Մենք դատապարտված են Վրաստանի հետ շատ սերտ համագործակցելու. Թ. Մանասերյան

10637627_542760725825419_1440275478_n (1)«Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերը վերջին տարիներին շատ երկչոտ կերպով են իրականացվում: Սրանում կա նաև Հայաստանի մեղքի բաժինը, որովհետև չեմ կարծում թե ամեն մի նախարար ճանաչում է իր պաշտոնակցին Վրաստանում, իսկ դա պարտադիր պայման է հարաբերությունները զարգացնելու համար: Մենք դատապարտված են Վրաստանի հետ շատ սերտ համագործակցելու», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա  ՝ չնայած նրան, որ Հայաստանը և Վրաստանը տարբեր տնտեսական գոտիների են հարում, երկուսն էլ համարվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. ոչ խտրական վերաբերմունքը պարտադիր պայման է:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանում աշխատում է հիմնականում ներմուծման վրա. Ադրբեջանի հետ զրո առևտուր,  Թուրքիան ն Իրանը մտնում են այն հնգյակի մեջ, ում հետ Հայաստանը ամենամեծ ծավալի արտաքին առևտուր է կատարում: «Թուրքիայի հետ առևտրում մենք 95.5 տոկոսով միայն ներմուծում ենք: Նույն չափն է Իրանի դեպքում: Վրաստանի դեպքում արտաքին առևտրի ծավալները շատ խաբուսիկ են: Կա առևտրի ստվերային շրջանառության մաս կա: Խնդիր պետք է դնել Վրաստանի հետ առևտուրը ավելի լիարժեք դարձնելու, որը պետք է արտահայտված լինի ներմուծման արտահանման աճերով», – նշեց նա:

Նա ընդգծեց, որ Վրաստանի տնտեսությունը զարգացած չէ, չնայած վերջին տարիների բարեփոխումներին: Վրաստանի շուկայում ներդրումների կարիք կա, նաև հայրերն են այնտեղ ներդրումներ կատարում, արդյունաբերությունը դեռ ոտքի կանգնած չէ. «Վրաստանի տնտեսությունում՝ արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում կառուցվածքային էական փոփոխություններ չեն եղել: Միակ բանը, որ փոփոխություններ կրեց, դա տուրիզմի ոլորտն է»:

Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցին՝ Մակարյանը նշեց. «Բացի Վերին Լարսի հարցից, ես անկեղծ ասած, այդպես էլ  չհասկացա, թե մենք ինչ մասին բանակցեցինք Վրաստանի վարչապետի հետ: Մենք կամ նախահետախուզական վիճակում ենք գտնվում, կամ իսկապես ցանկանում ենք լուրջ լուրջ հարաբերությունների հիմք դնել»:

«Վերին Լարսը մեր Աքիլեսյան գարշապարն էր երկար տարիներ: Այն անընդհատ տանջել է մեր գործատուներին. կամ փակ է, կամ փլուզված է՝ ռուսական կողմի քմահաճույքներն են եղել, թե վրացական կողմի… Ես ուրախ եմ, որ այս կառավարությունը համաձայնության եկավ դա կառուցելու: Անգամ միայն դրա համար մեր վարչապետներ իհանդիպումը արդյունավետ եղավ, քանի որ դա մեծ խնդիր է Հայաստանի համար», – ասաց ԳագիկՄակարյանը՝ հավելելով, որ դա մեզ համար ճանապարհ է՝դուրս գալ դեպի ռուսական շուկա, բայց պետք է բավարար տարողունակություն ու հզորություն ունենալ, որ խցանումներ և ուշացումներ չլինեն:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

   Իրակլի Ղարիբաշվիլի

   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին: Հանրապետության Նախագահը ցանկություն է հայտնել ավելի հաճախակիացնել այդպիսի այցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, և դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային խնդիրների հետ:

MHM89752 copy

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Հայաստան է ժամանել ևս մեկ անգամ հավաստելու իր խորը հարգանքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ Նախագահի և հայ ժողովրդի հանդեպ, ավելի ամրապնդելու և նոր որակ հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:

Իրակլի Ղարիբաշվիլին համակարծիք է եղել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս շատ բարձր մակարդակի վրա են, և նման հանդիպումներն ավելի կսերտացնեն երկու պետությունների միջև կապերը: Վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ մշտապես ասել է և այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև բարեկամ պետություն: Նրա համոզմամբ, այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է օգտակար ու բարի շատ գործեր անել: Վարչապետը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի օրերին Հայաստանում իր և իր գլխավորած պատվիրակության նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի մասին, որը, նրա խոսքով, միայն բարեկամի կողմից կարող է դրսևորվել:

Իրակլի Ղարիբաշվիլին Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում Երևանում ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքները, ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հանրապետության Նախագահի հետ Վրաստանի վարչապետը քննարկել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը, նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են նշել ս.թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր կամրջի շինարարության մասին, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»: Երկուստեք վերահաստատվել է կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը:

Հանդիպումից հետո, ի պատիվ Վրաստանի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության, ՀՀ Նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ճաշ:

Տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը

Սարգսյան-ՄարգվելաշվիլիԱյսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն ամփոփել են Նախագահ Մարգվելաշվիլիի այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:

Վրաստանի Նախագահն այսօր կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային ճաշից հետո, Վրաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:

Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը

հայ-վրացական համագործակցությունՍ.թ. հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ:  Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Վրաստանի ՊՆ պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը:

Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:

 Անկախ