Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գիրքը

Քեսաբ.գիրքՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրապարակել է «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» խորագրով գիրք: Հեղինակն է Րաֆֆի Քորթոշյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: «Քեսաբին նվիրված առաջին գիրքն է: Այն Մեծ Հայքից դուրս գտնվող  հուշարձաններին նվիրված երկրորդ գիրքն է: Մինչ այս Պատմական Հայաստանի տարածքն է հիմնականում ուսումնասիրվել: Առաջին նման ուսումնասիրությունը «Հալեպի պատմական հուշարձաններ» գիրքն էր», – ասաց նա` տեղեկացնելով, որ  այժմ արդեն հրատարակության են հանձնվել հինգ գիրք Կոտայքի մարզի հուշարձանների վերաբերյալ:

Հեղինակը` Րաֆֆի Քորթոշյանն պատմեց, որ գրքի դաշտային ուսումնասիրությունը սկսվել է 2010 թվականին: Քեսաբի շրջանի հուշարձանաները չափագրվել և լուսանկարվել են; «Մարտին տեղի ունեցած բռնագրավումից հետո, երբ սպառնալիք առաջացավ, որ այդ կոթողները այլևս  նույն վիճակում չեն մնա, մենք որոշեցինք, որ ժամանակն է մեր ուսումնասիրությունները հրատարակելու», – ասաց նա, հավելելով, որ այն օրը , երբ գիրքը հրատարակության հանձնվեց` իրենք տեղեկացան , որ Քեսաբը ազատագրվել է. այդ պատճառով գիրքը նվիրել է նրանց, ովքեր «պայքարեցին քեսաբցիների` հայրենի բնօրրան վերադառնալու արդար իրավունքի համար»:

Րաֆֆի Քորթոշյանը նշեց, որ իր ունեցած տվյալների համաձայն Քեսաբի հուշարձանները զինյալների և թուրքերի հարձակումների հետևանքով մեծ վնասներ են կրել. «Եկեղեցիներ և անգամ գերեզմաններ են վնասվել, կան գերեզմանափորության դեպքեր թալանի նպատակով, ինչն ակնհայտորեն թուրքերի ձեռագիրն է, քանի որ ես երբեք արաբ ժողովորդի կողմից նման գործողությունների մասին չեմ լսել», – ասաց նա:

Նրա խոսքով` Սիրիայի այլ շրջաններում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ևս մեծ վտանգի տակ են: Հալեպի ռմբակոծությունների ժամանակ ռումբ է ընկել հայկական գերեզմանոցի վրա: Ավիրվել են տապանաքարերը, որոնց վրա գրված էին, թե որտեղից էին այդ մարդիկ եկել Սիրիա, իսկ դա հիմնականում Արևմտյան Հայաստանն էր:

 

Անկախ

Հուշարձան շենքերի շահագործումը ներկայիս վիճակով վտանգավոր է. Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ

5375f59cf0012_medium«Ով շենքը գնել է, նա պարտավոր է բոլոր քարերը հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ չափագրել, համարակալել, տեղափոխել, համապատասխան տարածքում պահել ծածկի տակ, որպեսզի հետ բերվեն և հավաքվեն իրենց տեղում»,- պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ է պատասխանատու Երևանի ապամոնտաժված հուշարձան շենքերի քարերի պահանման համար՝ ասաց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
«Եթե շենքը հուշարձան է, հուշարձանների պահպանության գործակալության հետ կնքվում է պարտավորագիր. օրինակ` Արամի փողոցի շատ շենքերի հետ կապված մենք ունեցել ենք այդ պարտավորագրերը, որ նա պարտավորվոմ է պահպանել և պատասխանատու է հուշարձանի հետագա կյանքի համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ 2005 թվականին, երբ ՀՀ կառավարությունն ընդունեց պահպանվող և տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը, իսկ Երևանի քաղաքապետարանը դրա հիման վրա հաստատեց տեղափոխվող հուշարձան շենքերը, «Հին Երևան» նախագծով քաղաքի կենտրոնում վերականգնելու ծրագիրը, հենց Սամվել Դանիելյանն էր զբաղեցնում քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
«Հայտարարվել էր մրցույթ, որում հստակ նշվել են պայմաններ: Մրցույթի հիմքում դրված էր էսքիզային նախագիծ»,- հիշում է Սամվել Դանիելյանը` հավելելով. «Երբ սեփականատերը գնել է շենքը, մենք այդ էսքիզային նախագիծը տվել ենք իրեն, ասել` դու սա պիտի սարքես, և ինքն էլ ասել է` հա, ես սա եմ սարքելու: Եվ դա արվել է նրա համար, որ ինչ-որ մեկի մտքով, այսպես ասած, օազիսներ չանցնեն, թե բնակելի դարձնեն, վաճառեն և այլն: Դա մեկ միասնական տարածք է՝ պայմանականորեն բաժանված տարբեր գնորդների միջև, բայց կար նաև մեկ միասնական նախագիծ, և յուրաքանչյուրը գիտեր, որ դրա այս մի հատվածն ինքն է իրականացնելու»:
Ի դեպ, նախագծերի համար հայտարարված մրցույթում հաղթել է ճարտարապետ Լևոն Վարդանյանի էսքիզային նախագիծը, որը և հիմք է ընդունվել՝ այսօր իրականացվող «Հին Երևան» նախագծի համար: Սամվել Դանիելյանը դժվարացավ գնահատել, թե որքանով է այսօր կատարվող աշխատանքը համահունչ շուրջ 10 տարի առաջ ընդունված նածագծին` պատճառաբանելով, որ ծանոթ չէ ներկայիս աշխատանքներին, բայց և հավելեց, որ հիմնականը ճարտարապետական այն միջավայրն է, որի պահպանմանը պետք է ուղղված լիներ բուն նախագիծը: Դրանք են կանաչ տարածքները, ոչ բնակելի, հասարակական կոռույցները, բակային կանաչ տարածքները, հայ արհեստագործական տաղավարների առկայությունը:
«Եթե սա չի պահպանվել, ապա ինչ «Հին Երևանի» մասին կարող ենք խոսել, դա արդեն ոչ թե «Հին Երևան» է, այլ՝ չգիտեմ ինչ»,- ասաց Սամվել Դանիելյանը:
Այսօր հնչող տեսակետին, թե ապամոնտավելուց հետո այդ շենքերն այդպես էլ չեն վարակառուցվի, Սամվել Դանիելյանը հակադարձում է կոնկրետ օրինակներով:
«Այդպես հավաքվել է Աբովյան 1/3 շենքը, Հանրապետության 51, 53 շենքերը, Արամի փողոցի վրայի շենքերը` Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ: Սրանք միայն մի քանի օրինակներ են: Այն, որ ապամոնտաժում են ու հետո չեն հավաքում, դրանք ուղղակի խոսակցություններ են»,- ասաց նախկին գլխավոր ճարտարապետը:
Իսկ ինչ վերաբերում է ապամոնտաժվող շենքերը հենց իրենց տեղում պահպանելու խնդրին, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, թե հուշարձանը պահպանելու համար այն նախ հարկ է ամրացնել, իսկ տեղում, թե՝ այլ տեղ, դա արդեն քաղաքաշինական լուծումների խնդիր է:
«Շատ տեղերում քարերը վնասված են, պատի շերտերը հեռացած են իրարից, ամեն դեպքում դրանց պետք է միջամտել: Նոր, նորմալ հիմքերի վրա դնել, արտաքին շերտը պահել, հետևի շերտերը բետոնացման աշխատանքներով ամրացնել, որովհետև այս վիճակում դրանց շահագործումն ուղղակի վտանգավոր է»,- նշեց Սամվել Դանիելյանը:

Հուշարձանների պահպանության միջազգային օրը լվացվում և մաքրվում են երևանյան արձանները

հուշարձանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես  հուշարձանների պաշտպանության միջազգային օր:  Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

հուշարձանԿարևորելով հուշարձանների պահպանության հարցում դրանց մշտական մաքրության ապահովումը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են արձանների լվացման և մաքրման աշխատանքներ:

Ըստ անհրաժեշտության, աշխատանքներին ներգրավվել է համապատասխան տեխնիկա:

Անկախ