Լուսանկարիչը հրապարակել է «լուսին» և «արև» թռչող ինքնաթիռի լուսանկարներ (լուսանկարներ)

Ֆրանսիացի լուսանկարիչը լուսանկարել է ուղևորատար ինքնաթիռներին «լուսին» և «արև» թռչելիս:

արև թռչող

39-ամյա Սեբաստիան Լեբրիգանդը Boeing Dreamliner-ը լուսանկարել է Փարիզի մոտակայքում գտնվող իր տան ետնաբակից:

Լուսանկարները այնպիսի տպավորություն են ստեղծում, որ ինքնաթիռը թռչում է արևի շուրջը կամ պատրաստվում վայրէջք կատարել լուսնի մակերեսին:

airplain-sun airplain-moon2

Լեբրիգանդը շուրջ 20 տարի սիրողական մակարդակով զբաղվում է աստղագիտությամբ, իսկ ինքնաթիռը լուսանկարել է՝ օգտագործելով լուսանկարչական ապարատ և հեռադիտակ:

Նրա ստացած լուսանկարները մինչև երեք ժամ աշխատանքի արդյունք են:

airplain-moon1 airplain-moon aircraft - speeding - around the sun

Լեբրիգանդը նշել է, որ ինքը նման արդյունք ստացել է համբերության և հաջողության շնորհիվ՝ ավելացնելով, որ ինքը լուսանկարում է այն, ինչը անզեն աչքով դժվար է նկատել և հաճույք է ստանում դրանից:

Լուսնի վրա կտեղադրվի առաջին գովազդը

lunar surfaceՃապոնական Pocari Sweat ըմպելիքներ արտադրող ընկերությունն  այսօր հայտարարել է, որ իրենք պատրաստվում են 2015թ-ին Լուսնի վրա իջեցնել տիտանից պատրաստված ըմպելիքի հատուկ տարա, որի մեջ զետեղված կլինեն հաղորդագրություններ:

Տարայի մեջ կտեղադրվեն ճապոնացի երեխաների և համացանցի օգտատերերի ձեռագիր հաղորդագրությունները:

Տարան Լուսին կուղարկվի 2015թ-ի հոկտեմբերին Ֆլորիդայից:

Տարան պատրաստված կլինի տիտանից, կունենա Pocari sweat ըմպելիքի տարայի տեսք և կկշռի 1,000 գրամ:

Տարան Լուսին կհասցնի Falcon 9 հրթիռը չորս և կես օրվա ընթացքում:

Ըկերությունն  այս կերպ հույս ունի շահել Google-ի սահմանած Lunar X մարցանակը, որի շրջանակներում 20 միլիոն դոլար կտրամադրվի այն ընկերությանը, որը Լուսնի վրա կտեղադրի այնպիսի մի սարք, որը Լուսնի մակերեսի վրա կշարժվի 500մ և որակյալ լուսանկարներ կուղարկի Երկիր:

2030թ.-ին Ռուսաստանը կգաղութացնի Լուսինը

Luna

2030թ.-ին Ռուսաստանը կսկսի Լուսնի գաղութացումը: Այս մասին գրում է “Известия” թերթը, որի տրամադրության տակ է հայտվել Ռուսական լուսնային հայեցակարգի ծրագիրը, որը մշակվել է “Ռոսկոսմոսի”, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում:  Ըստ հոդվածի հեղինակների` այս նախագիծը նախատեսում է, մասնավորապես, լուսնային հիմքի ստեղծում օգտակար հանքանյութերի ձեռքբերման համար:

Ըստ Տիեզերական քաղաքականության ինստիտուտի գիտական ղեկավար Իվան Մոիսեևի` “Լուսինը հեռավոր տիեզերքի ճանապարհին առաջին քայլն է, ուստի, անհրաժեշտ է օգտագործել Լուսինը որպես հեռանկարային տիեզերակայան: Ինչ վերաբերում է Երկիր մոլորակ Լուսնի վրա առկա ռեսուրսների տեղափոխմանը, ապա դրա անհրաժեշտությունը չկա. անգամ եթե այնտեղ ադամանդ գտնեն, ապա դրա տեղափոխումը շահավետ չի լինի: Ամեն դեպքում կարելի է սկսել թթվածնի տեղաբաշխումից. այն առկա է Լուսնի վրա տարբեր միացություններում”:

Ծրագրի հեղինակները չեն բացառում նաև  լուսնային ծրագրերում մասնավոր ներդրողների ներգրավվածության հնարավորությունը, իսկ լուսնային մշտական բազայի ստեղծման համար առաջին տիեզերագնացների խումբը նախատեսվում է, որ Լուսին կթռչի 2030թ.-ին:

Լուսնի վրա օգտագործված ֆոտոխցիկը վաճառվել է 758,489 դոլարով

camera-moon1Լուսին տարված և հետ բերված միակ ֆոտոխցիկը աճուրդում վաճառվել է 758,489 դոլարով:

Hasselblad 500-ը վաճառվել է անցած հանգստյան օրերի ընթացքում, և Վիեննայի Galerie Westlicht աճուրդից հայտնել են, որ սարքը Լուսին է տարվել Apollo 15, 1971 առաքելության ընթացքում, և միակ ֆոտոխցիկն է, որ հետ է բերվել Լուսնից:

Galerie Westlicht աճուրդից տեղեկացրել են, որ ֆոտոխցիկը ձեռք է բերել ճապոնացի բիզնեսմեն Տերուկազու Ֆուձիսավան: Էլեկտրոնիկայի խանութների ցանցի սեփականատերը աճուրդին մասնակցել էր հեռախոսով: Աճուրդը սկսվել էր շաբաթ օրը նախնական 80,000 եվրոյով: