Հայ դիրքապահների ուղղությամբ 8000 կրակոց՝ մեկ շաբաթում

շփման գիծՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հայ-ադրբեջանական հասարակական դաշտի մերձեցման մասին այժմ խոսելը՝ տխուր կատակ. Սերգեյ Մինասյան

lOcfyE7jIdAuLxyWdGW6QZSMD2

«Պիտի հասկանանք, որ այն իրավիճակը, որն արդեն երկու տասնամյակ պահպանվում է Արցախյան հակամարտության գոտում, ի թիվս այլ գործոնների՝ բացատրվում է երկու կարևոր հանգամանքով: Նախ,  չնայած վերջին  մի քանի տարվա ընթացքում  Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի արագացմանը, հայկական կողմը տարբեր մեխանիզմներով շփման գծում կարողանում է պահպանել ռազմատեխնիկական հավասարակշռությունը, որն ապահովում է  հրադադարի ռեժիմը, բայց կա նաև երկրորդ հարթությունը՝ միջազգային մեխանիզմների և առաջին հերթին՝ տարածաշրջանային խնդիրներում երեք համանախագահ երկրների  ներգրավվածությամբ  պայմանավորված , որը  ևս փխրուն հրադադարի պահպանման բաղադրիչ է”,- տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին լրագրողների հետ խոսելիս նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Իրավիճակը, կարծում եմ, դեռ երկար կպահպանվի՝ մի իրավիճակ, որը շատ դիվանագետներ, փորձագետներ կոչում են, թվում է, անհասկանալի «ստատուս քվո» անվամբ, սակայն սա մի իրավիճակ է, որից ոչ մի կողմ չի կարող խուսափել, քանի որ ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց  տեսանելի ապագայում նկատելի չէ, որ թե՛ հայկական,  թե՛ ադրբեջանական կողմը Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կհասնեն որևէ փոխզիջումային կոմպրոմիսի»,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝   Ուորլինգի հայտարարության դրույթներից մեկը ենթադրում էր հայ և ադրբեջանական հասարակական դաշտի մերձեցման համար ուղիների որոնում և առկա մոտեցումների հիման վրա կոմպրոմիսների դաշտի ստեղծում, որը թվում է տխուր կատակ, քանի որ այն գործընկերները, որ վերջին 10 տարում աշխատել են Ադրբեջանում  այս ուղղությամբ, գտնվում են կամ բանտերում կամ ճնշումների են ենթարկվում: Ըստ քաղաքագետի՝ ստեղծվում է իրավիճակ, որը թեև  շատ թանկ է արժենում, նաև վտանգավոր է, սակայն ստատուս քվոյից  հնարավոր չէ խուսափել, եթե  կողմերից մեկը պատրաստ չէ փոխզիջման:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների` համանախագահ երկրի ներկայացուցչի ելույթին, ապա  ըստ քաղաքագետի՝ բոլորին պարզ է, թե ինչ պատճառներով էր այդ գաղափարը հայտնվել. դա մի կողմից կապված էր հրադադարի 20ամյակի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության լարվածության հետ. ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսելու ցանկությունը չի կարող կատարվել առանց մյուս երկու համանախագահների` առաջին հերթին Ռուսաստանի  համաձայնության:

«Դրան ականատես եղանք երեկ, երբ երեք համանախագահները կրկին հայտարարությամբ հանդես եկան` կրկնելով այն մոտեցումները, որ ձևավորվել էին վերջին տասնամյակում և հայտնի են «մադրիդյան սկզբունքներ» անվամբ: Չնայած բանակցային գործընթացը բացի ամեն-ինչից հրադադարի պահպանման անհրաժեշտ պայման է, կասկած չունեմ, որ այս պահին ոչ մադրիդյան սկզբունքերը, ոչ էլ ձևավորված մյուս մոտեցումները իրագործելի չեն: Առկա  քաղաքական մթնոլորտում գործող մեխանիզմների կենսունակությունը կասկածելի է»,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Ներկայումս մենք գտնվում ենք հակաարցախյան դաշինքի ձևավորման շատ վտանգավոր փուլում

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյանմ էջում գրել է.

“Համադրելով և վերլուծելով վերջին մի քանի օրերի իրադարձությունները՝ կարելի է գալ էն եզրակացության, որ Արցախի շուրջ զարգացող գործընթացները շատ ավելի խորքային ու բազմազան են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այսբերգի երևացող մասն է միայն: Այս հարցում ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և եվրոպական ևս մի քանի երկիր (Ադրբեջանի մասին, բնականաբար, լռում եմ):

Ակնհայտ է, որ ներկայումս մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական հիմքի վրա հենված հակաարցախյան (կարդա՝ հակառուսական) դաշինքի ձևավորման շատ վտանգավոր փուլում: Եթե հարցին էս տեսակետից մոտենանք, ապա մեր ԱԳՆ լռությունը կարող է և շատ հիմնավորված լինել: Կարծում եմ` այն կոմպենսացվում է տարբեր հարթակներում ակտիվ աշխատանքով: Էսօր կփորձեմ էս ամեն ինչի մասին նյութ պատրաստել: Իսկ հիմա դեռ հորդորում եմ ավելի հանդուրժող և խորիմաստ գտնվել. մի երկու սուր բառ լսելու մեր ցանկությամբ հանկարծ չվնասենք շատ ավելի մեծ կարևորություն ունեցող գործին”:

 

Անկախ

Բաքվում խոստովանում են` լարվածությունն իրենք են բորբոքում

tigՔաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի և արտգործնախարի մամուլի խոսնակների հայտարարություններին.

“Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ սահմանագծին լարվածությունը շարունակվում է պահպանվել` հավելելով, որ հայկական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները:

Սրան զուգահեռ, սահմանագծին առկա իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, ով նշել է, թե առաջնագծում իրավիճակի սրման պատճառը «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն է»:

Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն իր մեկնաբանություններով ոչ միայն հերքում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունները, այլև սպառնում` սահմանագծին լարված իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի ստատուս­քվոն պահպանվում է:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը գրեթե բաց տեքստով, ի լուր աշխարհի հայտարարում է, որ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չի բխում իր շահերից և շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի ԼՂ հիմնախնդիրն Ադրբեջանի համար ձեռնտու լուծում չի ստացել:

Բացի այն, որ Ադրբեջանը մերժում ու անընդունելի է համարում միջազգային հանրության այն մոտեցումը, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, նաև հայտարարում է, որ կարգավորման գործընթացին զուգահեռ, շարունակելու է ոտնձգությունները հայկական մարտական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ:

Հաշվի առնելով միջազգային հանրության անհամաչափ արձագանքը սահմանագծին տեղի ունեցող միջադեպերի ու տարածաշրջանում Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքի վերաբերյալ` Հայաստանն ու Արցախը իրավիճակի վերահսկողության սեփական մեխանիզմները պետք է կատարելագործեն:

Մեխանիզմների կատարելագործումը ենթադրում է ոչ միայն նվազագույնի հասցնել հնարավոր կորուստներն առաջնագծում, այլև մշակել ադրբեջանական գործողություններին հակազդելու այնպիսի գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արդյունավետ ու նպատակային հարված հասցնել Ադրբեջանի այնպիսի օբյեկտների կամ ենթակառուցվածքների, ինչի հետևանքները «ցավոտ» կլինեն Բաքվի համար:

Դա պաշտոնական Բաքվին կստիպի ցանկացած ոտնձգությունից, դիվերսիոն գործողությունից առաջ մտածել` թե արդյոք արդարացված կլինե՞ն իր սադրանքները` հաշվի առնելով հայկական կողմի նպատակաուղղված հարվածները”,-գրել է փորձագետը:

 

Անկախ

Հայ-ադրբեջանական մերձեցումը հայտնվել են Ռուսաստանի ԱԳՆ-ի 2013 թվականի ամփոփիչ զեկույցում

Ռուսաստանի ԱԳՆՌուսաստանի արտգործնախարարության 2013 թվականի զեկույցում հայ-ադրբեջանական շփման վերականգնումը նշվել է որպես տարվա հիմնական արտաքին քաղաքական իրադարձություններից մեկը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Զեկույցում ասված է, որ Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է կիրառել ԱՊՀ տարածաշրջանում առկա կոնֆլիկների համար քաղաքա-դիվանագիտական լուծմումներ գտնելու ուղղությամբ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ուղղված Ռուսաստանի ձեռնարկած քայլերը իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ համագործակցության միջոցով: Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել սկզբունքային համաձայնության բարձր մակարդակում հայ-ադրբեջանական շփումները վերականգնելու վերաբերյալ»,-ասված է զեկույցում:

 Անկախ

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Կահիրեի միջազգային երաժշտական փառատոնի ժամանակ

balabanԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած հոգևոր երաժշտության «Սամա» միջազգային 6-րդ փառատոնին մասնակցել է 12 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը: Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդը» փառատոնի բացման օրը Ռուսաստանը ներկայացնող երկու հայ մասնակիցները առաջ են բերել ադրբեջանցիների դժգոհությունը: Սրա համար պատճառ է հանդիսացել այն, որ հայազգի Ավետիս Մանուկյանը ցանկացել է ներկայացնել մի համար՝ նվագելով բալաբան երաժշտական գործիքը: Ադրբեջանցիների համոզմամբ՝ բալաբանը ադրբեջանական ազգային երաժշտական գործիք է, այնինչ այն հանդիսանում է Հյուսիսային Կովկասի մի շարք ժողովուրդներին հատուկ նվագարան:
Հայտնի է, որ ադրբեջանցիները վրդովունք են հայտնել նաև այն պատճառով, որ Եգիպտոսի մշակույթի նախարարության կողմից բաժանված թերթիկներում հայազգի մասնակիցներից մեկի ծննդյան վայրը նշած է եղել Ստեփանակերտը՝ որպես Հայաստանի տարածք: Եգիպտոսում բնակվող ադրբեջանցիները բողոք են հղել միջոցառման կազմակերպիչներին, ինչի հետևանքով հայերի մասնակցությունը փառատոնին արգելվել է:

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

hay-dirqapahneri-ugh-n37009-1ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

133659E9-ED5A-4595-A549-C2C4F8D5F6C2_w640_r1_sՀուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվել է  քննարկումները ղարաբղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Հայաստանի՞ն

1Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ “եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի”:

“Ադրբեջանը “մարդասեր” երկիր է և գիտակցում է իր դերը որպես տարածաշրջանի առաջնորդի: Եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք կարող ենք օգնել”,-ադրբեջանական “ANS ТВ” հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Աբդուլաևը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ”կայքը:

Կայքը ընդգծում է, որ Ադրբեջանը Վրաստանին գազ է վաճառում 1 000 խորանարդ մետրը 230 դոլարով, իսկ Ռուսաստանը Հայաստանին 1 000 խորանարդ մետր գազը վաճառում է 315 դոլարով:

Մեկնաբանելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը`Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է. “Հիմա Հայաստանն իր “ագրեսիվ քաղաքականության” պատճառով գտնվում է ծանր դրության մեջ: Եթե նրանք, հաշվի առնելով իրենց ծանր վիճակը, դիմեն ադրբեջանական կողմին, մենք կկարողանանք առաջադրել մեր պայմանները և պահանջները”:

 

ԱՄՆ-ն հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները մոտ ապագայում հանդիպում կունենան. Մորնինգսթար

2 (1)ԱՄՆ-ում հուսով են, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան:  Այս մասին Բաքվում հունիսի 8–ի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

“ԱՄՆ-ն հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության լուծումով, ինչի մասին իր վերջին հայտարարության մեջ հաստատեց պետքարտուղար Ջոն Քերին, և շարունակում է ակտիվ համագործակցել հակամարտության երկու կողմերի հետ»,- նշել է դիվանագետը. հաղորդում է “Թրենդ”-ը:

Սակայն Մորնինգստարը չի մեկնաբանել պատճառները, թե ինչում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հունիսի 12-ին Զալցբուրգում չեն հանդիպելու:

Հիշեցնենք, որ նախօրեին “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել: