Լիտվայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող չի եղել

o_929593Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 25-ին:

Նախնական տվյալների համաձայն, առաջին փուլում գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հավաքել է ձայների 45.83 տոկոսը: Դա բավարար  չէ հաղթանակի համար:

Երկրորդ փուլում նրա հակառակորդներն են լինելու Զիգմանտաս Բալչիտիսը կամ էլ Արտուրաս Պաուլաուսկասը, .նրանք մոտավորապես հավասար քանակությամբ ձայներ ունեն` համապատասխանաբար` 13.70 % և 12.12%:

 

Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատար է Դալյա Գրիբաուսկայտեն

o_929593

Մայիսի 11-ին կայացած Լիտվայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 25%-ի մշակման արդյունքերով առաջատար է Դալյա Գրիբաուսկայտեն` 43,97 %-ով:

Գլխավոր ընտրական հանձնաժողովի նախագահ Զենոնաս Վայագուսկասը հայտնել է, որ «Ակնհայտ է գործող նախագահին աջակցության միտումը»: Ներկայում հաշվարկված են 2004 ընտրատարածքներից 1485-ի քվեաթերթիկները, իսկ խոշոր քաղաքներում շարունակվում է  դրանց հաշվարկը:

Եթե նա ստանա ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին, ապա առաջին փուլից հետո  պետության ընտրված ղեկավար կհայտարարվի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հակառակ պարագայում, վերջնական որոշում Լիտվայի քաղաքացիները պետք է կայացնեն քվեարկության երկրորդ փուլում, որը պլանավորված է մայիսի 25-ին:

Նրա մրցակիցները` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բալչիտիս Զիգմանտասը հավաքել է 15,26, իսկ Աշխատանքային կուսակցության թեկնածու Արտուրաս Պաուլաուսկասը` 14,27 %, իսկ մյուս թեկնածուներին պաշտպանել է ընտրողների 4-9%-ը:

Լիտվայի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկության արդյունքում, 5 տարի ժամկետով` համընդհանուր, հավասար ու ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայում

183. Genocide commemoration events in Lithuania 25.04.2014Ապրիլի 24-ին Լիտվայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների, ակադեմիական և լրագրողական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի անդամներ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայ համայնքների մեծ պատվիրակություններ էին ժամանել նաև Էստոնիայից և Լատվիայից, ինչպես նաև Հայաստանի Վալդորֆյան դպրոցի շուրջ 30 աշակերտներ:

183.Genocide commemoration events in Lithuania 25.04.2014Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ:

Այնուհետև Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» վեպի լիտվերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի փոխնախագահ Պովիլաս Ուրբշիսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն, Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և «Մուսա լեռան 40 օր» վեպի լիտվերենի թարգմանիչ Լեոնաս Պետրավիչյուսը:

Նույն օրը երեկոյան, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Լիտվայի Կաթոլիկ արքեպիսկոպոսարանը առաջին անգամ Վիլնյուսի Սբ. Պողոս Պետրոս Կաթոլիկ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ մատուցել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար Սուրբ Պատարագ՝ Լիտվայում ներկայացված, Լյութերանական, Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում:

Անկախ

Հայաստանում է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

լիտվաՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:

Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

 Անկախ

Լիտվայի իշխանությունները եվրոյի անցնելու մասին օրենք են ընդունել

1255-390x290

Լիտվայի խորհրդարանը օրենք է ընունել, որով 2015-ից կանոնակարգվելու են ազգային տարադրամը եվրոյով փոխարինելու ու գները կոնվերտացնելու մասին հարցերը:

Փաստաթուղթն ընդունելու մասին իրենց ձայն են տվել 78 պատգամավոր, դեմ են արտահայտվել 7-ը, 13-ը ձեռնպահ են եղել: Երկրի վարչապետ Ալգիդաս Բուկտյավիչուսը կարծում է, որ Լիտվայի անցումը եվրոյի` կուժեղացնի երկրի անվտանգությունը:

Եվրոյի անցման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրահանձնաժողովը` այս տարվա հունիսին:

Հանդիպում Լիտվայում ՀՀ դեսպանությունում

հանդիպում լիտվայի դեսպանատանըՓետրվարի 8-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Հանդիպմանը մասնակցեցին Նոր Նախիջևանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաև Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաոլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ուսումնասիրել Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:

 

 Անկախ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լիտվա

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին:

Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: