Բառնաուլի մոտ ջրի մակարդակը հասել է 7 մետրի սահմանագծին

o_959672Բառնաուլի արվարձաններից ավելի քան 2 հազար մարդ է տարհանվել: Ջրի մակարդակն անընդհատ բարձրանում է ու արդեն գերազանցել է մեկուկես մետրի կրիտիկական սահմանը: Ջրասույզ են 600 տներ: Նրանք, ովքեր դեռևս չեն հասցրել հեռանալ միկրոշրջանից, առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցնում գետային տրանսպորտով: Իսկ Ալթայում  անձրևները վերսկսվել են երեկ գիշերվանից ու մինչև հիմա շարունակվում են, հաղորդում է “Россия 24”-ը:

Իսկ Բառնաուլի մոտ գտնվող Զատոն ավանում ջրի մակարդակը 631 սմ է:  Իշխանությունների հսկողության տակ է Իլյիչ ավանը: Այնտեղ ջրի մակարդակը 666 սմ է: Արգելապատնեշներն ամրացնելու աշխատանքներ են տարվում:

Քաղաքային վարչությունում հայտնել են, որ ՌԴ նախագահի   Սիբիրի դաշնային մարզում լիազորված ներկայացուցչի կարգադրությամբ, 30%-ով ավելացվել է Նովոսիբիրսկի ջրամբարիից ջրի բացթողումը: Դա արվել է Ալթայի մարզում իրավիճակը կայունացնելու համար:

Անկախ

Գազայի հեղեղված տներից հազարավոր մարդիկ են տարհանվել

Գազա, հեղեղՊաշտոնիայի տեղեկություններով՝ չորս օր տևող հորդառատ անձրևներից հետո փրկարարները Գազայի հատվածից տարհանել են 4,000 մարդու:

Անձրևները տարածաշրջանում շարունակվում են նաև շաբաթ օրը: Անձրևները Երուսաղեմը և Արևմտյան Ափի մի մասը ձյան շերտով պատած փոթորկի մի մասն են կազմում:

Գազայում ջրի մեջ մնացած որոշ մարդիկ տարհանվել են ձկնորսական նավակներով:

Գազայի փրկարարական ջոկատի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ էլեկտրականության և վառելիքի պակասը խոչընդոտում է իրենց աշխատանքներին: Սա Եգիպտական փակ սահմանի արդյունք է, քանի որ երբ 2007թ-ին իսլամիստ ռազմական Համաս խմբավորումը գրավեց Գազան Իսրայելը և Եգիպտոսը  սահմանափակեցին մուտքը դեպի այդ տարածքներ:

 

Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով 33 մարդ է զոհվել

iՀարավային Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով 33 մարդ զոհվել է , ևս 12-ն անհայտ կորած են համարվում:

Տարերքի գերության մեջ   են հայտնվել 5 քաղաքների տարածքներ:Ամենից շատ տուժել է Գուանդուն նահանգը, որտեղ զոհերի թիվը 18 է:  Այստեղ ավելի քան 250 մմ տեղումներ են եղել: Ընդհանուր տվյալներով, եղանակային վատ պայմաններից տուժել է 650 հազար մարդ: 2,7 հազար տուն է ավերվել, տուժել են գյուղատնտեսական մշակաբույսերը` 640 հազար հա: Իշխանությունները բնակչությանն օգնություն են տրամադրում: Որոշ գետերում ջրի մակարդակը կրիտիկական նիշի է հասել, ինչպես Բեյցզյան գետի դեպքում է` վերջին  հարյուրամյակում ամենաբարձր նիշն է գրանցվել: Օդերևութաբանների կանխատեսումներով, Գուանդունում առաջիկա օրերին անկայուն եղանակային պայմաններն ու հեղեղների վտանգը կպահպանվեն: