Դոնեցկում, ուկրաինական հրետանու գնդակոծման ժամանակ արկն ընկել է հիվանդանոցի վրա

198-390x290Ուկրաինացի ուժայինները Դոնեցկում Կալինինսկի շրջանում պայթեցրել են հիվանդանոցը:

Արկն ընկել է Վիշնևսկու անվան հիվանդանոցի վրա, կեսօրին: Նախնական տեղեկության համաձայն, կան սպանվածներ ու վիրավորներ: Տվյալ պահին նրանց թիվը ճշտվում է: Պետրովսկի թաղամասում ավերվել է 2 բնակելի տուն ու գազատարը:

Տեղաբնակների խոսքով, ծանր ռազմատեխնիկայի ձայներ են լսվում, պայթյուններ ու  ավտոմատային կրակահերթ: Եվ այնուամենայնիվ, քաղաքի կենսապահովման համակարգերն ու հասարակական տրանսպորտն աշխատում են սովորականի նման, քաղաքի խանութներում  ամեն տեսակի ապրանք կա:

Հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է

խոջոյանՄարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված, ապա` ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է: Նա Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտից դուրս կգրվի մայիսի 13-ին: Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչն անցել է ֆիզիոթերապևտիկ զննություն: Արսենի բժշկուհին` Թամարա Մարգարյանը, Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արսենի առողջական վիճակը լավ է, տղան գանգատներ չունի: “Արսենն ասում է, որ ինչպես նախկինում է եղել, հիմա իրեն այդպես է զգում: Բնական է, որ երիտասարդը սթրես է տարել, շեղումներ պետք է լինեին, բայց հիմա նրա նյարդային վիճակը հանգիստ է”: Բժշկուհի Թամարա Մարգարյանը անհրաժեշտ և պարտադիր է համարել տղայի հոգեբուժական քննությունը` նշելով, որ Արսենն այժմ ստանում է վերականգնողական բուժում` ջրաբուժություն, մերսում: ” Արսենի արյան, մեզի, բիոքիմիական անալիզները մաքուր են եղել, այնպես որ վիճակ լավ է”,-ասել է Թամարա Մարգարյանը: Բժշկուհու կարծիքով, Արսենը հետագայում հոգեական, նյարդային խնդիրների սրացումներ չի ունենա:

Անկախ

ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանոցի տանիքի վրա

1144-390x290

Նյու Մեքսիկո նահանգում բուժծառայության ուղղաթիռը, հազիվ օդ բարձրացած` ընկել է հիվանդանոցի տանիքին:

Ուղղաթիռում 3 մարդ է եղել. Օդաչուն վիրավորվել է, իսկ բուժակն ու բուժքույրը` վախեցել:

Նման պատահար եղել է 2013-ին, Սոմերվիլում: Ուղղաթիռը Մեմֆիսից Բոլիվար էր թռչում` հիվանդի ետևից: Սակայն, մի քանի րոպեից ուղղթաիռի հետ կապն ընհատվել է: Այն ժամանակ վթարի հետևանքով 3մարդ է զոհվել:

Անկախ

 

Բաժակակից ընկերները գրազով կտրել են ականջները

o_481979 (1)Կեմերովոյի մարզի Գուրևո շրջանում բաժակակիցները արմռեսթինգի մրցույթ են կազմակերպել մի պայմանով` պարտվողը պետք է կտրի իր ականջը, սակայն այնպես ստացվեց, որ ականջները կտրեցին վիճաբանող երկու կողմն էլ:

“Տոներին Գուրևի կենտրոնական հիվանդանոց 2 անսովոր հիվանդի են բերել: Մեկի մոտ ախտորոշվել է ձախ ականջի տրավմատիկ անդամահատում, իսկ մյուսի մոտ` աջ ականջի մասնակի անդամահատում”,-տեղեկացրել են Գուրևոյի ՆԳ բաժնից:

Մրցույթի հաղթողը պահանջել է, որ պարտվողը կատարի պայմանը, սակայն վերջինս համաձայն չի եղել արդյունքի հետ: Նրանք  որոշել են մրցույթը կրկնել: Այս անգամ արդեն հաղթել է նախկին պարտվողը: Ոչ ոքին նրանց վիճաբանության առիթ է դարձել:

Ի վերջո, նրանք որոշել են գրազի պայմանն իրականացնել.յուրաքանչյուրը պետք է կտրեր իր ականջը ու, հենց այդպես էլ հայտնվել են հիվանդանոցում:

Ներկայում ոստիկանները հետքնչական ստուգում են անցկացնում, որի արդյունքներով էլ վճիռ կկայացվի:

Ֆորմուլա 1-ի վարորդ Միխայել Շումախերը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր,հիվանդանոցԵրկուշաբթի օրը հիվանդանոցից հայտնել են, որ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենահաջողակ վարորդ Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ տեղի ունեցած պատահարի ընթացքում գլխի վնասվածք է ստացել և շարունակում է գտնվել ծանր վիճակում:

Գրենոբլի համալսարանի բժշկական կենտրոնում Շումախերին բուժող բժիշկները մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, որ չափազանց շուտ է վարորդի վիճակի վերաբերյալ կանխատեսումներ կատարել:

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր44-ամյա գերմանացին, որը էլիտար ավտոմարզաձևից երկրորդ անգամ հեռացել էր 2012թ-ին, կիրակի օրը դահուկասահքի ժամանակ ընկել է և գլուխը հարվածել քարին:

Շումախերը կոմայի մեջ տեղափոխվել է հիվանդանոց և շտապ գլխուղեղի վիրահատության ենթարկվել: Բժիշկների տեղեկություններով՝ մինչ այս պահը նա մեկ վիրահատության է ենթարկվել և գտնվում է կոմայի վիճակում:

Պատահարի պատճառը դեռևս պարզ չէ: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ օրը նրա 45-ամյա տարեդարձից մի քանի օր առաջ:

Անկախ

«Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնում բժշկական սարքավորումներ են այրվել

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումԴեկտեմբերի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ: Տուժածներ չկան:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին:

Անկախ

Նախատեսվում է մանկական նոր հիվանդանոց կառուցել

ANՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում բարեգործական առաքելությամբ. այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ուրախ եմ, որ ներկայացնելով հեղինակավոր ուսումնական հաստատություն և կլինիկա, Հայաստանում եք գտնվում մեզ համար չափազանց կարևոր` մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։ Երեխաների առողջության պահպանումը Հայաստանում թիվ մեկ գերակայություն է, և ՀՀ կառավարությունը նման ծրագրերին մեծ կարևորություն է տալիս»,-ողջունելով իր հյուրերին` ասաց նախարար Դումանյանը։

Ռենատո Լաուրոն ներկայացրեց, որ իրենց այս ծրագիրը ծնվել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ավելին, այս ծրագրի շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը և «Անաստասիս» ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։

40 հազար ուսանող ունեցող Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանն այս ուղղությամբ արդեն իսկ մեծ փորձառություն ունի։ Մանկական հիվանդանոցներ է կառուցել Ալբանիայում և Կոնգոյում։ Իսկ վերջերս Հռոմում կառուցել է 800 մահճակալով հիվանդանոցային համալիր`հանրակացարանային, մարզային, հյուրանոցային (հիվանդների հարազատների համար) և այլ հարակից կառույցներով։ Ավելին` ծրագրել են Հռոմում կառուցել նոր համալիր՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։

Թե ինչու է որոշվել հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, պատվիրակության Իտալիայի կառավարության անդամն իր մեկնաբանությունն ունի. հաշվի է առնվել երկու երկրների երկարամյա բարեկամությունը, այն, որ Հայաստանը քրիստոնեության օրրան է, ինչպես նաև այն որ, հայերը շատ բան են տվել Եվրոպային ու մասնավորապես Իտալիային։ Այսօր Հռոմում աշխատող հազարից ավելի բժիշկներից շատերը հաջողված, ոմանք էլ` ճանաչված մասնագետներ են։

Պատվիրակության անդամներն ընդծեցին, որ Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում ևս առնչվում են պրոֆեսիոնալիզմի ու բարձր կարողությունների հետ։

Նրանք Դերենիկ Դումանյանին հաղորդեցին, որ Երևանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը։ Հյուրերը նախարարին վստահեցրին, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի և բազմապրոֆիլ այլ ծրագրերի սկիզբը կդրվի։

ՀՀ առողջապահության նախարարն իտալացի գործընկերներին շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար բավական օգտակար ծրագիրն ու հեռահար նախագծերը մանրամասն ներկայացնելու համար։ Նա էլ իր հյուրերին ներկայացրեց հանրապետությունում կառավարության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ մարզերում ժամանակակից հիվանդանոցներ կառուցելու շարունակականության, ուռուցքաբանության զարգացման, համակարգի առաջնակարգ բաժանմունքները կրթական նպատակներով որպես կլինիկական համալսարանական բազաներ տրամադրելու և այլնի մասին։

Իտալական պատվիրակությունը, հետաքրքրություն ցուցաբերելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի նկատմամբ, պատրաստակամություն հայտնեց առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։

«Հիվանդանոցը, որ պետք է կառուցվի մեր կողմից, չպետք է մրցակցի ձեր մյուս կլինիկաների հետ։ Սակայն այդ կենտրոնին մեր համակողմանի աջկցությունն ենք ցուցաբերելու, և ժամանակի ընթացքում այն իր դրական ազդեցությունն է ունենալու մանկաբուժության առաջընթացի գործում։ Պարոն Բաբլոյանի հետ ունեցած մեր հանդիպման ընթացքում համոզվել ենք, որ ձեր երկրում այս ուղղությամբ լուրջ հիմքեր կան»,-ասաց Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն։

Նախարար Դումանյանը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարությանը և ժողովրդին նման աջակցության համար։

«1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Վատիկանը Քամիլյան եղբայրների ֆինանսավորմամբ Աշոցքում հիվանդանոց կառուցեց, որը մինչև այսօր սպասարկվում է այդ հիմնադրամի կողմից։ Հանգամանքների բերումով ես ներկա եմ եղել թե հիվանդանոցի բացման, թե 20-ամյակի արարողությանը։ Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է իր ազնիվ բարեկամներին։ Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք շատ ոլորտներում կփոխհամագործակցենք»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։