Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում. Ս. Հացպանյան

Սարգիս հացպանյան«Օգոստոսի 27-ին պարզ կդառնա Թուրքիայի նոր վարչապետի անունը: Բոլորը նշում են, որ դա հավանաբար Աբդուլահ Գյուլը կլինի, բայց ես այդպես չեմ կարծում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը` ամփոփելով Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները: «Նախքան ընտրությունները «Ակոսում» մի հոդված տպվեց, որում  անդրադարձ էր կատարվել Թուրքիայի պատմության 11 նախագահներին և նրանց դիրքորոշմանը հայկական հարցի վերաբերյալ: Բոլորի վարած քաղաքականության մեջ որոշակի հայատյացություն կար, ի տարբերություն Գյուլի: Շատերը հիմնավորում են դա այն բանով, որ իբր ներկայիս նախագահի մայրը հայ է», – նշեց Հրապարակախոսը:

Ինչ վերաբերում է նորընտիր նախագահին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա  չի թաքցնում իր իսլամական կոշտ դիրքորոշումը և գտնում է, որ Թուրքիան պետք է դառնա Միջին Արևելքի իսլամական աշխարհի դրոշակակիրը: Արևմտյան մամուլը արդեն սկսել է նրան «սուլթան» անվանել: «Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում: Շատ փորձագետներ կանխատեսում են, որ Էրդողանը դառնալու է երկրորդ Պուտինը տարածաշրջանում»,- ասաց Հացպանյանը:

Ըստ նրա` 2015-ին ընդառաջ Էրդողանը հայանպաստ որոշակի քայլեր կձեռնարկի` ցույց տալու, որ Թուրքիան հումանիստ պետություն է: «Մուշեղ իշխանի ծննդավայրում կվերականգնվի հայկական խոշոր եկեղեցի և կհանձնվի հայկական պատրիարքությանը: Որոշ վայրերում կվերականգնվեն հայկական անվանակոչությունները,  Հայաստանը Թուրքիայից տարանջատող Մարգարայի ավտոմայրուղին ուզում են Հրանտ Դինքի անվամբ կոչել` իբրև «խաղաղության խորհրդանիշ», – նշեց  ազատամարտիկը:

Սակայն գագաթնակետը, ըստ Հացպանյանի, տեղի կունենա ապրիլի 23-ին և Թուրքիայի դիվանագիտական ողջ կորպուսը պատրաստվում է դրան. «90 տոկոս հավանականություն կա, որ ապրիլի 23-ին Էրդողանը կժամանի Հայաստան և կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Եթե նա անի այդ քայլը ամբողջ աշխարհը կխոսի ոչ թե Հայոց ցեղասպանյան մասին, այլև Թուրքիայի նախագահի այս մարդասիրական քայլից: Էրդողանը պատմության մեջ կմնա որպես Նոբելյան մրցանակի հավակնորդ: Սա կատարյալ մատ կլինի հայ դիվանագիտության համար», – ասաց հրապարակախոսը ` հայտարարելով   , որ Հայկական պետությունը պատրաստ չէ դրան:

Ավելին` մինչ այժմ որևէ նախադասությամբ թղթին չեն հանձնվել հայ ժողովրդի պահնջները և ցանկությունները: Հայ դիվանագետները շատ քիչ ժամանակ ունեն այս ամենը իրականացնելու համար:

 

Անկախ

Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահին ուղղված հրավերը դիվանագիտական ճիշտ քայլ էր. Գևորգ Մելքոնյան

945818_472942536122061_1556891499_n

“Առաջին Հանրապետության հռչակումը խորհրդանշում է ոչ միայն անկախություն, այլ նաև հավատ սեփական ուժերի նկատմամբ: 1915թ.-ին ցեղասպանության ենթարկված ժողովուրդը կարողացավ ուժ գտնել իր մեջ ու հաղթանակ տանել թշնամու` տասնամյակների, եթե չասենք հարյուրամյակների պատմություն ունեցող կանոնավոր բանակի նկատմամբ”,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մայիսյան հերոսամարտերի  և Առաջին Հանրապետության անկախության հռչակման, բացթողումների ու անելիքների մասին` նշեց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:

Բանախոսը հատուկ կարևորությամբ նշեց, որ Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հաղթանակը վեր էր կուսակցական պատկանելությունից. բոլորը դարձան մեկ ուժ` դիմակայելու արտաքին սպառնալիքներին:

Գևորգ Մելքոնյանը ցավով արձանագրեց նաև, որ սա մեծ տոն է, սակայն հերոսամարտը կերտողների անունները երիտասարդ սերնդին հայտնի չեն և մեծ խնդիր կա այդ հերոս կերպարները նոր սերնդին դաստիարակելու հարցում: Ընդհանուր առմամբ, բանախոսի կարծիքով, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը վերագնահատելու խնդիր ունենք:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100 ամյակին առթիվ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես` Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելուն, Գևորգ Մելքոնյանը այդ նախաձեռնությունը համարեց ճիշտ դիվանագիտական քայլ, որով մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք երկխոսության, բայց դրա հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միաժամանակ, բանախոսը 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախագահի կամ արտգործնախարարի կողմից Հայաստան այցն ու անմեղ զոհերի հիշատակի առջև  նրանց խոնարհումը հավանական չհամարեց:

Թեհրանում իրանահայ մամուլի պատասխանատուների հետ քննարկել են ցեղասպանության 100-ամյակի քայլերը

images (22)Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված  աշխատանքների մեկնարկն արդեն իսկ  տրված է:

Օրերս Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում այս առիթով կյանքի կոչված հանձնախումբը հանդիպման էր հրավիրել  իրանահայ մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների պատասխանատուներին` խորհրդակցելու եւ միասնաբար քննարկելու իրականացվող աշխատանքների արտացոլման եղանակները` իհարկե այն թողնելով մամուլի պատասխանատուների հայեցողությանը, ձեւաչափի կառուցվածքը` մամուլում սյունակային կամ էջային կանոնավոր անդրադարձին, որտեղ անպայմանորեն զետեղված կլինի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակը  խորհրդանշող լոգոն: Սա, իհարկե, հանձնախմբի կողմից մշակված հայեցակարգի համաձայն իրականացվող միջոցառումների արտացոլումից զատ:

100-ամյակի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանը նշեց, որ արդեն կան հաստատված հստակ գործունեության ուղեգիծ եւ համապատասխան ծրագրեր, որոնք համազգային ու միասնական գաղափար են  պարունակում, եւ միջոցառումների,գիտաժողովների ու տարատեսակ նախաձեռնությունների շնորհիվ արձագանքը նպատակային եւ արդյունավետ կլինի:

Իրենց տեսակետները հայտնեցին նաեւ մամուլի պատասխանատուները, ովքեր նաեւ առաջարկություններից բացի իրենց պատրաստակամությունը հայտնեցին  սերտ համագործակցելու հանձնախմբի հետ, լիարժեք նրանց տրամադրելու իրենց բոլոր հնարավորությունները, քանի որ այս կարեւոր տարեթիվը համազգային նշանակություն ունեցող պահանջատիրություն է, և առավել միահամուռ ջանքեր են անհրաժեշտ:

Վերջում հստակեցվեց, որ նման հանդիպումները լինեն ավելի հաճախակի եւ կրկին կրեն խորհրդակցական ու նպատակային աշխատանքների բնույթ:

 

Թեհրան, ՙԱԼԻՔ՚ օրաթերթ

Արմինե Էլիազյան

 

Անկախ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ԵՀՄՖ-ը ծրագրում է տասնյակ միջոցառումներ

1378448633-65Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ շուտով կսկսվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստման վերջին տարին, և ԵՀՄՖ-ը  ծրագրում է տասնյակ միջոցառումներ` Եվրոպայի համարյա բոլոր երկրներում անցկացնելու համար: Սակայն արտերկրի հայության ակտիվ նախապատրաստական ֆոնի վրա ԵՀՄՖ-ն բարձրաձայնում է ՀՀ իշխանության կողմից անասելի ցածր մակարդակով տարվող աշխատանքների շուրջ: Թուրքիան երազել անգամ չէր կարող ՀՀ-ի կողմից նման խայտառակ պասիվ վերաբերմունք ակնկալելու, մանավանդ ցեղասպանության դեմ տարվող կազմակերպչական աշխատանքների ակտիվացման ֆոնի վրա: Հատկապես ակնառու է ՀՀ ԱԳ նախարարի, արդեն կարելի է ասել հատուկ վերաբերմունքը` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջ, ամբողջովին ընդունված ԵՄ-ի միակ երկրի` Սլովակիայի կողմից: Նախարար Նալբանդյանն անկասկած պատասխան պիտի տա այս հարցի շուրջ ցուցաբերած մտածված պասիվության համար, հատկապես այլ երկրների ակտիվության ֆոնի վրա: Սլովակիան կարծում էր, որ Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայի համանման օրենք ԵՄ-ի մնացած երկրներում սատարելուն և անցկացնելու ուղղությամբ: Օրենքի գոյության բացառիկ կարևորությունն ակնհայտ դարձավ վերջերս Շվեցարիայի դատարանի կողմից թուրք ազգայնական  Դողու Փերինչեքի նկատմամբ արդեն հարուցված քրեական գործի վերահաստատման առիթով,  երբ այս երկիրը դեմ գնաց նույնիսկ Մարդու Իրավունքների Եվրոդատարանի որոշմանը: Այս առիթով Վատիկան Ինսիդեռ ում /VATICAN INSIDER/ , մոտ մեկ տարի առաջ հրապարակված հայտնի քաղաքկան գործիչ  Մարկո Տոսատտի /Marco Tosatti/  Հայոց ցեղասպանության օրենքի ընդունման շուրջ հոդվածը վերջերս վերահրապարակվել է և այն սիրով ներկայացնում ենք մեր հասարակության ուշադրությանը:

Եվրոպական օրենքը Թուրքիայի կողմից  Հայոց      ցեղասպանությունը ժխտելու շուրջ

Հայոց ցեղասպանությունը:  Ֆրանսիան առաջին երկրիը չէր, որը դատապարտել է Թուրքիայի կողմից այն իրադարձությունների ժխտումը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին Մերձավոր Արևելքում: Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Ստեֆան Հարաբինն արտահայտել է իր զարմանքն, այն փաստի շուրջ, որ Անկարան, քննադատելով Սլովակիային և Շվեյցարիային` ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման համար, այդ նույն հարցին  Ֆրանսիայի պատասխանի շուրջ հանկարծ անասելի աղմուկ բարձրացրեց:  Հարաբինն արել է այս հայտարարությունն իր նամակում` ուղղված Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանին: <<Սլովակիան 2009 թվականին հաստատեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրենք, որով Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական պատասխանատվության ենթակա երևույթ: Այսպիսով Սլովակիան առաջին երկիրն է, որը տուգանք սահմանեց Եղեռնի դատապարտման համար և երկրորդը Եվրոպայում Շվեյցարիայից հետո, որն ընդունեց այս հարցի վերաբերյալ օրենք: Ես շատ զարմացած եմ, որ Թուրքիան բարձրացրեց այդպիսի աննախադեպ աղմուկ ընդդեմ այդ օրենքի ընդունմանը, որը քննարկվում էր Ֆրանսիայի սենատում` ներկայացնելով իր համանման դատարկ բողոքները, ինչպիսիք ժամանակին արել էր Շվեյցարիայի և Սլովակիայի դեպքում` վերոնշյալ օրենքի ընդունման ժամանակ: Ես դիմում եմ Ֆրանսիայի սենատի նախագահին և անդամներին` հաստատելով այդ օրենքի ընդունման հսկայական անհրաժեշտության առկայությունը: Սլովակիան կհամաձայնի Նիկոլայ Սարկոզիի` Եվրամիությանն արված առաջարկի հետ, անցկացնել մի այդպիսի համանման օրենք>>:

Ֆորումի  նախագահին նաև տեղեկացրել են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Սլովակիայում թուրք դեսպանը նախաձեռնել էին մի արշավ` ընդդեմ  Բրատիսլավայում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի, պահանջելով նրա ապամոնտաժումը:

Թուրքիայի դեսպանի Փարիզ վերադառնալու օրը հայտարարվեց, որ ֆրանսիական կառավարությունը հաստատել է, որ ինքը ցանկանում է արագացնել պառլամենտական գործընթացները` կապված այն օրենքի հետ, որը սանկցիաներ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում: Ֆրանսիական Հանրային ռադիոյի  <<Ֆրանս ինֆո>> ռադիոալիքը հայտարարեց, որ գործադիր մարմինները մտադրված են Սենատի օրակարգ մտցնել այս օրենքի քննարկումը, որը դեկտեմբերի 22-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Ազգային ժողովի կողմից և հունվարի վերջին  օրենքի հաստատումը իրականացնել: Օրենքի ընդունման այս փորձը  Թուրքիայի կողմից սուր արձագանք առաջ բերեց և նա ետ կանչեց իր դեսպանին Անկարա ու սառեցրեց բոլոր ռազմական համագործակցությունները Փարիզի հետ: Եթե այս օրենքը վերջնականապես ընդունվի, ապա այն իր մեջ կներառի մինչև մեկ տարի ազատազրկում և տուգանք մինչև քառասունհինգ հազար եվրո նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն, որ թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն են: Եվ կա մեծ հավանականություն, որ Ֆրանսիայի կողմից հայտարարված այս օրենքի ընդունումը կարող է դառնալ կարևոր նախադեպ ողջ Եվրամիության համար”:

 

Անկախ