ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ համաներում է շնորհվել շուրջ 1000 բանտարկյալի

1285-390x290 (1)ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ համաներում է շնորհվել 969 բատարկյալի, որոնք իրենց պատիժն էին կրում երկրի բանտերում:

Համապատասխան հրաման է ստորագրել ԱՄԷ-ի շեյխ Խալիֆ բեն Զաեդ Ալ Նահյանը: Բացի այդ, շեյխը մարել է համաներմամբ արձակվածների բոլոր պարտքերը պետությանն ու մասնավոր ընկերություններին: Համաներումը Ռամադանի կապակցությամբ է հայտարարվել, որը սկսվում է հունիսի վերջին:

Անկախ

Համաներում է շնորհվել Իրանի 1052 բանտարկյալի

համաներումԻրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվա կապակցությամբ ներում է շնոհել 1052 բանտարկյալի:

Ավելի վաղ, համապատասխան խնդրանքով Իրանի հոգևոր առաջնորդին դիմել էր Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին:

Համաներում են ստացել ինչպես քաղաքական ու քաղաքացիական, այնպես էլ ռազմական հանցագործությունների համար դատապարտվածներ:

Ավելի վաղ, Ալի Խամենեին Մուհամեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան կապակցությամբ համաներում էր շնորհել որոշ կին դատապարտյալների:

Համաներմամբ ազատ էին արձակվել այն դատապարտյալները, ովքեր դատապարտված էին եղել 6 ամսյա ազատազրկման, անչափահաս երեխաներ ունեցող կանայք, ինչպես նաև պարտքերի համար ճաղերի հետևում հայտնված կին դատապարտյալները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՒԲ» լրատվական գործակալությունը:

Սիրիայի նախագահ Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել

132-390x290 (1)Սիրիայում Բաշար Ասադի հայտարարած համաներումը վերաբերվում է «այսօր կատարաված բոլոր հանցագործությունների համար» մեղադրյալներին, հայտնում է  Газета.Ru.-ն:

Նման համաներումը տարածվում է մինչև 2013-ի հոկտեմբերի 29 կատարված հանցագործությունների վրա:

Անկախ

Իլհամ Ալիևը ներման մասին հրամանագիր է ստորագրել

4 (1)Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն  Ադրբեջանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ մայիսի 26-ին ներման մասին հրամանագիր է ստորագրել:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, ներման է արժանացել 157 մարդ: Նրանց թվում միայն մեկ քաղբանտարկյալ կա՝ Ֆարամազ Ալլահվերդիևը: Ներման են արժանացել նաև բլոգեր Դաշգըն Մելիքովը և իրավապաշտպան Բահթիյար Մամեդովը:

Ըստ կայքի՝ այդկերպ իշխանությունները հերթական անգամ անտեսել են իրավապաշտպանների և միջազգային կազմակերպությունների՝ քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին ազատելու բազմաթիվ կոչերը:

Ըստ տարբեր տվյալների՝ նրանց թիվը մի քանի տասնյակից մինչև 130-ի է հասնում:

Իրանի որոշ կին բանտարկյալների համաներում է շնորհվել

Համաներում է շնորհվել  Իրանի կին բանտարկյալներից որոշներինՄուհամեդ մարգարեի աղջիկ Ֆաթիմայի ծննդյան օրվա առթիվ համաներում է շնորհվել Իրանի որոշ կին բանտարկյալների: Այս հրամանագիրը ստորագրել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեն: Ապրիլի 20-ին Իրանում նշվում կանանց օրը:

Ինչպես հայտնում է bbc.uk/ir  կայքը, ազատություն կստանան այն կանայք, որոնք դատապարտված են եղել   6 ամսյա ազատազրկման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող կանայք, ովքեր դատապարտված են եղել ցմահ ու արդեն անցկացրել են 10 տարի բանտում: Կրճատվել են 6-ից 5 ամսով ազատազրկված կանանց ժամկետները:

Երկրի նախագահ Հասան Ռոուհանին Իրանում նշվող կանանց օրվան նվիրված իր ուղերձի ժամանակ կոչ է արել հավասար իրավունքներ տալ տղամարդկանց և կանանց։

Նրա խոսքով՝ հետադիմական տեսակետը հասարակության մեջ կնոջ տեղի մասին իսլամի մաս չէ։ Սակայն նրա խոսքերը հակառակ են Իրանի հոգևոր ղեկավար Ալի Խամենեի կարծիքին, որն ասել է, թե սեռերի իրավահավասարությունը արևմտյան հայեցակետ է, որին տեղ չկա Իրանում, իսկ կանանց հարկավոր է զբաղվել միայն ընտանեկան հոգսերով։

 Անկախ

Վրաստանի նախագահը Զատիկի առիթով համաներում է շնորհել 95 բանտարկյալի

Գեորգի Մարգվելաշվիլի   Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ համաներում է շնորհել 95 բանտարկյալի: Նախագահի կարգադրությունը ուղարկվել է քրեակատարողական հիմնարկներ: Համաներում ստացած անձինք ազատ կարձակվեն մինչև երկուշաբթի: Նշենք, որ համաներման հանձնաժողովը նախատեսել էր ազատել 100 բանտարկյալի:

 Անկախ

Ուկրաինայում այսօր ուժի մեջ է մտնում համաներման մասին օրենքը

1183-390x290Ուկրաինայում այսօր ուժի մեջ է մտնում ցուցարարների նկատմամբ  հունվարի վերջին  ընդունված համաներման մասին Գերագույն Ռադայի ընդունած օրենքը:

Փաստաթղթի համաձայն, բողոքի ակցիաների մասնակիցներն ազատ կարձակվեն, իսկ քրեական ու ադմինիստրատիվ գործերը` կփակվեն: Գործող կառավարության հակառակորդների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման միակ պայմանը կենտրոնական փողոցներն ու վարչական շենքերն ազատելն է:

Ցուցարարները փոխզիջումների են գնացել ու սկսել են ազատել ավելի վաղ գրաված շենքերն ու մասամբ նաև Գրուշևսկու շրջափակված փողոցը, իսկ Պոլտավայի, Իվանովո-Ֆրանկովսկու, Տերնոպոլյան ու Չերնովիցկի մարզերում ազատել են քաղաքային իշխանությունների շենքերը:

Անկախ

Ուկրաինայում համաներման մասին օրենք է ստորագրվել

януковичՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է  օրենք“Բացասական հետևանքները վերացնելու և հետապնդում և պատիժ չիրականացնելու  այն անձանց նկատմամբ, որոնք տեղ են գտել խաղաղ հավաքույթների ժամանակ”-ի մասին:

Օրենքը նախատեսում է համաներում անկարգության մասնակիցների նկատմամբ, բացի ծանր հանցագործություն կատարածներից: Որոշման համաձայն, ցուցարարները պետք է 15 օրում  ազատեն Կիևում   ու տարածաշրջանում իրենց գրաված պետական հիմնարկները:

Անկախ 

Ռուսաստանում համաներումը կտարածվի 25 հազար բանտարկյալի վրա

i (2)Ռուսաստանում սկսվել է Սահմանադրության  20-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ ազատ արձակելու գործընթացը:

Ենթադրվում է, որ համաներմամբ  մոտ 25 հազար մարդ ազատ կարձակվի(ոչ ծանր հանցագործության համար դատապարտվածներ): Առաջին հերթին դա տարածվում է անչափահասների, տարեցների, 1 և 2-րդ կարգի հաշմանդամների վրա: Բացի այդ, պետք է կալանքի ժամկետը լինի 5 տարուց ոչ ավելի:

Համաներմամբ ազատ են արձակվել նաև  աղմկահարույց գործի` Pussy Riot –ի մասնակիցները, որոնք դատապարտվել էին ընդհանուր ռեժիմի 2 տարվա ազատազրկման:

Համաներում է կիրառվել 306 անձի նկատմամբ

համաներումՀՀ դատական դեպարտամենտը հրապարակել  է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կիրառման մասին տեղեկություններ՝ 2013թ. հոկտեմբերի 18-ի ժամը 16:00-ի դրությամբ:

Ըստ այդմ` համաներում է կիրառվել ընդհանուր 231 գործերով 305 անձի նկատմամբ, հավելյալ եղել է համաներում կիրառելու մեկ միջնորդություն: 155 գործ կարճվել է, 150 անձ էլ ազատվել է պատժի կրումից:

Արդարադատության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 558 դատապարտյալ:

Խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է. Հայտարարություն

Civil Society Institute 2013 թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմուքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:

Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ արձակեց դատարանի նիստերի դահլիճից:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի կողմից որդեգրած՝ խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու ամոթալի պրակտիկայի կապակցությամբ: Արդյունքում, այսօր խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Մինչդեռ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելն անհամատեղելի է Խոշտանգումների դեմ կոնվենցիայիով ստանձնած պարտավորությունների հետ, այդ թվում՝ խախտվում է տուժողի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը[1]: Ավելին, «համաներումը կամ այլ արգելքները, որոնք վկայում են պետության կողմից արագ և արդար քննություն իրականացնելու և խոշտանգողներին պատժելու պատրաստակամության բացակայության մասին կամ խոչընդոտում են այդ գործընթացը, խախտում են խոշտանգումների բացարձակ արգելքի անքակտելիության սկզբունքը»[2]:

 

Օպերլիազորներ Բարսեղյանի և Բախբուդարյանի գործը խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելու առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում` որովայնի շրջանում դանակով հասցված վնասվածքի հետևանքով: Վ.Խալաֆյանին ծեծի ենթարկելու համար Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց բռնության գործադրմամբ խոստովանություն կորզելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ ՔՕ 309(3) հոդվածով) և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Քրեական հետախուզության այլ ծառայող` Մորիս Հայրապետյանը, ով ներկա էր Խալաֆյանին ծեծի ենթարկելիս և չէր կանխել այդ գործողությունները, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ ՔՕ 308(1) հոդվածով) դատապարտվեց պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով:

Իսկ 2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվեց պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվեց:

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտեն 2012 թվականին արդեն հայտնել է իր մտահոգությունը` ՀՀ-ում խոշտագում կիրառած անձանց նկատմամբ համաներում կիրառելու դեպքերի կապակցությամբ:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս ընդգծել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներման կիրառումը անթույլատրելի է:

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝

 

  • Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառած պաշտոնյաների նկատմամբ համաներում կամ ներում չկիրառվի:

 

  • Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ–ի` Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։


ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 3, պարբերություններ 38, 41:

ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 2, պարբերություն 5:

ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի զեկույցի վերաբերյալ, 2012, պարբերություն 10:

 Տե՝ս, Թուրքմեն ընդդեմ Թուրքիայի գործը, no. 43124/98, § 53, 19 դեկտեմբերի 2006 թ.; Աբդուլսամետ Յաման ընդդեմ Թուրքիայի գործը, no 32446/96, § 55, 2 նոյեմբերի 2004 թ.:

Civil Society Institute

Ոստիկանության հերթական բացահայտումը. դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել

ոստիկանՀամաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:
Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:

 

Արամ Մուղալյանը դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակվեց

176007Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին դեզի ծխահարման գործով մեղադրվող, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ երեք հոդվածներով, դատապարտեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներումով դատարանի դահլիճից ազատ արձակեց։ Նույն գործով անցնող Ռոբերտ Փիլոյանին դատարանը դատապարտեց 2 տարի 6 ամիս, Գագիկ Առաքելյանին՝ 1 տարի 1 ամիս, Արթուր Քլյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և բոլորին դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակեց։

Երիտասարդները մինչև վերջ չընդունեցին իրենց մեղավորությունը։ Արամ Մուղալյանը հայտարարեց, որ իր փաստաբանի հետ քննարկելու է այլ ատյաններում ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու հնարավորությունը, քանի որ աբսուրդ է համարում մեկ վկայի ցուցմունքի հիման վրա չորս մարդու դատապարտելը։

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը և նրա 3 ընկերները մեղադրվում էին  ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մեկ ընտանիքի՝ 36 հազար դրամ արժողությամբ խոտի դեզն այրելու փորձի մեջ:

 

 NEWS.am

Համաներմամբ ազատ է արձակվել 517 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:

«Վարդաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել  3, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 1, «Սևան» ՔԿՀ –ից` 6, «Հրազդան» ՔԿՀ –ից` 2   դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ:

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 505 դատապարտյալ

համաներումՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:

«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել  4, «Արթիկ» ՔԿՀ –ից` 1, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 26, «Կոշ» ՔԿՀ – ից`2, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից`  6, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 1, «Աբովյան» ՔԿՀ – -ից`1  (կին դատապարտյալ) , «Հրազդան» ՔԿՀ –ից` 2 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:

Համաներման կիրառմամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 70 դատապարտյալ:

«Արթիկ» ՔԿՀ -ից ազատ է արձակվել 1, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 44, «Կոշ» ՔԿՀ –ից` 5, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 6, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – ից` 4, «Սևան» ՔԿՀ –ից` 2, «Աբովյան» ՔԿՀ –ից`5 (կին դատապարտյալ),  «Հրազդան» ՔԿՀ –ից` 3   դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից, ընդհանուր առմամբ,ազատ է արձակվել 462 դատապարտյալ:

Հոկտեմբերի 9-ին ազատ է արձակվել 114 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 114 դատապարտյալ:  Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել 7, «Արթիկ» ՔԿՀ –ից` 2, «Վանաձոր» ՔԿՀ –ից`  2, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 56, «Կոշ» ՔԿՀ –ից` 44, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 3:

Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ: