«Հարցը չափազանց կարևոր է». արդարադատության նախարարը՝ բանկային հաշիվների արգելափակման մասին

news_0508977925681_18_b

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ,

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և իմ անմիջական հսկողության ներքո:

Հարցը չափազանց կարևոր է անձանց իրավունքների անհիմն սահմանափակում թույլ չտալու և մարդկանց համար կենցաղային դժվարություններ չստեղծելու տեսանկյունից: Այն ուսումնասիրվել է խորությամբ և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ խնդիրն արագ կարգավորելու համար: Նշված դեպքերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածում է բացառապես այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, և դա ակնհայտ երևում է կատարողական ցանկացած փաստաթուղթ ուսումնասիրելիս:

Ավելին, ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: Խնդրո առարկան պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով: ՀՀ արդարադատության նախարարությունը, համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ճանապարհներ է փնտրում նշված խնդիրը կարգավորելու համար:

Հավաստիացնում եմ, որ հարցը գտնվում է իմ և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարողի ուշադրության կենտրոնում և շատ կարճ ժամկետներում խնդիրը կստանա դրական լուծում՝ մեր քաղաքացիների իրավունքների վերականգնման և հետագա գործընթացներում նման բարդություններից զերծ մնալու տեսանկյունից»:

 

Անկախ

Իտալիայում բանտային կալանքի ժամկետը կկրճատվի ընթերցանության դիմաց

2k7QGRZP-234Կալաբրիի տարածաշրջանային կոմիտեն հավանության է արժանացրել օրենքի  այն նախագիծը, որով նախատեսվում է գրքեր կարդալու դիմաց կրճատել բանտային ժամկետը, յուրաքանչյուր գրքի դիմաց` 3 օր: Մեկ տարում ընթերցանությամբ կարելի է կրճատել մինչև 48 օր, դա նշանակում է, որ բանտարկյալը պետք է  12 ամսվա ընթացքում 16 գիրք կարդա:

Տվյալ առաջարկը տարածվում է միայն այն կալանավորների վրա, որոնց պատժաժամկետը առնվազն 6 ամիս է: Իսկ խաբեությունից  խուսափելու նպատակով, պրոգրեսին հետևելու են  բանտում կրթությամբ զբաղվող մարդիկ:

Հիմա նման  նախագիծ է քննարկվում նաև Բրազիլիայում, որը պետք է դեռևս հավանության արժանանա Կալաբրիի տարածաշրջանային խորհրդում:

Իսկ Իտալիայի բանտերում գրական շաբաթ է կազմակերպվել: Երեկվանից սկսած իտալացի 65 գրող է այցելելու  150 բանտ` զրուցելու գրքերի, գրականության դերի մասին: Նրանք մտադիր են  կիսվել իրենց ընթերցողական ու գրողական փորձով:

Գաղափարի հեղինակը լրագրող ու գրող Մարկո Ֆերարին է, որը իտալական բանտերն ավելի մարդասիրական դարձնելու կոչ է անում: Նա իր գործընկերներին առաջարկել է բանտեր այցելել` հասկանալով, թե որքան կարևոր է գրավոր խոսքը որպես  անազատության, պայմաններում անհատականությունը պահպանելու միջոց ու մեթոդ:

Անկախ

Այս տարի նման ակցիա առաջին անգամն է անցկացվում, սակայն ապագայում կազմակերպիչները ցանկանում են նաև մշակույթի մյուս գործիչներին էլ ներգրավել:

Ջասթին Բիբերը կամավոր հանձնվել է ոստիկանությանը

o_887517Միլիոնավոր աղջիկների կուռք Ջասթին Բիբերը` 19-ամյա կանադացի փոփ-երգիչը կամավոր հանձնվել է Տորոնտոյի ոստիկանությանը: Դա տեղի է ունեցել հունվարի 29-ին, լիմուզինի վարորդին ծեծելու գործով:

Դեպքը կատարվել է 2013-ի դեկտեմբերի 29-ին, երբ Բիբերն իր ընկերոջ ու թիկնապահի հետ լիմուզինով  գնացել էր դիտելու НХЛ Toronto Maple Leafs ակումբի մասնակցությամբ  հոկեյի խաղը: Վարորդը հավատացում է, որ իրեն ծեծել են լիմուզինի ուղևորները: Այն ժամանակ ոստիկանությունը գործ հարուցեց ու սկսեց հետաքննությունը` հրաժարվելով մանրամասներ բացահայտել` անմիջականորեն Բիբերն է եղել ծեծողը, թե մեկ ուրիշը:

Դատելով այն բանից, որ ոստիկանական բաժանմունք է եկել ինքը` երգիչը, ապա  լրատվականները ենթադրում են, որ հենց նա է մեղավորը: Ոստիկանությունը պաշտոնական հայտարարություններից ձեռնպահ է մնում, սակայն, մասնավոր կարգով, լրագրողներին  հայտնել են, որ Բիբերին մեղադրանք կառաջադրվի:

Երեկ նա հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել մեկ այլ գործով, որը հարուցվել է նրա դեմ Մայամիի ոստիկանության կողմից: Նա հունվարի 23-ին ձերբակալվել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, արագությունը գերազանցելու ու օրինապահներին դիմադրելու  փաստով:

Այդ գործով Բիբերի դատական նիստը նշանակված է փետրվարի 14-ին.նրան 6 ամսվա բանտային կալանք է սպառնում:

Անկախ

Յուրի Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով, իսկ հայրը մինչ օրս չի գնացել նրան տեսության

Յուրի ՎարդանյանՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:

Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի, չընկճվի»: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:

Վահան Հայրապետյանի փոխանցմամբ՝ գործի նախաքննությունը մինչեւ հունվարի վերջ կավարտվի եւ այն կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:

Թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է  Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Անկախ

Իտալիայում ձերբակալվել է Եվրոպայի ամենախոշոր աղբանոցի տերը

pic_a55de151b009e8ffb6a7b47d80557023Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները տնային կալանքի տակ են վերցրել Հռոմի արվարձաններից մեկում գտնվող  Եվրոպայում ամենախոշոր աղբանոցի` “Մալագրոտայի” տիրոջը: Աղբանոցի զբաղեցրած ընդհանուր տարածքը կազմում է 250 հա:

86-ամյա  Մանլիո Չերոնին կասկածվում է աղբահանության կազմակերպման անօրինական  եղանակ գործադրելու մեջ: Նրա հետ ձերբակալվել են ևս 6 մարդ, այդ թվում` Լացիո տարածաշրջանի նախկին նահանգապետը:

Այդ ձեռնարկությունը 2007-ին փորձում էին փակել, քանի որ ԵՄ օրենքներով արգելվում են աղբանոցները բաց երկնքի տակ: Այդուհանդերձ, տեղի իշխանությունները Չերոնիին թույլ էին տալիս թափոնների ամբարների աշխատանքը երկարաձգել: Վերջնականապես աղբանոցը փակվել է միայն 2013-ի սեպտեմբերին:

Իտալական մամուլը Չերոնիին անվանում է “աղբանոցի թագավոր”: Դրանից բացի, նրան են պատկանում թափոնների դուսրբերման հետ կապված ընկերություններ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, ձեռնարկատերը երկար ժամանակ իր ձեռքում էր կենտրոնացրել Լացիոյի աղբահանության ողջ հոսքը: Նրան պատկանող ձեռնարկությունների տարեկան շրջանառությունը կազմում է մեկ մլրդ դոլար:

 

Մեղադրանքը` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

կալանքՍեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1973 թ. ծնբած Բենիկ Ս.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Խափանման միջոցը` կալանք:
Բենիկ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին: