Նյու Դելիի փողոցներում կապիկի նման հագնված մարդիկ վախեցնում են մակականերին

Hindu worshipper in a Hanuman monkeyՆյու Դելիի կենտրոնական հատվածում մի խումբ մարդկանց բարձր աշխատավարձ են վճարում փողոցներում կապիկ ձևանալու համար:

Մոխրագույն և սպիտակ գույնով ներկված դեմքերով տղամարդիկ իրենց պահում են կապիկների լանգուր տեսակի նման, որպեսզի վախեցնեն մակականերին, որոնք ներխուժում են տներ, ուտելիք գողանում և վախեցնում բնակիչներին:

Այսպիսով, Նյու Դելիի քաղաքային խորհուրդը որոշել է նրանց դեմ հանել լանգուր տեսակի կապիկներ՝ չնայած, որ դրանք լանգուրի տեսք ընդունած մարդիկ են:

Ծրագիրն, ըստ երևույթին, լավ է աշխատում:

Ըստ Times of India-ի՝ տղամարդիկ ոչ միայն լանգուրի տեսք են ընդունել, այլև իրենց կապիկի նման են պահում: Նրանք դուրս են ցատկում թփերի, ծառերի հետևից և վախեցնում մակականերին՝ նրանց քշելով քաղաքից:

Մարդկանց կերպարանափոխման սովորույթը սկսվել է այն բանից հետո, երբ նախկինում Դելիի փողոցներում իրական լանգուրների էին օգտագործում մակականերին վախեցնելու համար: Սակայն Հնդկաստանի կառավարությունն օրենք ընդունեց, ըստ որի արգելվում էր լանգուրներին գերության մեջ պահել, ուստի մակակաները հետ վերադարձան քաղաքի փողոցներ:

Նյու Դելիի քաղաքային խորհուրդը բազմաթիվ բողոքներ է ստացել պրոֆեսիոնալ կապիկ բռնողներին և նրանց լանգուրներին քաղաքից հեռացնելու վերաբերյալ, ուստի որոշել է վարձել մարդկանց, որպեսզի վախեցնեն կապիկներին:

 

Անկախ

Թալանչի կապիկներն ահաբեկում են ՀԱՀ-ի բնակիչներին

o_861508ՀԱՀ-ում բնակչության թվով երկրորդ տեղը զբաղեցնող Քեյփթաունն ահաբեկում են կապիկները: Մարդիկ իրենց տներն են պաշտպանում ոչ այնքան գողերի հարձակումից, որքան կապիկների գրոհից: Կենդանիները բառացիորեն ահաբեկում են քաղաքացիներին: Պոչավոր պրիմատները hաճախ ներխուժում են բնակարաններ, ավեր ում ու իրեր գողանում: Նման  500 “ավազակ” է հաշվվում քաղաքում:

Օրերս 10 կապիկ էր ներխուժել բնակարաններից մեկն ու այնտեղ ավերածոթյուններ արել, գողացել ամբողջ սնունդն ու մեծ թավշյա արջուկը:

Ամենահետաքրքիրն այն է, որ պոչավոր ավազակներն իշխանության պաշտպանության ներքո են գտնվում ու արգելված է նրանց սպանելը: Միակ բանը, որ մնում է ՀԱՀ-ի բնակիչներին, կապիկներից խույս տալ բեյսբոլի մականով կամ էլ նրանց պղպեղի սրվակիշիթով վախեցնելն է: Վնասող զենք թույլատրվում է կիրառել միայն այն դեպքում, եթե կենդանին կրակոցի հետևանքով չի սատկի:

Հնդկաստանում կապիկներին հակաբեղմնավորիչ հաբեր կտան նրանց բազմացումը զսպելու համար

Հնդկաստան,կապիկներՀնդկաստանի ղեկավարների խորհուրդը կապիկների ավազակությունների դեմ պայքարելու համար որոշել է նրանց հակաբեղմնավորիչ հաբեր տալ:

Այժմ Նյու Դելին ողողված է հազարավոր ռեզուս մակականերով, որոնց թիվը անընդհատ աճում է:

Կապիկները հաճախ հարձակվում են մարդկանց վրա ուտելիք գողանալու նապատակով, ծամում են համացանցի լարերը և ազատ շրջում կառավարության շենքերի մեջ:

2007թ-ին Դելիի փոխքաղաքապետ Բաջվան, փորձելով կապիկին հեռացնել, ցած էր ընկել առաջին հարկի պատշգամբից և մահացել:

Նախկինում քաղաքում աշխատում էին հատուկ կապիկ որսացողներ, որոնք սևադեմ լանգուր կապիկների միջոցով վախեցնում էին ավելի փոքր չափեր ունեցող կապիկներին:

Սակայն վերոնշյալ միջոցը այս տարվա սկզբին արգելվել էր, և պաշտոնյաները ստիպված նոր լուծում են գտնել:

Պաշտոնյաները հայտնում են, որ Հնդկաստանի Կենտրոնական կենդանաբանական այգու պատասխանատուները կապ են հաստատել Կալիֆորնիայի Պրիմատների ազգային կենտրոնի հետ, որտեղից նրանց խորհուրդ են տվել կապիկների դեմ օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր, ինչպես նաև էգերի ստերիլիզացիա կատարել:

Հակաբեղմնավորիչ հաբերը կդրվեն կերի մեջ, իսկ այն կապիկներին, որոնց հնարավոր կլինի բռնել, կստերիլիզացնեն:

Հնդկաստանի Կենդանական աշխարհի ինստիտուտի պրոֆեսոր Տյագին հայտնել է, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի միայն այն դեպքում, երբ իրենք համոզված լինեն, որ այն որևէ վնասակար ազդեցություն չի ունենա կենդանիների կամ նրանց վարքի վրա: