Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է Կոտայքի մարզի մի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի դիմումը, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցի տարածքում եղել է շուրջ 50 ծառատեսակ, որոնցից միայն երկուսն են ունեցել փթածություն: Վերջերս նկատել է, որ այդ ծառերը վերացել են և լինելով մտահոգված այդ ծառերի ոչնչացման փաստով` խնդրել է ստուգել դրանց հատման օրինականությունը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տարածքից բարդի տեսակի 20 ծառերի հատումը 2013 թ. մայիսին կատարել է 1948 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, Գեղամ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Tag Archives: ծառահատում
Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ ծառ են հատում (տեսանյութ)

Սայաթ- Նովա փողոցում ծառահատում է իրականացվում: Քաղաքացին Անկախին է ուղարկել տեսանյութ և լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ
ծառահատում իրականացնում:
Գյումրիում 5 ծառ են ապօրինի հատել
Մարտի 24-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 1/Ա տան հարակից հողատարածքում ծառեր են հատել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է հատված 5 ծառ:
Ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ժամը 20.30-ին նշված հասցեից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սամվել Տ.-ն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանցիները բողոքում են ծառահատումից
Ադրբեջանի Յասամալի շրջանի Միրելի Սեիդով փողոցի բնակիչները բաղաքի ցույց են կազմակերպել ծառահատման դեմ,հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով “Յենի Մուսավաթ” թերթին:
Ըստ տեղեկության` բնակիչները պահանջել են իրենց ներկայացնել ծառահատումը թույլատրող փաստաթղթեր, սակայն ոչ ոք դրանք ցույց չի տվել: Դժգոհ բնակիչները հայտարարել են, որ թույլ չեն տա կտրել իրենց տան մոտ գտվող ծառերը:
Չնայած բողոքի`տարածքը արդեն սկսել են ցանկապատել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել են ձերբակալությանբ սպառնալ բնակիչներին, եթե նրանք չհեռանան: Ոստիկանները սպառնացել են ձերբակալել նույնիսկ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Իլհամով Ասքերովին, որը ևս այդ տարածքի բնակիչ է:
Այս տարի արդեն ապօրինի ծառահատման 65 դեպք է գրանցվել. «Հայանտառ» ՊՈԱԿ
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է անտառի միջազգային օրը: Օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց Հայաստանի տարածքում գտնվող անտառներում տիրող իրավիճակի մասին:
Գլխավոր անտառապետի խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում 714 հեկտար անտառ է հիմնվել: Փոխարենը 2013 թվականի ընթացքում 928 ծառ է ապօրինի հատվել: 2012 թվականի համեմատ ապօրինի ծառահատումների թիվը նվազել է, 2012-ին դրանց թիվը կազմել է 1320:
«Անտառավերականգնման աշխատանքների նոր կարգ է ընդունվել: Բացի այդ` միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, կա համագործակցություն, սակայն դա էլ բավարար չէ, որ անտառները լիարժեք բարելավվեն»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:
Ըստ գլխավոր անտառապետի` Հայաստանը գլոբալ խնդիրներ ունի անտառների հետ կապված, ինչը պայմանավորված չէ միայն ծառահատումներով: 1994 թվականին հաջորդած տարիներին ծառահատումների միտումը գնալով նվազել է ու այս առումով, ամեն տարի դրական առաջընթաց է արձանագրվում: Ամենաշատ անտառային հրդեհները եղել են 2010-ին Սյունիքի մարզում, սակայն վերջին շրջանում ձեռք բերված սարքավորումների շնորհիվ արդեն անտառներին հասցվող վնասները նվազել են, քանի որ կրակը շատ արագ մարվում է:
Հարցին` որքանո՞վ է գազի գնի թանկացումն անդրադարձել անտառների վրա, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Մենք գարնանային ստուգումները կանենք մայիսին, այս պահի դրությամբ 2014-ին 65 ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ տարբերություն չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պետբյուջեից ֆինանսավորմանը, Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ պետբյուջեից անցյալ տարի հատկացվել է 800 մլն դրամ, այս տարի` 900 մլն-ից ավելի և գնալով այս թիվն ավելանալու է, թեև այդ գումարը բավարար չէ անտառտնտեսության վերականգնման համար:
Ծառահատումներ Անգլիական այգում
Անկախը հետևյալ բովանդակությամբ նամակ է ստացել մեր բնակիչներից մեկից և այն ներկայացնում է ընթերցողներին:
Հինգշաբթի օրը ժ. 13:30-ին գնացել էի Անգլիական այգի զբոսնելու: Պատահաբար նկատեցի, որ այգում ծառահատումներ են իրականացվել: Հատվել են երկու հաստաբուն և առողջ ծառեր: Սունդուկյանի անվ. թատրոնի հետնամասում գտնվող ծառը, հավանաբար, հատվել էր հենց նույն օրը, քանի որ մի տղամարդ եկավ և սայլակով տարավ հատված ծառի բունն այգու մուտքի մոտ (Խորենացի փողոց) փորված փոսի կողքին տեղադրված վագոնը: Մյուս ծառը, որ գտնվում էր վագոնի կողքին, ամենայն հավանականությամբ հատվել էր մի քանի օր առաջ: Ծառահատումները, հավանաբար, արվել են վագոնը ջեռուցելու նպատակով, քանի որ նկատեցի՝ վագոնը ջեռուցվում էր և խողովակից ծուխ էր բարձրանում:
Նույն օրը զանգահարեցի Բնապահպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով և հայտնեցի կատարվածի մասին: Հաջորդ օրն ինձ հետ կապվեց մի տղամարդ և ասաց, որ նախարարությունը չի կարող միջամտել այդ գործին, քանի որ այգին սեփանաշնորհված է: Նախարարության աշխատակիցն ինձ ասաց, որ զանգահարեմ քաղաքապետարան՝ Երևանի գլխավոր դենդրոլոգին, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց:
Հաջորդ օրը, երբ գնացի այգի, կտրված ծառերի բները ծածկված էին չորացած տերևներով:
Արված լուսանկարներից հստակորեն երևում է, որ ծառերը եղել են լրիվ առողջ:
Բնակիչ՝ Խաժակ Դրամփյան
Անտառից հացենի հատելու դեպքը նույնպես բացահայտվեց
Հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել ապօրինի ծառահատում կատարելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 6-ին պարզվել է, որ 1964 թ. ծնված Իսրայել Հ.-ն ձեռքի սղոցով մեկ հացենի է հատել և փայտանյութը հափշտակել:
նույն օրը Իսրահել Հ.-ն Ձորագետ գյուղից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
Պարբերաբար ծառահատումներ կատարելու փաստի առնչությամբ ոստիկանները հետաքննություն են սկսել
Վահեն բենզասղոցով 2 բոխենի է կտրել
Հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ն.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նա բացատրություն է տվել, որ փայտանյութը ձեռք է բերել Իջևանի հարակից անտառից` բենզասղոցով 2 բոխենի կտրելով:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Տապալված կաղնի
Հունվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Վասիլյան փողոցից, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մայիս Խ.-ին, որի վարած մեքենայի թափքում առկա էր կաղնու 8 խմ փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Ըստ վարորդի հայտարարության փայտանյութը ձեռք է բերել Դիլիջանի վարչական տարածքից` Թեղուտ գյուղի մոտակայքից:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
Վահագնը եղևնի է կտրել
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բակից եղևնի են կտրում:
Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ս.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով, որի համար վերջինս չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ: