Աբաս Արաղչի.«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը»

Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին ասել է, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև կնքված միջանկյալ համաձայնագիրը վերջանական համաձայնության գալու առիթ է:

«Ուրանի հարստացման, Արաքի օբյեկտի , վերջանական համաձայնության տևողության և շրջափակման հարցերն Իրան- «Վեցնյակ» միջուկային բանակցությունների անբաժան մասն են կազմում: Սրանք հարցեր են , որոնց շուրջը տարաձայնություններ դեռևս կան»,- նշել է Աբաս Արաղչին:

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը հույս է հայտնել ,որ առաջիկայում Իրան-«Վեցնյակ» երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում, այս տարաձայնությունները նվազագույնի են հասնելու :

«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը,և աշխարհը, անկասկած, հարգելու է Իրանի ժողովրդի իրավունքները»,-եզրափակել է Արաղչին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր

218760Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր:

Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ՌԴ կառավարության անունից՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար:

unnamed_3ՌԴ կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Աբրահամյանը ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սոչիի օլիմպիական ավան՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
Անկախ

Ստորագրվեց ֆինանսական համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև

photoԱպրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով և նպատակ ունի աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

    Համաձայնագրի շրջանակներում ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչև 2,5 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) և մինչև 30 միլիոն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:

             ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

            և հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Փարիզում ստորագրվեց Հայաստանում սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված վարկավորման վերաբերյալ համաձայնագիր

Թուրքիան, Ադրբեջան, Թուրքմենստան,համագործակցությունԴեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրվեց 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջեւ։

 

Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

 

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Անկախ