց հետո ոստիկանները կրակ են բացել փողոց դուրս եկածների վրա, ինչի հետևանքով 3 հասուն մարդ ու մեկ երեխա է վիրավորվել, հայտնում է  Lenta.ru-ն:

«Զինվորները մարտական փամփուշտներ են օգտագործում, ընդ որում,  նրանք հետևում են բոլոր կանոններին: Նրանք չեն կրակում խաղաղ բնակիչների վրա: Յուրաքանչյուր վիրավորում  գրանցվում է բժիշկների մոտ»,-հաղորդել է  բանակի ներկայացուցիչ ԴեսալինԷլիսոնը:

Բողոքի ակցիան սկսվել է օգոստոսի 20-ին, այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին  Վեսթ Փոինթ տանող ճանապարհները, որտեղ վտանգավոր հիվանդության պատճառով կարանտին է հայտարարվել: Ոստիկաններն այնտեղ սեղաններից, աթոռներից, ու փշալարերից  բարիկադներ են սարքել:

Էբոլայի տենդի բռնկումը սկսվել է Գվինեայում, փետրվարին: Հետո այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում, Լիբերիայում  ու Նիգերիայում: ԱՀԿ-ի տվյալներով, տենդից 1350 մարդ էմահացել, վարակի 2473 գրանցված դեպք կա:

Լիբերիայում, Էբոլայի տենդի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

185-390x290Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` Էբոլայի տենդի համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է  РБК-ն:

«Մեր կառավարությանն ու ժողովրդին արտակարգ միջոցառումներ են անհրաժեշտ մարդկանց կյանքը պահպանելու համար: Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Լիբերիայի հանարապետության ողջ տարածքում, 2014-ի օգոստոսի 6-ից սկսած` 90 օր», -ասել է նա:

Վերջին տվյալներով, տարվա սկզբից, Էբոլայի տենդից մահացել է 932 մարդ: Ավելի վաղ Լիբերիայի իշխանությունները սահմանները փակելու որոշում կայացրին` վարակի տարածումը կանխելու համար:

Ներկայում այս հիվանդության դեմ դեղորայք գոյություն չունի: Սակայն, Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտը հայտարարել է  2015-ի կեսին Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ մշակելու հավանականության մասին:

Լիբերիայի իշխանություններն Էբոլայի տենդի պատճառով փակել են սահմանները

ԷբոլաԼիբերիայի կառավարությունը վարակի դեմ պայքարի նպատակով փակել է հսկիչ սահմանային կետերի մեծ մասն ու բացել է Էբոլայի տենդի առկայությունը ստուգող կենտրոններ, հաղորդում է  Газета.Ru-ն:

“Կառավարությունն ամեն ինչ անում է,  վարակի դեմ պայքարելու համար, այդ թվում` Լիբերիա  բոլոր ժամանածների ու միջազգային օդանավակաանից մեկնողների ստուգումն ու թեսթավորումը”,-հայտնել է երկրի նախագահ Էլեն Ջոնսոն-Սեռլիֆը:

Աֆրիկայում հիվանդության զոհերի թիվը հասնում է 660 մարդու: Վարակվածերի 90%-ը մահանում  է: Այսօր Էբոլայի տենդի դեմ  առայժմ ոչ պատվաստանյութ կա, ոչ էլ բուժում: