Նկարչուհու ստեղծած շրթներկից քանդակները վաճառքի են հանվել 889 դոլարով (լուսանկարներ)

քանդակ շրթներկՆկարչուհի Մայ Սամը քարի կամ բրոնզի փոխարեն շրթներկ է օգտագործում Լեդի Գագայի դիմապատկերից մինչև վարդերի փունջ քանդակելու համար:

Նրա ստեղծած յուրաքանչյուր քանդակ շրթներկը արժէ 889 դոլար:

Հոնգ Կոնգում բնակվող նկարչուհին հայտնում է, որ շրթներկերը կարող են օգտագործվել իրենց բուն նպատակի համար՝ չնայած դրանից հետո նրանք իրենց նախկին տեսքը չեն ունենա:

Շրթներկերը վաճառքի են հանվել VeryFirstTo.com կայքում: Նկարչուհին քանդակներ է ստեղծում նաև հաճախորդների պատվերով:

Սամը իր կարիերան սկսել է որպես դիմահարդար և նշում է, որ ծաղիկներ փունջ քանդակելու համար իրենից 12-13 ժամ է պահանջվում, իսկ դիմաքանդակների համար՝ մինչև մեկ շաբաթ:

Մինչ այժմ Սամը կենտրոնացել է միայն շրթներկի միջոցով արվեստի գործեր ստեղծելու վրա, սակայն չի բացառում ապագայում նաև կոսմետիկայի այլ տեսակների հետ աշխտելու հնարավորությունը:

Անկախ

Հոնկոնգը` կարկտահարության տակ

43Տեղատարափ անձրևների և ուժեղ քամիների  ու կարկուտի գերության մեջ հայտնված Հոնկոնոգում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել:

Կարկուտը գոլֆի գնդակի մեծության է եղել:

Այս գիշեր խոշոր առևտրային կենտրոնների ապակյա ծածկերը կարկուտի պատճառով փշրվել են ու ջուրը լցվել տարածք: Հեղեղվել են մետրոյի 2 կայարան ու ցածրադիր վայրերում գտնվող մի քանի շրջաններ: Օդերևութաբանների գնահատմամբ, տեղումների ինտենսիվությունը հասել է ժամում 100 մմ-ի:

Քամին տապալել է ծառեր, նավահանգստում շրջել 20  բեռնարկղեր: Խանգարվել է նաև Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը, որտեղ տասնյակ թռիչքներ են հետաձգվել:

Անկախ

Հոնկոնգի կենտրոնը ռումբի պատճառով տարհանվել է

o_790633Անսպասելի ու վտանգավոր գտածոյի պատճառով, Հոնկոնգի կենտրոնում շենքի կառուցման վայրում  դադարեցվել են շինարարական աշխատանքները: “Կոսմո” և “Կոսմոպոլիտան” հյուրանոցների միջև  հողային աշխատանքների ընթացքում Երկրորդ աշխարհամարտերի ժամանակներից մնացած ավիառումբ է հայտնաբերվել:

Մասնագետների կարծիքով, ամերիկյան արտադրության արկը պարունակում է 450 կգ պայթուցիչ ու քաղաքի վրա է գցվել այն ժամանակաշրջանում, երբ Հոնկոնգը գտնվում էր ճապոնական օկուպացիայի տակ` 1941-1945 թթ:

Ներկայում ռումբն արդեն վնասազերծվել է: Ընդ որում, նման  մարտալիցք   պայթեցման մեթոդով վնասազերծել  սակրավորները չեն համարձակվել: Գիշերվա ընթացքում այն մեկուսացվել է տեղում:

Վնասազերծման օպերացիայի ժամանակ ոստիկանությունը փակել է մի քանի փողոց ու հարակից շենքերից  և հյուրանոցներից տարհանել ավելի քան 2000մարդու:

Անկախ

Ստրկությունը շարունակում է ծաղկել

ol3001385021006 (1)«Amnesty International» կազմակերպությունը ներկայացրել է տեղեկություն այն մասին, որ Հոնկոնգ աշխատանքի որոնումներով մեկնած հսկայական թվով օտարերկրյա քաղաքացիներ փաստորեն, դարձել են նոր տերերի ստրուկը:

Ռիսկի խմբում են այն կանայք, ովքեր աշխատում են Հոնկոնգի ապահոված  տներում` կատարելով խոհարարի ու աղախնի պարտականություններ:  Շատ հաճախ Ինդոնեզիայի քաղաքացուհիները ենթարկվում են ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական բռնության: բացի այդ, աշխատանքի տեղավորման գործակալություններում վերցնում են  ինդոնեզացիների փաստաթղթերն ու ստիպում հսկայական գումարներ վճարել օգնելու ու աշխատանքի որոնման  համար:

Անցած շաբաթ Հոնկոնգում ամուսնական զույգ ազատազրկվեց` իրենց աղախնին ծեծելու ու տաք արդուկի միջոցով կտտանքի ենթարկելու համար:

Ընդ որում, Հոնկոնգի ու Ինդոնեզիայի իշխանությունները չեն շտապում ինչ որ բան անել առաջ եկած խնդիրը լուծելու ուղղությամբ:

Ասիայի ամենահարուստ կնոջ սիրեկանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

JTNINA_wideweb__470x321,0Հոնկոնգի դատարանը Ասիայի ամենահարուստ կանանցից մեկի` միլիարդատեր Նինա Վոնգի նախկին սիրեկանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման` կտակը կեղծելու համար:

Ֆեն-շույի ամուսնացած մարզիչ Պիտեր Չենը, որը հայտնի է Թոնի անունով, պնդում էր, որ հենց ինքը պետք է ստանա Վոնգի կարողությունը, որը գնահատվում է 4-10 մլրդ դոլար:

Նինա Վոնգը` հոնկոնգցի արդյունաբերող Թեդի Վանգի այրին քաղցկեղից վախճանվել է 2007-ին, 69 տարեկան հասակում:

Էքսցենտրիկ  միլիարդատիրուհու ու նրա երիտասարդ սիրեկանի պատմությունը հայտնի է ողջ Հոնկոնգին:

Դատարանը որոշեց, որ Վոնգի կարողությունը պետք է փոխանցվի  այն բարեգործական կազմակերպությանը, որը նրա ընտանիքն է ղեկավարում: