Թուրքիայում կուսակցական են նաև կատուները

katuԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Կատուների համաշխարհային օրվա առիթով «Twitter»-ի իր միկրոբլոգում հրապարակել է կուսակցական կատվի՝ Շերոյի հետ համատեղ լուսանկար և շնորհավորել ընտանի կենդանիներ սիրող մարդկանց տոնը: Շերո կատուն, որը ապրում է կուսակցության գլխավոր շտաբում, դարձել է օրվա հերոսը:

«Շնորհավորում եմ Թուրքիայի ամենասոցիալ-դեմոկրատ կատվին՝ Շերոյին, Կատուների համաշխարհային օրվա առիթով»,-գրել է Քըլըչդարօղլուն՝ ընդգծելով կենդանիների իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Սև կատուների պաշտպանության օրը

imagesԻտալիայում նոյեմբերի 17-ը նշվում է որպես   սև կատուների պաշտպանության օր: Միջնադարում ու ինկվիզիցիայի ժամանակաշրջանում սև կատուն մութ ուժերի ու չար կախարդների  զինակիցն էր համարվում:

Ժամանակները փոխվում են, նախապաշարումները` մնում: Մինչև հիմա էլ սև կատուն անհաջողությունների խորհրդանիշ է համարվում, ու մարդիկ գերադասում են փափկամազ կենդանիներին չհանդիպել:

Պատմական անարդարությունը շտկելու նպատակով  2007-ին Իտալիայում ակտիվիստները հասան նրան, որ նոյեմբերի 17-ին սկսեցին նշել Սև կատուների պաշտպանության  օրը:

Իտալացի պաշտպանների տվյալներով, ամեն տարի Հռոմում ավելի քան 15 հազար սև կատու է անհետանում:

Այդ օրվա շնորհիվ ակտիվիստները փորձում են կոտրել կարծրատիպերը.նրանք փափկամազներին փորձում են տեր գտնել ու պարգևատրում են նրանց, ովքեր հոգ են տանում հանիրավի “մերժվածների”  նկատմամբ:

Շատերը հավատացած են` եթե սև կատուն կտրում է ճանապարհը, ապա օրն անհաջող է: Այսօր արդեն այլ կերպ է ընդունվում հանդիպումն  “անցանկալի” կենդանու հետ. ասում են` եթե կատուն կտրում է ձեր ճանապարհը, ուրեմն այդ օրվա ամբողջ բացասականը իր վրա է վերցնում:

Կատուն կենդանի է մնացել ավտոմեքենայի կտուրին սլանալով 100 կմ/ժամ արագությամբ

o_839147Մեծ Բրիտանիայում կատուն ավտոմեքենայի կտուրին երթևեկել է 35կմ, 100 կմ/ժամ արագությամբ: Խեղճ կատվին կարելի է համարել կասկադյոր` նա հրաշքով չի ընկել: Ֆուրգոնի վարորդը` Հելեն Ստիվենսը,  չի պատկերացրել, որ չորքոտնի ուղևոր է տեղափոխում:

Հանդիպակաց ավտոմեքենաները լույսերով թարթում էին, և կինը կանգ է առել, որ տեսնի, թե ինչ է պատահել: Մեծ է եղել Հելենի զարմանքը, երբ նա նկատել է վախեցած աչքերով կատվին իր  Ford Transit ավտոմեքենայի կտուրին:  “Ավտոմեքենայի միջից ես հանեցի շարժական աստիճանը, և կատուն սարսափահար կառչեց նրանից,-պատմել է կինը,-երևի նա բարձրացել է կտուրին , երբ ես բենզին էի լցնում”:

Վիգստոնի բնակչուհի Հելեն Ստիվենսը տարել է կատվին անասնաբույժի մոտ: Բժիշկն ուսումնասիրել է կատվին  և ոչ մի վնասվածք չի հայտնաբերել: Բժիշկը լուսանկարել է կատվին ու այն տարածել համացանցում` տիրոջը փնտրելու հայտարարությամբ:

Կատվի տերերը շատ արագ գտնվել են. նրանք էին  հնգամյա Կոնոր Ռասելն ու նրա մայր Էլիս Պեպերը, հաղորդում է Metro-ն: Իսկ”ճանապարհորդին” անվանել են հայտնի մուլտ հերոսի անունով`Կիկ Բուտովսկի: Կինը իր կատվի մասին պատմել է. “Նախկինում նա երբեք նման բան չի արել, առավել ևս, որ նա ատում է մենակությունը”:

 

Կատվին անվնաս դուրս են բերել վերելակի հորանից

Կատվին անվնաս դուրս են բերել վերելակի հորանիցՀունիսի 19-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մուտքում կատուն ընկել է վերելակի հորանը. անհրաժշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:

Ժամը 15.10-ին փրկարարները կատվին դուրս են բերել վերելակի հորանից: