Կինը տոնել է կամրջի հետ իր ամուսնության տարեդարձը

Jodie Rose-bridge2Ավստրալացի կինը, որն անցած տարի ամուսնացել էր Ֆրանսիայի Սերե ավանում գտնվող Le Pont du Diable կամրջի հետ, նշել է իրենց ամուսնության մեկամյա տարեդարձը:

Ջոդի Ռոուզը մեկ տասնամյակ ճանապարհորդություններ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում և հատուկ կոնտակտային միկրոֆոնների միջոցով գրանցել տարբեր կամուրջների ճոպանների տատանումները՝ հետագայում դրանցով երաժշտություն ստեղծելու նպատակով: Այդ ընթացքում նա գտել էր իր միակին:

Ռոուզը հայտնել է, թե որքան դժվար է բաժանումն իր ամուսնուց՝ 14-րդ դարի քարե կառույցից, ինչ ինքը վերադարձել է տուն՝ Սիդնեյ:

Jodie Rose-bridgeԿինը նաև կիսվել է իր հիշողություններով, երբ ինքը հունիսի 17-ին 14 հյուրի ներկայությամբ ամուսնացել է թարգմանաբար Սատանայի կամուրջ անունն ունեցող կամրջի հետ:

Չնայած նրանց ամուսնությունն օրինական կերպով չի ընդունվում ո՛չ Ավստրալիայում, ո՛չ Ֆրանսիայում՝ Ռոուզը հույս ունի այցելել իր ամուսնուն՝ նախքան իրենց ամուսնության երկրորդ տարեդարձը:

 

Անկախ

Երկաթուղային պատերազմ.Դոնբասում հերթական կամուրջն է պայթեցվել

1402411148_l_696127d6Դոնեցկի  մարզում  պայթեցրել են երկաթուղու Т-05-09 Մեծ Նովոսելկ-Ամբրոսիևկա հատվածը:

Ինչպես  «Ինտերֆաքսն» է  հաղորդում, պայթյունը տեղի է ունեցել երեկ կեսօրին:

Սա արդեն 4-րդ կամուրջն է, որ վերջին մի քանի օրում պայթեցվել է արևմուտքում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության տրանսպորտի փոխնախարար Սեմյոն Կուզմենկոն վստահ է, որ բոլոր այդ պայթյունները կազմակերպել են  կիևյան  իշխանությունները` Դոնեցկը մեկուսացնելու համար:

Անկախ

Սան-Ֆրանցիսկոյի կամուրջն ինքնասպաններից պաշտպանելու համար կծախսեն 76 մլն

pic_d9eef3547f09f85d7286f38c91cc3e9bՍան-Ֆրանցիսկոյի իշխանությունները հավանության են արժանացրել հանրահայտ «Ոսկե դարպասներ» կամրջի կառուցապատումը ֆինանսավորելու հարցը` ինչը կխոչընդոտի ինքնասպանների թռիչքին, հաղորդում է  Associated Press-ը:

Պահանջվող 76 մլն-ից 20 մլն-ը կհատկացվի կամրջի վրայով երթևեկելու համար գանձվող գումարից, 49 մլն-ը ԱՄՆ դաշնային բյուջեից է հատկացվելու ու ևս 7 մլն-ը` Կալիֆոռնիա նահանգը կհատկացնի:

Նախկինում այդ կամրջից նետվելու ճանապարհով ինքնասպան եղածների հարազատները ջերմորեն են ընդունել պաշտոնյաների որոշումը:

Տեղի իշխանությունները մեկ տասնամյակ չէ, որ դիտարկում են այդ խնդիրը: Մասնավորապես, առաջարկվել է հատուկ ցանցեր տեղադրել ու բարձր բազրիքներ, սակայն, մի շարք պատճառներով, այդ տարբերակները մերժվել են: 2010-ին կամրջի տնօրինությունը սերթիֆիկացրել է  պաշտպանական ցանցի տեղադրման նախագիծը, որը պետք է ձգվի կամրջի ամբողջ թռիչքի երկարությամբ, 6մ լայնությամբ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, այդ գաղափարը մինչ օրս չի իրականացվել:

2012-ին նախագահ Օբաման որոշում կայացրեց, որի համաձայն, անվտանգությունն ապահովող կառույցների տեղադրման նախագծերը պետք է ֆինանսավորվեն դաշնային բյուջեից:

«Ոսկե դարպասներ» կամուրջը բացվել է 1937-ից: Այդ ժամանակից սկսած, մինչ օրս իրենց «կյանքի վերջին թռիչքն» այս կամրջից է կատարել ավելի քան 1400 մարդ: Միայն անցած տարի այս կամրջից ինքնասպանություն է կատարել 46 մարդ:

Կամրջի վերանորոգման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի ու պլանավորվում է ավարտել 2018-ին:

Փարիզում կամուրջը փլվել է «սիրային կողպեքների» ծանրությունից

Ponts des ArtsԶբոսաշրջիկներին տարհանել են Փարիզի ամենախորհրդանշական կամուրջներից մեկի վրայից, որը հազարավոր սիրային կողպեքների ծանրության տակ սկսել է քանդվել:

Pont des Arts կամուրջի մի մասը սկսել է քանդվել կիրակի գիշերը, որից հետո ոստիկանությունը մինչ այսօր փակել է այդ տարածքը:

Զբոսաշրջիկների մոտ սովորույթ է դարձել որպես ռոմանտիկ ժեստ այդ կամուրջի վրա իրենց անուններով կողպեք ամրացնելը և բանալին գետը գցելը, սակայն կողպեքների ծանրությունը վնասում է մետաղական կամուրջը, որը կառուցվել է 1804թ-ին և հետագայում վերակառուցվել 1980-ականներին:

Այս սովորույթը մեծապես քաջալերել են Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, որոնք շատ ժամանակ են անցկացրել Փարիզում՝ նախքան Իտալիայում ամուսնանալը:

Փետրվարին երկու ամերիկացիներ Փարիզում սկսել են «Ոչ սիրային կողպեքներին» ակցիան՝ ընդդիմանալով քաղաքի շուրջը սփռված շուրջ 700,000 կողպեքներին:

Փարիզի քաղաքապետը երկար ժամանակ հրաժարվում էր քայլեր ձեռնարկել այդ վանդալիզմի դեմ, սակայն կամուրջի փլվելը կարող է փոխել նրա որոշումը:

 Անկախ

Ռուսաստանի ցամաքային հատվածից դեպի Ղրիմ կամրջի կառուցմամբ կզբաղվեն չինացիները

158-390x290Կերչի նեղուցի վրայով կամրջի շինարարությամբ կզբաղվի չինական խոշորագույն China Railway Construction Corporation Limited ընկերությունը: ՉԺՀ պետական ընկերության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև հուշագիրը հնարավոր է ստորագրվի մայիսի կեսերին: Ֆինանսավորման սխեմայի  ու շինարարության մոդելի մաշկումը պլանավորվում է հուլիսին:

Կրասնոդար մարզից դեպի Ղրիմ ձգվող տրանսպորտային միջանցքի նախագծի տեխնիկական մոդելը դեռ չի որոշվել: Որոշ տվյալների համաձայն, դա կարող է ավտոմոբիլա-երկաթուղային  կամուրջ լինել կամ էլ կամուրջ ու ստորջրյա թունել:

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 45 մլրդ դոլար: Ընդ որում չինական կողմը համաձայն է մաս-մաս ֆինանսավորմանը: Հիմա Ղրիմն ու Կրասոնդարի մարզը միացնում է ծովային  անցարանը:

Անկախ