Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու հրեական կոնգրեսի նախագահն անդրադարձել են հայերի ու հրեաների ցեղասպանությանը

g_imageՀունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:

Դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:

Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:

Յուրի Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:

Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:

«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:

Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

 

Անկախ

Իսրայելում կյանքը կանգ է առել հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ

IsraelisԱյսօր Իսրայելում նացիստների սպանած վեց միլիոն հրեաների հիշատակի օրվա շրջանակներում մեքենաների երթևեկությունը, հետիոտները կանգնել են երկու րոպե, իսկ ռադիոն և հեռուստատեսությունը` լռել:

Երուսաղեմում և այլ քաղաքներում Իսրայելի հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ առավոտյան ժամը 9-ին ազդանշանների հնչելուց հետո ամեն ինչ կանգ է առել:

Մայրուղիների վրա ընթացող ավտոբուսները և մեքենաները կանգնել են, իսկ բազմաթիվ մարդիկ իջել են իրենց մեքենաներից և անշարժացել:

Հետիոտները նույնպես կանգնել են:

Երկրի ռադիոն և հեռուստատեսությունը մելամաղձոտ երաժշտություն հնչեցնելուց հետո լռել են:

Այս տարվա հիշատակի արարողությունը նվիրված է 1944թ-ին Հունգարիայում սպանված 400,000 հրեաներին, որոնց անունները ավելի ուշ բարձրաձայն կարդացել են խորհրդարանում:

 

Ֆրանսիական երկաթուղին Հոլոքոստի զոհերին փոխհատուցում կվճարի

an3001397102237

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բանակցություններ են վարում ֆրանսիական երկաթուղիների կողմից Հոլոքոստի զոհերին փոխհատուցում վճարելու շուրջ: Ֆրանսիան  պետք է վճարի այն բանի համար, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ SNCF-ն մասնակցել է հրեաների աքսորին:

Վաշինգտոնը  վճարման  նման պայման է դրել  SNCF-ի առջև` ԱՄՆ-ում  երկաթուղի կառուցելու պատվերը ստանալու համար: Դա թանկարժեք պատվեր է, ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ֆրանսիան կհամաձայնի Հոլոքոստի զոհերին փոխհատուցում վճարել, գրում է  isra.com-ը:

Անկախ

Իսրայելը Աննա Ֆրանկի գրքի հարյուրավոր օրինակներ կնվիրի Տոկիոյի հանրային գրադարաններին

anne-frank-diary-japanՏոկիոյում հոլոքոստի  և Աննա Ֆրանկի օրագրի  մասին  հարյուրավոր գրքերի վանդալիզմից հետո՝ Իսրայելի դեսպանատունը և Ճապոնիայի հրեական համայնքը քաղաքի հանրային գրադարաններին կնվիրեն Աննա Ֆրանկի գրքի 300 օրինակ:

Տոկիոյի մայրաքաղաքային կառավարության տվյալներով՝ քաղաքի 38 գրադարաններում հունվարից ի վեր շուրջ 308 պատռված գրքեր են հայտնաբերվել:

Այդ գրքերի մեծ մասը կազմում են «Աննա Ֆրանկ. երիտասարդ աղջկա օրագիրը» վերնագրով գրքերը: Այս գիրքը, որը միլիոնավոր մարդիկ են կարդացել ամբողջ աշխարհում, պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ամստերդամում հրեա աղջկա` նացիստներից թաքնվելու պատմությունը:

Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել:

Լոնդոնում, կյանքի 111-րդ տարում մահացել է Հոլոքոստի ամենատարեց վկան

o_900951o_900951Լոնդոնյան հիվանդանոցում կյանքի 111-րդ տարում իր մահկանացուն է կնքել տաղանդավոր դաշնակահարուհի Ալիսա Հերց-Զոմմերը, Հոլոքստը վերապրածներից ամենատարեցը: Նա ծնվել էր Պրահայում , 1903-ին

Թերեզիենշտադտի  համակենտրոնացման ճամբարից, ուր հայտնվել էր 1943-ին` որդու` Ստեֆանի հետ, փրկվել նրան օգնել էր երաժշտությունը: Կալանավորներին թույլատրվել էր համերգներ տալ ու բեմադրություններ ներկայացնել:”Տարեց, հյուծված ու հիվանդ մարդիկ գալիս էին համերգների: Այդ երաժշտությունը մեր սնունդն էր, այն մեզ օգնեց վերապրել,-հիշում էր Ալիսան:-Երբ կարողանում էինք նվագել, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէր թվում: Դաշնակահարուհու մայրն ու ամուսինը նույնպես համակենտորնացման ճամբարում են եղել, սակայն նրանք չեն փրկվել:

6-ամյա որդին մասնակցել է մանկական “Իշամեղու” օպերային, որը նույնպես բեմադրվել էր ճամբարում: 1944-ին ներկայացումը դիտում է Կամիր Խաչի պատվիրակությունը, որն ուսումնասիրում էր կալանավորների կեցության պայմանները: Մեկ տարի անց, 1945-ի մայիսին, խորհրդային բանակն ազատեց բանտարկյալներին, մայրն ու որդին այդ 20 հազար վերապրածներից էին:1949-ին նրանք տեղափոխվեցին Պրահա, բարեկամների մոտ: Այնտեղ Ալիսան մինչև 1986-ը աշխատեց Երուսաղեմի կոնսերվատորիայում որպես դասատու: Ապա ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն: Ստեֆանը թավջութակահար էր ու դիրիժոր, նա վախճանվեց 2011-ին:

Դաշնակահարուհու հուշերի հիման վրա , 2005-ին Մելիս Մյուլերը գրեց “Դժոխքի ու դրախտի այգին” գիրքը, իսկ 2012-ին, մեկ ուրիշ գրող` Կարոլին Շթրեսինգերը գրեց “Իմաստության հարյուր տարի” գիրքը: 2 տարի անց  վավերագրող ռեժիսոր Մալքոլմ Քլարքը նկարահանեց “Թիվ 6 կինը: Երաժշտությունը փրկեց իմ կյանքը” ֆիլմը: 2014-ին այն “Օսկարի” ներկայացվեց “կարճամետրաժ վավերագրական ֆիլմ” անվանակարգում, սակայն հերոսուհին դափնեկիրների անունը հայտարարելուն չհասավ:

Ֆիլմը ստեղծողներից մեկը` Նիք Ռիդը պատմել է, որ Ալիսան մինչև կյանքի վերջ լավատես էր.”Ես պատերազմ եմ տեսել ու կորցրել ամեն բան.ամուսնուս,մորս, որդուս: Սակայն կյանքը հիասքանչ է. այն մեզ սովորեցնում ու բերկրանք է պատճառում: Իմ կյանքում հոռետեսության ու ատելության համար ժամանակ ու տեղ չկա”:

Անկախ

Հասան Ռոհանին 170 հազար դոլար է նվիրաբերել Թեհրանի հրեական հոսպիտալին

2525778ԻԻՀ-ի նախագահ Ռոհանին 170 հազար դոլար է նվիրաբերել Թեհրանի հրեական հոսպիտալին: Ինչպես հայտնել է նախագահի օգնական Ֆերեյդունը,”այս տարի, ինչպես և նախորդ տարին, հոսպիտալի դոկտոր Շապիրին 170 հազար դոլար  է հատկացվել”:

Դոկտոր Շապիրի հոսպիտալը հիմնվել է 1942-ին: Ներկայում Իրանում բնակվում է 25 հազար հրեա:

2013-ի սեպտեմբերին Ռոհանին  ընդունեց, որ Հոլոքստը պատմական փաստ է.”Մարդկության դեմ ցանկացած հանցագործություն, այդ թվում` հրաների նկատմամբ նացիստների կատարածը, արժանի է պատժի”:

Անկախ

Անկարայում Հոլոքոստի թեմայով դասընթացներ են սկսվել

Հոլոքոստ  ԱՄՆ-ի Հոլոքոսթի հիշատակի թանգարանը Սոցիալական փոփոխություն կազմակերպության և «Anna Frank House»-ի աջակցությամբ օրերս Անկարայում իրականացրել է «Հոլոքոստ և մարդու իրավունքների ուսուցում» թեմայով ժողով: Ավագ դպրոցների ուսուցիչների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրած 300 դիմորդից ընտրվել է 30 հոգի: Արտասահմանից հրավիրված մասնագետները երկու օր շարունակ սեմինարի մասնակիցներին գիտելիք են հաղորդել Հոլոքոստի մի շարք մանրամասնությունների շուրջ:

Հոլոքոստի թանգարանի աշխատակիցները «Հաբերթյուրքին» հայտնել են, որ անցած ամիս Թուրքիայի արտգործ և կրթության նախարարությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկրի համալսարաններին և դպրոցներին հրեաների ցեղասպանության վերաբերյալ գրքեր, հոդվածներ և տեսանյութեր են տրամադրվելու, ինչպես նաև ուսուցիչների հետ կիսվելու են դասերի անցկացման մեթոդաբանությամբ:

Անկախ

Մուսուլման առաջնորդները կայցելեն նացիստական մահվան ճամբարներից մեկը

3Մուսուլման առաջնորդերը կայցելեն ԱուշվիցԱշխարհի 14 մուսուլման առաջնորդներ հաջորդ շաբաթ կայցելեն նախկին նացիստական Գերմանիայի մահվան ճամբար Աուշվից, որը գտնվում է հարավային Լեհաստանում:

Այս այցը հոլոքոստի մասին իրազեկմանն ուղղված ծրագրի բաղկացուցիչներից է:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի քաղաքակրթությունը կրկին սխալվի»,-ասել է Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայիլ Շուդրիխը՝ հավելելով, որ ծրագիրը հենց դա է քարոզում:
Այցելող իմամները գալիս են Բոսնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Մարոկոյից, Նիգերիայից, Պաղեստինից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից:
Ավելի քան մեկ միլիոն հրեա մահացել է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում, որը գործում էր Նացիստական Գերմանիայի հսկողության ներքո օկուպացված Լեհաստանում 1940թ-ից ի վեր: Այն ազատագրվել է Խորհրդային Կարմիր բանակի կողմից 1945 թ. հունվարի 27-ին:
Աուշվիցը Լեհաստանում գտնվող վեց մահվան ճամբարներից մեկն էր:
Այստեղ նաև գերեվարվել են հարյուր հազարավոր լեհեր, պատերազմի գերիներ, գնչուներ և հականացիստական գաղափարախոսներ:

Հոլոքոստի հերոս Ուալենբերգին շնորհվել է Ավստրալիայի պատվավոր քաղաքացիություն

2Հոլոքոստի հերոս Վալենբերգին շնորհվում է Ավստրալիայի պատվավոր քաղաքÕԱվստրալիան շվեդ դիվանագետ Ռաուլ Ուալենբերգին շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում հոլոքոստի ընթացքում հազարավոր հրեաների  փրկելու համար, ովքեր այսօր բնակվում են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Վարչապետ Ջուլիա Գիլարդը ասել է, որ քաղաքացիությունը երախտագիտության դրսևորումն է բոլոր այն փրկվածների համար, ովքեր եկել են Ավստրալիայի ափերը:

«Այսօր մենք տոնում ենք մարդկային ոգու բացառիկ մի եղելություն»,-ասել է վարչապետը Կանբերայում տեղի ունեցած արարողության ժամանակ:

Մեզ համար շատ կարևոր է վառ պահել Ռաուլ Ուալենբերգի նման բացառիկ անձանց հիշատակը:

Նացիստների կողմից օկուպացված Հունգարիայում ծառայող Ռաուլը Հոլոքոստի վերջին տարիների ընթացքում փրկել է հարյուր հազարավոր հունգարացի հրեաների` տրամադրելով նրանց անձնագրեր: