Հոլիվուդում Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանվի

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ     Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել: «Իմ հոգու դատարկությունը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում սկսված մի սիրո պատմություն ներկայացնող ֆիլմում կխաղա հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթը: Վերջինս մարմնավորելու է հայ բժշկուհու կերպարը: Ուինսլեթի խաղընկերոջ դերի համար ամենահավանական թեկնածուն մեկ այլ աստղ Մարկ Ուոլբերգն է: Ֆիլմի հիմնական նպատակն է առաջ տանել  ընդհանուր ցավի գաղափարը: Ներկայացվելու է, թե պատերազմը ինչպես խաթարեց միասին ապրող հայ, թուրք և քուրդ ժողովուրդների խաղաղությունն ու բարեկամությունը:

Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի հոլիվուդյան ընկերություններից մեկը: Նկարահանումների մի մասը տեղի կունենա Ախթամար կղզում, Արարատի մոտ և Էրզրումում: Նախատեսվում է, որ ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի արդեն 2015 թվականին:

 Անկախ

Բրեդ Փիթի վրա հարձակվողին արգելել են ներկա գտնվել հոլիվուդյան միջոցառումներին

vitalii-sediukՄայիսի 28-ին «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթի վրա հարձակվելուց հետո ուկրաինացի նախկին լրագրող Վիտալի Սեդիուկին արգելել են ներկա գտնվել հոլիվուդյան միջոցառումներին:

Ուրբաթ օրը տեղի ունեցած դատավարության ժամանակ Սեդիուկին կարգադրել են առնվազն 457 մ հեռու մնալ այն վայրերից, որտեղ անց են կացվում մրցանակաբաշխություններ և ֆիլմերի պրեմիերաներ: Նրան կարգադրել են հեռու մնալ նաև Բրեդ Փիթից և Անջելինա Ջոլիից: Նա 36 ամիս պայմանական ազատության մեջ կլինի և կվճարի 220 դոլար տուգանք, մեկ տարի կհաճախի հոգեբանի մոտ և 20 օր հանրային աշխատանք կկատարի:

Նախքան Փիթի հետ կապված միջադեպը` 25-ամյա տղամարդը հարձակվել էր նաև այլ աստղերի վրա:

Ուկրաինական 1+1 հեռուստաալիքը հայտնել է, որ Սեդիուկը «Մալեֆիսենտա» ֆիլմի պրիեմիերայի միջադեպից երեք շաբաթ առաջ ազատվել էր աշխատանքից:

 

Անկախ

Թոմը Քրուզը ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ

Tom Cruise-awards1Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Թոմ Քրուզը «Ջեյմեսոն  Էմփայր ֆիլմ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ:

Հոլիվուդյան դերասանը Լոնդոնում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկայացել է մուգ կապույտ կոստյումով, որը համադրել էր բաց կապույտ վերնաշապիկով և մուգ մոխրագույն փողկապով:

Մրցանակը Թոմին հանձնել է դերասանուհի Ռոզամունդ Փայկը, որն  առիթն  օգտագործել էր 51-ամյա աստղի նկատմամբ իր հարգանքը արտահայտելու համար:

Այս մրցանակաբաշխությունը 25-րդ տարին է, ինչ կազմակերպվում է, և ողջ քվեարկությունն իրականացնում է հանրությունը: Այս տարի որոշ հոլիվուդյան դերասաններ ևս մրցանակ են ստացել իրենց ջանքերի համար:

Հոլիվուդի լեգենդ Առնոլդ Շվարցենեգերը ճանաչվել է Մեր ժամանակների էքշն հերոս:

Մրցանակներ են ստացել նաև Մայքլ Ֆասբենդերը, Մարգո Ռոբին, Ալֆոնսո Կուարոն:

 

Հոլիվուդը արդեն սկսել է աշխատել մալազիական ինքնաթիռի կործանման մասին պատմող ֆիլմի վրա

Հոլիվուդ, ինքնաթիռ,ֆիլմՄինչ Ավստրալիայի ռազմական ուժերը Հնդկական օվկիանոսում շարունակում են փնտրել մալազիական անհետացած ինքնաթիռի հետքերը՝ Հոլիվուդյան ռեժիսորները արդեն աշխատում են ողբերգական վթարի հնարավոր ֆիլմային սցենարների վրա:

Չնայած որևէ կինոստուդիա հակվածություն չունի այդ դեպքի վերաբերյալ ֆիլմ նկարել, սակայն ռեժիսորներից մեկը Hollywood Reporter-ին հայտնել է, որ ինքնաթիռի վթարի վերաբերյալ ֆիլմերի 50 տարբերակների վրա են աշխատում:

Չնայած Հոլիվուդը արդեն սկսել է վթարի ադապտացված տարբերակների քննարկումը, սակայն աղետի մասին պատմող ֆիլմը շուտ չի հայտնվի էկրաններին:

Առաջատար կինոստուդիաներից հինգ տարի է պահանջվել 9/11-ի վերաբերյալ ֆիլմերի նկարահանման համար:

Այս դեպքում ցանկացած նախագծի համար խոչընդոտ է համարվում ինքնաթիռի անհետացման մանրամասների բացակայությունը:

Անկախ

Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը 1915 թվականի մասին նյութեր է հավաքում

 Սթիվեն ՍփիլբերգՀոլիվուդյան հանճարեղ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրեական Հոլոքոսթի մասին պատմող 7 Օսկարի արժանացած «Շիդլերի ցուցակը» ֆիլմից հետո որոշել է անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանությանը: Թուրքական «Աքշամի» հաղորդմամբ՝ Սփիլբերգը սկսել է նյութեր հավաքել 1915 թվականի վերաբերյալ: Սակայն ռեժիսորը, նշելով, որ ֆիլմ նկարահանելու ծրագիր չունի, շարունակում է պահպանել  ինտրիգը:

Հունգարիայի հրեա հանդիսացող 67-ամյա Սփիլբերգը 1993 թվակաին նկարահանելով «Շիդլերի ցուցակը» ֆիլմը, որը պատմում է 1100 հրեայի մահից փրկած գերմանացի գործարարի մասին, ֆիլմից մեկ տարի անց հիմնեց «Shoah» հիմնադրամը: Վերջինիս աշխատակիցները մինչ օրս հանդիպել և զրուցել են ցեղասպանության ականատես դարձած 58 երկրներում ապրող 51 հազար 413 մարդու հետ:

 Անկախ

Ջուլիա Ռոբերթսի քրոջը մեռած են գտել

o_860713Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսի քույրն է մահացել, ենթադրվում է` թմրանյութերի չարաշահումից: Տեղեկություն է եղել, որ 37-ամյա Նենսի Մոութսին գտել են մեռած, լոգասենյակում, փետրվարի 9-ին,:

Քննիչները բացառում են ինքնասպանությունը, սակայն, վերջնական եզրակացություն կարվի բոլոր փորձագիտական հետազոտություններից հետո:

Ռոբերթսի կրտսեր քրոջ տանը հայտնաբերել են թմրամիջոցներ ու դեղեր, որոնք դեղատոմսով են վաճառվում: Սակայն  ոչ մի գրություն Մոութսը չի թողել: Ոստիկանները նաև բռնության հետքեր չեն հայտնաբերել:

nancy-motesՄոութսը բնակվում էր Լոս-Անջելեսում և կենդանիների “դայակ” էր աշխատում:

Երկու քույրերի հարաբերությունները լարված էին: Մոութսը Ռոբերթսի խորթ քույրն է:

Betty-Julia-Roberts-Nancy-Motes-467Նա  իր աստղային խորթ քրոջ մասին շշուկներ էր տարածել, որ Ռոբերթսը կույր է մի աչքից:  Կար ժամանակ, որ Մոութսը կշռում էր 130 կգ: Իսկ Ռոբերթսը նրան այդ առիթով հաճախ էր դիտողություն անում: Կրտսեր քույրը դա շատ ծանր էր տանում, այնուամենայնիվ, կարողացավ նիհարել .2010-ին նրա ստամոքսը փոքրացրին վիրահատությամբ:

Միշտ, երբ խոսք է եղել երկու քույրերի հարաբերությունների մասին, Մոութսն ասել է` մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

Անկախ