Թուրքիայում ընդդիմադիր հրապարակումներ արած ուսանողները կզրկվեն պետական հանրակացարաններից

usanoxԹուրքիայի Բարձրագույն կրթության վարկավորման և հանրակացարանների կազմակերպությունը հանրակացարանների կառավարման համակարգում նոր փոփոխություններ է իրականացրել: Համաձայն նոր կանոնադրության՝ այսուհետ կպատժվեն մամուլում կամ սոցիալական մեդիայում հակակառավարական հրապարակումներ արած ուսանողները: Վերջիններս կզրկվեն պետական հանրակացարաններից օգտվելու հնարավորությունից՝ նույնիսկ վճարովի հիմունքներով:

Բացի դրանից, այն ուսանողները, որոնք մեդիա հարթությունում կբողոքեն հանրակացարանի սնունդից կամ համալսարանների նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունից, կստանան նկատողություն: Իրենց ընդդիմադիր գործելակերպը շարունակելու դեպքում՝ այդ ուսանողները կարող են հեռացվել հանրակացարանից:

 

Անկախ

Նախընտրական Թուրքիան հայտնվել է հակակառավարական ցույցերի նոր ալիքի տակ

ցույց   Երեկ երեկոյից մինչև ուշ գիշեր Թուրքիայի 32 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված պատանի Բերկին Էլվանի մահվան հետ, որը վիրավորվել էր «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության բացած կրակի հետևանքով: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ մեծածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում և Անկարայում:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի դիմաց, իսկ Ստամբուլում Թաքսիմի հրապարակին հարակից կենտրոնական Իսթիքլալ պողոտայում: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել: Ոստիկաններին մեծ դժվարությամբ է հաջողվել ցրել հավաքվածներին: Այսօր առավոտյան Իսթիքլալ պողոտայում կարելի է տեսնել երեկվա խառնաշփոթի հետևանքները: Փողոցում հարյուրավոր շշեր են, որոնք լի էին պայթուցիկով, շենքերի պատերին հակաիշխանական կոչեր են գրված: Սպասվում է, որ ցույցերը կշարունակվեն նաև այսօր:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մոտ երկու շաբաթ ժամանակ է մնացել և նման զարգացումները կարող են վտանգավոր դառնալ իշխող ԱԶ կուսակցության համար, որը արդեն իսկ մի քանի տոկոս ձայներ է կորցրել: Երեկ սկսված ցույցերը, հնարավոր է, զարգանան «Գեզիի» սցենարով՝ նախընտրական Թուրքիան կանգնեցնելով ներքաղաքական լուրջ բախումների առաջ:

Անկախ

Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում 3 մարդ է զոհվել

Վենեսուելա, հակակառավարական ցույցեր,զոհերՎենեսուելայում հակակառավարական ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով երեք մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգան հայտնել է, որ չորեքշաբթի օրը բախումների հետևանքով մայրաքաղաք Կարակասում երկու մարդ է զոհվել:

Մայրաքաղաքի մաս կազմող Չակաո ինքնավար շրջանի քաղաքապետը Twitter-ի իր էջում հաստատել է, որ ևս մեկ մարդ է զոհվել:

Բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է վիրավորվել, ցուցարարները այրել են իշխանություններին պատկանող և մասնավոր մեքենաներ:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերջին ցույցերը բնորոշել է որպես իր կառավարության դեմ հնարավոր հեղաշրջում:

Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ չորեքշաբթի օրը վանդալազմի մեղադրանքով 30 մարդ է ձերբակալվել:

 Անկախ

Պաշտոնյաների տեղեկություններով՝ Կիևի ցուցարարները պատանդ են վերցրել 2 ոստիկանի

kiev-protestsՇաբաթ օրը Ուկրաինայում հակակառավարական ցուցարարները գրավել են շրջանային կառավարության շենքը, իսկ պաշտոնյաները զգուշացրել են, որ ոստիկանները կներխուժեն Կիևի քաղաքապետարանի շենք, եթե ցուցարարները ազատ չարձակեն պատանդ վերցրած երկու ոստիկաններին:

Ցուցարարնեը քաղաքապետարանի շենքը գրավել են գրեթե երկու ամիս առաջ և այն օգտագերծում են որպես ննջասրահ: Ամեն դեպքում ցուցարարները ժխտել են, որ իրենց մոտ ոստիկաններ կան:

Նախարարության նախազգուշական հայտարարության մեջ նշվում է նաև, որ մեկ այլ սպա, որը վնասվածքներ էր ստացել պատանդ վերցվելու պահին, ազատ է արձակվել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Շենք ներխուժելու ոստիկանության փորձերը նոր բախումների առիթ կդառնան:

Անկախ

Ուկրաինայում ոստիկանության հետ բախումների արդյունքում երեք ցուցարար է զոհվել

ուկրաինա,ցույցերԲժիշկների տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքում երեք ցուցարար է զոհվել:

Հակակառավարական ցույցերի մասնակիցների բժշկական ծառայության համակարգող Օլեգ Մասիյը Associated Press-ին հայտնել է, որ չորեքշաբթի առավոտյան հիվանդանոցում մեկ ակտիվիստ է մահացել՝ բախումների ժամանակ մեծ բարձրությունից ընկնելու հետևանքով:

Մասիյը նշել է, որ զոհված մյուս երկու ցուցարարների վրա կրակել են:

 

Անկախ