Նիդեռլանդացիները կոչ են արել Հոլանդիայում բնակվող Պուտինի դստերը արտաքսել երկրից

Maria_Putin_Father_MotherՆրա հայրիկին բազմաթիվ մարդիկ մեղադրել են 193 Նիդեռլանդների քաղաքացիների մահվան համար:

 

Իսկ այժմ Հաագայի արվարձաններից մեկում բնակվող Մարիա Պուտինի հարաբերությունները իր հարևանների հետ պետք է որ լարված լինեն:

Մի քանի տարի է, ինչ 28-ամյա Մարիան բնակություն է հաստատել Նիդեռլանդներում իր հոլանդացի ամուսին ռուսական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ, 34-ամյա Յորիտ Ֆասենի հետ:

Յորիտը երկու հարկանի պենտհաուս ունի Վորշխոտենի շքեղ, ուժեղ հսկողության տակ գտնվող շենքի վերին հարկում:

Երեկ ամբողջ աշխարհից Պուտինի դեմ հանդես եկող ակտիվիստները Twitter կայքում տեղադրել են այդ հասցեն և կոչ է անում նիդեռլանդացիներին շենքի մոտակայքում ցույց սկսել:

Հիլվերսումի քաղաքապետը երեկ ռադիոյով կոչ է արել Մարիա Պուտինին հեռանալ երկրից:

Նա ավելի ուշ ներողություն էր խնդրել՝ նշելով, որ իր պահանջը խելամիտ չի եղել և բխել է անօգնական լինելու զգացողությունից:

Մարիան իր ժամանակ անց է կացնում Ռուսաստանում և Նիդեռլանդներում:

Նա հեռավորություն է պահպանում իր հարևաններից, իսկ նրա հայրը իր անձնակազմի հետ միասին նրա նկատմամբ ուժեղ վերահսկողություն է պահպանում:

Պուտինը այնքան է անհանգստացած նրա անվտանգությամբ, որ չի թույլատրել նրան լուսանկարել ռուսական մամուլի համար և համալսարան է ուղարկել այլ անունով:

 

 

Հոլանդացի զույգը կանխազգացել էր ինքնաթիռի կործանումը

malasiԱմստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը կատարող Մալազիական ավիաուղիներին պատկանող ինքնաթռի կործանման հետևանքով զոհված հոլանդացի զույգը կարծես կանխազգացել է, թե ինչ է տեղի ունենալու:

Քոր Պանն իր ընկերուհու` Նիլթջեյի հետ հանգստի է մեկնել Մալազիա: Թռիչքից առաջ նա լուսանկարել է ինքնաթիռը և այն հրապարակել Ֆեյսբուքում` թողնելով հետևյալ գրությունը` «Եթե ինքնաթիռը կորի, ապա այն սրա նման է»:

Պանի ընկերներն այս գրությանը պատասխանել էին լավ արձակուրդ անցկացնելու բարեմաղթանքներով և գրել, թե նրանցից գեղեցիկ լուսանկարներ են սպասում:

Ցավոք, լուսանկարների փոխարեն նրանք ստացան զույգի մահվան ցավալի լուրը:

 

Անկախ

Հոլանդիայի ամենատարեց մարդը 108-ամյա դիարբեքիրցի Սերոբ Միրզոյանն է

hollandՀոլանդիայի ամենատարեց մարդը ծնունդով Դիարբեքիրից հայազգի Սերոբ Միրզոյանն է: Վերջինս ծնվել է 1906 թվականին Դիարբեքիրում, ապրել է Իրաքում` զբաղվելով հողագործությամբ: 1996 թվականից ի վեր Հոլանդիայի Ամերսֆուրտ քաղաքում ապրող Միրզոյանը իր 108-րդ ծննդյան օրը նշել է ընտանիքի հետ միասին: Նա ծննդյան տոնին սպասում էր նաև Ամերսֆուրտի քաղաքապետի այցին:

Պարոն Սերոբն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 8-ին, նախաճաշին ուտում է թերխաշ ձու, կես բաժակ օղի է խմում և քնում է ժամը 21:00-ին: Ըստ Միրզոյանի` երկարակեցության գաղտնիքը գենրեն են ու մարդու ապրելակերպը: Նրա մորաքույրը 110 տարի է ապրել:

 

Անկախ

 

Հոլանդիայում թուրքերը բողոքի ցույց են անցկացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

հոլանդիա, թուրքեր    Հոլանդիայի Ալմերո քաղաքում տեղակայված հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ Հոլանդիայի թուրք-իսլամական մշակույթի միությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել : «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ցույցը ուղեկցվել է ենիչերական շրջանին հատուկ ռազմական նվագախմբի կատարումներով, որոնք պարզել են թուրքական, հոլանդական, ադրբեջանական և Իրաքի թուրքմենների դրոշները:

Ֆեդերացիայի նախագահ Արիֆ Յաքըշըրը նշել է, որ իրենք բողոքում են «չափացուցված ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ»: Յաքըշըրը զգուշացրել է, թե հուշարձանը կարող է պատճառ դառնալ հոլանդական հասարակության մեջ անհանգստության և ատելության առաջացման համար: Հոլանդիայի ադրբեջանա-թուրքական մշակույթի միության նախագահ Իլհան Աշքընը իր հերթին հայտարարել է, որ իրենց բողոքը ուղղված է այն հանգամանքի դեմ, որ «հայերը իրենց գործած ցեղասպանությունը փորձում են վերագրել թուրքերին»:

 Անկախ

Հոլանդիայում բանտապահները բանտարկյալներից շատ են

pic_0474851902f23f8772d7cc23acb85569

Նիդեռլանդների կառավարությունը ժամանակակից աշխարհի համար անսովոր խնդրի առջև է կանգնել.բանտերը գերզբաղված են ոչ թե բանտարկյալներով, այլ անձնակազմի անդամներով, հայտնում է DutchNews-ը: Երկրի Արդարադատության նախարարության տվյալներով, նման  թվային հարաբերակցություն առաջին անգամ է գրանցվում:

2008-ին հոլանդական բանտերում 15 հազար բանտարկյալ կար: Սակայն, այս տարվա մարտին, Արդարադատության հաշվարկներով, նրանց թիվը նվազել է մինչև 9,7 հազարի, իսկ հաստիքային աշխատողները 9,9 հազար են: Համեմատության համար. ԱՄՆ-ում մեկ հսկիչի հաշվով  5 բանտարկյալ է ընկնում: Բանտարկյալների թվի նվազումը  կապված է վերջին տարիներին երկրւմ հանցագործության նվազման հետ: Մեկ այլ գործոն էլ կա. տեղաբնակները կարծում են, որ բռնի հանցագործությունների համար չափազանց մեղմ պատիժ են սահմանում:

Նիդեռլանդների արդարատադության նախարարության ներկայացուցիչ Յոհեմ  վան Օփստալը նշել է, որ վարչությունում “ուսումնասիրում են բանտարկյալների թվի նվազումը”: Կառավարությունն արդեն պատիժների իրականացման համակարգում բարեփոխումներ է կատարում, փակելով ու միավորելով  մի շարք բանտեր: Հետևանքը կլինի այն, որ շուրջ 3,5 հազար աշխատատեղ կկրճատվի: Իշխանությունները դիտարկում են նաև պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկայի դադարեցման տարբերակը, եթե բանտարկյալն արդեն  կրել է պատժաժամկետի 2/3-րդ մասը:

Հոլանդիայում ապրիլի 24-ին տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը

հուշահամալիր ալմելոյումԱպրիլի 24-ին Հոլանդիայի հայաշատ  Ալմելո քաղաքում տեղի կունենա 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ծրագրի հեղինակ, բարերար Քրիստիան Գելիջին:

Հուշայամալիրի կառուցումը սկսվել է 2013 թվականին: Գաղափարի հեղինակը Քրիստիան Գելիջիի հայրն է, ում պապերը զոհվել են Սասունում ինքնապաշտպանության մարտեր մղելուց հետո, երբ թուրք զինվորները, խոստանալով այլևս զենք չկիրառել, նրանց ստիպել են զինաթափվել, ապա բոլորին գնդակահարել են:

Հուշահամալիրը իր տեսակով եզակի է, քանի որ առաջինն է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց  տուֆից խաչքարերը պատրաստվել են  Հայաստանում` Վանաձորում : Դրանց հեղինակը  քանդակագործ Սերգեյ Դանիելյանն է:

§Մեզ համար շատ կարևոր է, որ նման կառույց լինի Հայաստանից դուրս: Հայաստանում բոլորը կարծում են, թե Սփյուռքում բոլոր հայերը ֆինանսապես հզոր են, բայց դա այդպես չէ: Կան հայեր, ովքեր մինչև իրենց կյանքի վերջ հնարավորություն չեն ունենում այցելելու Հայաստան: Շատ հայեր ասիմիլացվում են: Հույս ունեմ, որ այս համալիրը կօգնի հիշեցնել, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ և ինչու են նրանք սփռվել աշխարհով մեկ¦,-ասաց Քրիստիան Գելինջին:

Ալմելոն ունի 70 հազար բնակիչ, որից վեց հազարը հայեր են: Սակայն համալիրի բացումը կարևոր է ոչ միայն Հոլանդիայի հայկական համայնքի, այլև եվրոպական երկրներում հայտնված հայերի համար:

Կառույցի նախաձեռնողը նշում է նաև, որ իրենք փափագում էին աշխատանքերը վերջացնել մինչև Մեծ Եղեռնի 100-ամյակը, որպեսզի այդպիսով օգնեն այն խմբերին, ովքեր աշխատում են մինչև այդ տարելիցը աշխարհին իրազեկելու Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործության մասին. «Անցյալը մեծ ուժ պետք է տա, որովհետև մեր պապերը ամեն ինչ արել են իրենց հավատը պահպանելու, հայ մնալու համար: Սա պայքարի առիթ պետք է լինի, ոչ թե տխրության: Մենք փոքրիկ Հայաստան ունենք և պետք է ամեն ինչ անենք այն հզորացնելու համար»:

Քրիստիան Գելինջին հայտնեց , որ նախատեսվում է ստեղծել համալիրին կից թանգարան, որտեղ կպահվեն ցեղասպանությունից մազապուրծ եղած,  Ալմելոյում ու եվրոպական այլ քաղաքներում ապաստան  գտած հայերի թողած մասունքները:

«Անկախ»-ի  հարցին, թե արդյոք նախագիծը իրականցնելիս խոչընդոտների հանդիպել է Թուրքիայի կամ Ալմելոյի թուրքական համայնքի կողմից,  Քրիստիան Գելինջին նշեց. « Ոչ մի խոչընդոտ չի եղել Թուրքիայի կողմից: Երևի լավ հոլանդերեն կարդալ չգիտեն: Փառք Աստծո, նրանք հավանաբար ոչինչ չեն իմացել հուշահամալիրի կառուցման մասին»:

 

Լուսինե Ոսկանյան

Անկախ

Օտար լեզուներով ամենից լավ խոսում են հոլանդացիները

  holland  Ճանապարհորդասերների ուղեցույց «Skyscanner» ընկերությունը մի հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե որ ազգն է ավելի լավ կարողանում խոսել օտար լեզուներով: Մի շարք երկրների քաղաքացիներ պատասխանել են հարցաթերթիկում ընդգրկված հարցերին, որի արդյունքում հետաքրքիր տվյալներ են պարզ դարձել: Ահա հետազոտության համաձայն՝ օտար լեզուներով ամենից լավ խոսում են հոլանդացիները: Նրանց հետևում են շվեդներն ու անգլիացիները:

«Հաբերլերը» գրում է, որ տարբեր ազգերի լեզվական կարողությունների գնահատման շուրջ ուսումնասիրության արդյունքում թուրքերը հայտնվել են այս ցուցակի 5-րդ հորիզոնականում: Իսկ ահա հենց թուրքերի կարծիքով օտար լեզուներին ամենից լավ տիրապետում են անգլիացիները, այնուհետև գերմանացիներն ու ռուսները:

 

 

Հեռուստահաղորդավարին ուղիղ եթերում կերակրել են կրծքով

article-2328571-19EA6004000005DC-628_634x396-1Հոլանդացի հայտնի հեռուստահաղորդավար Պոլ դե Լիուն ցնցել է հասարակությանն իր անսովոր արարքով` հաղորդմանը հրավիրված  կերակրող մոր կրծքից կաթ համտեսելով:

Շաբաթօրյա շոուից մի քանի օր առաջ, հեռուստաալիքի աշխատակիցները նկարահանումների են հրավիրել բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ կանանց, որոնք աջակցում են կրծքի կաթով  ուրիշ մայրերին օգնելու ծրագրին:

Բուռն քննարկման ժամանակ  հաղորդավարն իր զրուցակցին հարցրեց, թե ինչ համ ունի  կաթը, որով կերակրում են նորածիններին: Նա խոստովանեց, որ երբեք գիտակցական կյանքում դրա համը չի տեսել ու հաճույքով դա կաներ:

Կնոջն ասես դա ամենևին էլ չզարմացրեց ու նա հանգիստ կատարեց հաղորդավարի խնդրանքը:

“Եթե դուք չեք կծում, ապա կարող եք անել դա հենց հիմա, խնդիր չկա”,-ասել է հաղորդման հերոսուհին` Վենդին:

400-225Հաղորդավարը կտրականապես հրաժարվել է կաթի շշից համտեսել  և ուղիղ եթերում  սկզբում  հյուրի  աջ, ապա ձախ կրծքից է փորձել կաթի համը:

“Ուղղակի հրաշալի է համտեսումը,ես նույնիսկ  կաթի համով կարող եմ ասել, թե ինչ եք դուք կերել երեկ”:

Հաղորդավարի արարքը կտրուկ քննադատության է արժանացել  ոչ միայն գործընկերների, այլև հեռուստաալիքի ադմինիստրացիայի կողմից ու վրդովմունք առաջ բերել շոուի դիտորդների մեջ:

Հոլանդիայի բնակիչները պարզվում է, պատրաստ չեն  համարձակ էքսպրոմտի ու ղեկավարությանը կոչ են արել հեռացնել “համադամասերին”: