Հոնգկոնգում թռչնագրիպով վարակված 20,000 հավ է ոչնչացվել

Հոնգ-կոնգ,թռչնագրիպՀոնգ Կոնգում թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել: Վիրուսի տարածումը կանխլու նպատակով 20,000 հավ է ոչնչացվել, իսկ ընտանի թռչունների շուկան փակվել է:

Չինական Նոր տարուց երկու օր առաջ իշխանությունները արգելել են տեղի ֆերմաներին ընտանի թռչունների շուկային հավեր վաճառել:

Քաղաքում 21օր արգելվել է նաև թարմ հավերի ներկրումը Չինաստանի այլ հատվածներից, քանի որ հարավային Գուանդուն նահանգից ժամանած ուղեբեռում H7N9 վիրուս է հայտնաբերվել:

Շուկան ևս 21օր փակ կլինի, որի ընթացքում այստեղ մաքրման և ախտահանման աշխատանքներ կիրականացվեն:

H7N9 վիրուսը արագ տարածվում է թռչունների շրջանում և կարող է մարդուց մարդ փոխանցվելու հատկություն ձեռք բերել՝ առաջացնելով համաշխարհային համաճարակ:

Հոնգ Կոնգի գյուղատնտեսության, ձկնաբուծության և պահպանության բաժնի աշխատակիցները հավերին այսօր սպանել են ածխածնի երկօքսիդ գազով թունավորելու միջոցով:

Հոնգ Կոնգում H7N9 թռչնագրիպից երկու մարդ է մահացել, իսկ երրոդ հիվանդը բուժվում է: Բոլոր երեք մարդիկ վարակվել էին Չինաստանի հարավում գտնվող Շենչժեն քաղաք այցելելուց հետո:

 Անկախ

Հոնգ Կոնգը Հարավային Աֆրիկային է վերադարձրել ռնգեղջյուրների եղջյուրները

Հարավային Աֆրիկա,ռնգեղջյուրների եղջյուրներՀարավային Աֆրիկայի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգում առգրավված որսագողությամբ ձեռք բերված ռնգեղջյուների 33 եղջյուրները և փղոսկրից պատրաստված հարյուրավոր ուտելու համար նախատեսված ձողիկները և թևնոցները վերադարձվել են Հարավային Աֆրիկա:
Հարավային Աֆրիկայի բնապահպանության նախարարությունից չորեքշաբթի օրը հայտնել են, որ իշխանությունները կուսումնասիրեն առգրավված իրերը որսագողերին և դրանց անօրինական փոխադրումը իրականացրած առաքիչներին բացահայտելու և ձերբակալելու համար:
ռնգեղջյուրների եղջյուրներՆախարարությունից տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգի մաքսատան աշխատակիցները իրերը առգրավել էին 2011թ-ի նոյեմբերին Քեյփ Թաունի նավահանգստից ուղարկված կոնտեյներից:
Դատական քննության արդյունքում պարզվել է, որ եղջյուրները վերցնելու նպատակով սպանվել են ինչպես չափազանց երիտասարդ, այնպես էլ տարիքով մեծ ռնգեղջյուրներ:

Հոնգ Կոնգի օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով՝ զբոսաշրջության պատասխանատուները պարզ երկինք պատկերող պաստառ են տեղադրել զբոսաշրջիկների համար

Hong Kong 7Հոնգ Կոնգի երկիքը այնքան աղտոտված է, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները տեղադրել են պարզ օրերին երկինքի պատկերով պաստառ, որպեսզի զբոսաշրջիկները լուսանկարվեն դրա մոտ:

Մոնիտորինգային կայանի տվյալներով՝ այս շաբաթ Հոնգ Կոնգի օդի աղտոտվածությունը մեծացել է, որի մեջ գրանցվել է թունավոր օզոնի և ազոտի երկօքսիդի բարձր ցուցանիշ:

Ծուխը մեծ խնդիր է Չինաստանի համար, որի պատճառով երկրի հյուսիսում բնակվողների կյանքի տևողությունը հինգ և կես տարով նվազել է:

Հետազոտողների տվյալներով՝ 1990-ականներին հյուսիսային շրջաններում բնակվող կես միլիարդ մարդ երկրի հարավային շրջանների բնակիչներ համեմատությամբ 5 և կես տարի պակաս է ապրելու՝ ածխի այրման արդյունքում առաջացած աղտոտված օդը շնչելու պատճառով:

Չինաստանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ձմռանը տաքանալու նպատակով անվճար ածուխ է տրամադրում միայն հյուսիսի բնակիչներին:

Այս տարվա սկզբներին ավազե փոթորկից հետո Պեկինում օդի որակը երբևէ գրանցված ամենավատ ցուցանիշին էր հասել, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը անվտանգության սանդղակից բարձր էր 30-ից 45 անգամ: