Կիևում տարհանվել է քաղաքապետարանը

1102-390x290 (1)Կիևում Մայդանի ակտիվիստների կողմից քաղաքապետարանի շենքը գրավելու սպառնալիքի պատճառով  այն ամբողջությամբ տարհանվել է  Lenta.ru:

Որոշ տվյալներով, քաղաքապետարանի շենքի մոտ զինվորական համազգեստով տղամարդիկ են դիրքավորվել: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Կիևում անկարգություններ են բռնկվել Նեզալեժնոստի մայդանում ի քանի վրան քանդելու փորձի պատճառով:

Առաջին անգամ Մայդանի ակտիվիստները 2013-ի դեկտեմբերի 1-ին են Կիևի քաղաքապետարանը գրավել: Վերջնականապես շենքն ազատագրել հաջողվել է միայն հունիսի սկզբին:

Կիևում կրակել են ադրբեջանական համայնքի ղեկավարի վրա

1 (2)Ուկրաինայում ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ, գործարար Ռովշան Տագիևի վրա մահափորձ է իրականացվել, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը՝ հղում կատարելով գործարարի հարազատներին։

Ըստ տեղեկության՝ զինված հարձակման հետևանքով Ռովշան Տագիևն ուսից վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 14-ի երեկոյան Կիևի կենտրոնում։ Առանց պետհամարանիշների ավտոմեքենայից Թագիևի վրա կրակել են այն պահին, երբ վերջինս փորձել է դուրս գալ իր մեքենայից։ Տեսնելով նրա ընկնելը՝ հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել։

Տագիևին տեղափոխել են հիվանդանոց: նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Անկախ

Մայդանում պարետային ժամ է

մայդանԿիևի անկախության Մայդանում պարետային ժամ է: Այդ որոշումը ընդունել է “Մայդանի հարյուրների Ռադան”, որը կազմված է կիսառազմական միավորումների ղեկավարներից և առաջացել է ուժայինների հետ առաջացած հակասություններից:

Ապրիլի 6-ի գիշերվա ժ.մեկից մինչև առավոտյան հինգը Անկախության հրապարակի միտինգավորների վրանային ճամբարում արգելվում են հասարակական գործունեությունը և զանգվածային հավաքները, որոնք  “Մայդանի հրամանատարության շտաբը” նախապես չի թույլատրել: Այդ ժամերին չի կարելի նաև տեղաշարժվել Մայդանի տարածքում: Գիշերվա ընթացքում կկազմակերպվի հերթապահություն փաստաթղթերը ստուգելու համար:

ՙՙՀարյուրների ռադայի՚՚ ներկայացուցիչները այդ ամենը բացատրում են “անվտանգություն ապահովելու և Մայդանի բնակիչների հանգստությունն ու հանգստի իրավունքը” պահպանելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Լրատվամիջոցները իշխանության ձեռքում չեն գտնվում

krivnery-ankap-sarqu-p6096-1«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,-այսօր  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման  ժամանակ ասաց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուն:

Նրա համոզմամբ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է.

«Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:

Լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունի պնդմամբ  Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չի անվանվի, նրա խսքով ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:

Անկախ

Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը».

«Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Կիևում զոհվել է 50մարդ, գրոհայինները 67 իրավապահի պատանդ են պահում

մայդան1Կիևի անկարգությունների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, այդ մասին հայտնել է Վերին Ռադայի մարդու իրավունքների լիազոր  Վալերի Լուտկովսկայան: Առողջապահության նախարարությունը իր հերթին հաղորդում է 35 զոհերի մասին, իսկ ծայրահեղականները` 60-ի:

մայդանԻ դեպ, Կիևում ընդհարումների ժամանակ ՆԳՆ 67 զինծառայողի  գերի են վերցրել: Նրանց ճակատագրի  և առողջության մասին ոչինչ հայտնի չէ, հաղորդում է  “Интерфакс“-ը:

Տեղական իշխանություները իրավապահներին հրազեն են բաժանել և թույլ են տվել “գործընկերներին ազատելու համար”   դրանք օգտագործել : Ծայրահեղականները վաղուց է ինչ օգտագործում են հրազեն: Կիևում իրենց գործն են տանում մարադյորները, թալանվել է տեղի թանգարաններից մեկը:  Ծայրահեղականները հրկիզել են մայրաքաղաքի հարկայիների գրասենյակները, երկու շենքերի վրա նետել են Մոլոտովի կոկտեյլներ: Շենքերից մեկը ամբողջովին  ավերվել է, մյուսի հրդեհը մի կերպ հանգցրել են:

Անկախ

«Ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ» Տիգրան Բալայան

images (1)

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան, ո՞րն է Ձեր արձագանքը, պատասխանել է.

“Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի  կապակցությամբ։

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար”։

 

Անկախ

ԵՄ-ն Ուկրաինային կոչ է արել նոր կառավարություն ձևավորել

Կիև,ցույցերԵրկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված նկատողության մեջ ԵՄ-ն կոչ է արել նոր կառավարություն ձևավորել և սահմանադրական ռեֆորմներ իրականացնել՝ ճանապարհ հարթելով ազատ և արդար նախագահական ընտրությունների համար:

28 արտաքին գործերի նախարարների բլոկը հայտնել է, որ իրենք անհանգստացած են երկրում տիրող մարդու իրավունքների ոտնահարման իրավիճակով՝ ներառյալ բռնությունները, ահաբեկումը, մարդկանց առևանգումը և այլն:

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարները վերահաստատել են նոր կառավարություն ձևավորելու նպատակով Ուկրաինային ֆինանսապես օգնելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

ԵՄ-ն մինչ այս զերծ է մնացել երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց, ինչպիսիք են ճամփորդական սահմանափակումները կամ Ուկրաինայի ղեկավարության ակտիվների սառեցումը, սակայն արտաքին գործերի նախարարները պահանջել են սահմանադրական բարեփոխումներ իրականացնել և նոր ընտրություններ անցկացնել, ինչը վկայում է բլոկի նվազող համբերության մասին:

 Անկախ

Լենինի արձանի փոխարեն` զուգարանակոնք

04005844.538414.9573Կիևի կենտրոնում  հումոր-ակցիա է անցկացվել, որի ժամանակ Մայդանի երիտասարդությունը Լենինի արձանը փոխարինել է “ոսկե զուգարանակոնքով”:

Մտահղացման համաձայն, հսկայական զուգարանակոնքը խորհրդանշում է կաշառակերությունը, մսխումն ու բռնապետությունը: Երիտասարդ ակտիվիստները հրապարակել են իրենց դիմումն ուղղված արտաֆրակցիոն ժողովրդական պատգամավորներին ու Տարածաշրջանային կուսակցությունների ֆրակցիայի անդամներին.”Ձեր մեջ արիություն ու ուժ գտեք ոսկե զուգարանակոնքի տիրոջ հսկողության տակից դուրս գալու: Վաղը ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի փոխելու ուկրաինական հեղափոխության ընթացքն ու կանգնեցնել հակասությունների ծավալումը”, կոչ են արել նրանք:

Անկախ

Գիշերը Կիևում 23 ավտոմեքենա է հրկիզվել

կիև,հրկիզումԳիշերը Կիևում հրկիզել են 20ավտոմեքենա: Հրշեջ փրկարարները օրվա ընթացքում 17 անգամ ստիպված են եղել գնալ և հանգցնել տրանսպորտային միջոցների հրդեհը:Ամբողջովին այրվել և մաամբ վնասվել են 23 ավտոմեքենա, հաղորդում է  “Интерфакс” -ը:

“Նախնական տվյալների համաձայն 17  ավտոմեքենաներից 4-ը Ուկրաինայի տարբեր մարզերի համարանիշերով էին, մյուսները գրանցված են Կիևում: փաստորեն բոլոր տոիժածները Կիևի բնակիչներ են”,-հաղորդել են մայրաքաղաքի իշխանության ներկայացուցիչները:По каждому факту пожара милицией Киева открыто уголовное производство по статье 194 УК Украины “Умышленное уничтожение или повреждение имущества”. Проводится досудебное следствие. Причины пожаров устанавливаются.

Անկախ

Մայդանի Ամանորյա տոնածառից կախվել է Ուկրաինայի բնակիչ

մայդանՈւկրաինայի մի քաղաքացի կախվել է Կիևի անկախության Մայդանի ամանորյա տոնածառից:Ինքնասպանը երկրի հյուսիս արևմտյան Վոլինսկի մարզի բնակիչ էր:  Ոստիկանություը հաղորդագրությունը ստացել է հունվարի 27-ի առավոտյան ժ.11-ին:Ականատեսները պատմում են, որ Մայդանում հայտնաբերել են կախված տղամարդու: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Մահացածի անձը հաստատված է, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: 1958թ. ծնված տղամարդու մարմինը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, հաղորդում է  “Интерфакс“-ը:

Ըստ  Сегодня.ua պորտալի, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել 100-ը

2351567Ավելի քան 16 ժամ բախումներ են  ցուցարարների ու ներքին զորքերի և “Բերկուտ” ստորաբաժանման  միջև, Կիևի “Դինամո” ստադիոնի մոտ: Վիրավորների ընդհանուր թիվը երկու կողմերից, 100-ը գերազանցել է: Ցուցարարներն այրել են միլիցիայի 4 ավտոբուս ու 2 բեռնատար:

Ցուցարարների ու ուժայինների միջև այրված ավտոմեքենաների սառցակալած մնացորդներն են: Իրավապահները փորձել էին ջրով հանգցնել կրակը, որն այժմ ամբողջությամբ վերածվել է սառցե բարիկադի:

Այսօր նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Կլուևին ստեղծել աշխատանքային խումբ` երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Բացի այդ, այսօր պետք է ընդդիմության հետ աշխատանքային խմբի հանդիպում անցկացվի: Կիրակի Յանուկովիչը հանդիպել էր “Հարված” ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Հանդիպման արդյունքներով, Կլիչկոն հայտարարել էր, որ նախագահը մտադիր է հանձնաժողով ստեղծել պետության ղեկավարի ադմինիստրացիայի անդամներից  ու ընդդիմության կողմնակիցներից.որը կզբաղվի  երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծելու հարցով:

Հունվարի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որոնք փորձում են կառավարական թաղամաս մուտք գործել,դիմադրություն էր ծագել, ինչի հետևանքով էլ իրավապահ օրգանների ավելի քան 70 աշխատակից է վիրավորվել. 40-ը հոսպիտալացվել են:

Ցուցարարները մտադիր էին շրջափակել խորհրդարանը, որ պատգամավորները հունվարի 16-ին ընդունած օրենքները չեղյալ հայտարարեն:

Այդ օրը, ընդդիմադիր պատգամավորների ու  իշխանությունը պաշտպանող մեծամասնության միջև խիստ դիմադրության պայմաններում խորհրդարանն ընդունեց 2014-ի պետբյուջեն, առանց քննարկումների ու անմիջապես երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ, քանի որ ընդդիմությունը խորչնդոտում էր քննարկմանն ու հաստատմանը:

Անկախ

 

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Կիևում

Հայաստան, Ադրբեջան,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ԿիևԴեկտեմբերի 4-ին Կիևում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո, նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր փոխանակվեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ։

Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնեցին այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

ԱԳ նախարարներն, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն հայտնեցին նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Կիևում միտինգավորները տաքանում են խարույկների մոտ և երաժշտություն լսում

կիևԿիևի Եվրոպական հրապարակում միտինգավորները մետաղներով ցանկապատներ են սարքել և մետաղական տակառների վրա վառած խարույկների շուրջը տաքանում են: Ինչպես հաղորդում է  “Интерфакс“-ը, վրանային քաղաքում իրավիճակը հանգիստ է.  երաժշտացանկում հայտնի ուկրաինացի երգիչներ են:

Ընդամենը հավաքված է  մի քանի հարյուր մարդ:Կեսգիշերին ակտիվիստները զբաղված էին մետաղական ցանկապատներ ամրացնելով, որոնք վրանային քաղաքն  անջատում են Եվրոպական հրապարակի երթևեկելի մասից:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր “Բատկիվչինա” կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը, առավոտյան ժ. 9 -ին Ուկրաինայի կառավարական շենքի մոտ եվրաինտեգրման կողմնակիցների  միտինգը կշարունակվի:


Հիշեցնենք, որ նախկին բողոքի ակցիաները վերջացել էին ոստիկանության հետ ընդհարումներով:Ցույցը ցրելու համար ոստիկանները  կիրառել էին արցունքաբեր գազ և մահակներ: 

Նոյեմբերի 21-ին  Ուկրաինայի կառավարությունը որոշել է կանգնեցնել  ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Կառավարությունը դա բացատրել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի  24-ին ընդդիմության առաջնորդները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ անցկացնելու մասին:

Իլհամ Ալիևը Կիևում պարգևատրվել է շքանշանով

Իլհամ Ալիև, Կիև, շքանշանՆոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կիևում հանդիպել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ուկրաինայի նախագահը Իլհամ Ալիևին պարգևատրել է “Ազատության” շքանշանով: Իր հերթին Ադրբեջանի նախագահը Վիկտոր Յանուկովիչին պարգևատրել է “Հեյդար Ալիևի” շքանշանով, որը Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևն է:
Նշենք, որ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ուկրաինա սկսվել է նոյեմբերի 17-ին: