Սոյայի թանձրահյութ` ՁԻԱՀ-ի դեմ

b_896995Սոյան կարող է փրկարար դեղամիջոց դառնալ ՁԻԱՀ-ով հիվանդների համար: Նման եզրահանգման է եկել Միսսուրի նահանգի մոլեկուլյար կենսաբանության ու իմունոլոգիայի համալսարանի հետազոտական խումբը, որն աշխատում է  պրոֆեսոր Ստեփան Սարաֆյանոսի ղեկավարությամբ:

Բժիշկների ուշադրությունը գրավել է EFdA մոլեկուլը, որը դեռևս 2001-ին էին հայտնաբերել  սոյայի թանձրահյութ արտադրող ճապոնական Yamasa ընկերության մասնագետները: Պարզվում է, որ  համն ընդգծելու համար  կիրառվոայդ միացությունն, իր հատկությամբ շատ նման է  տենոֆովիր դեղամիջոցին, որը կիրառվում է ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման նպատակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ընդ որում, այդ տենոֆովիրի արդյունավետությունը ժամանակի հետ թուլանում է, ինչից էլ օրգանիզմը հարմարվում է դրան: Իսկ  EFdA-ի նկատմամբ հիվանդների մոտ հարմարվելու հավանականությունը նվազ է , քանի որ մոլեկուլը շատ ավելի արագ է սկսում գործել ու  ավելի դանդաղ է քայքայվում, քան տենոֆովիրը:

Գիտնականներն արդեն փորձարկումներ են կատարել կապիկների վրա. «Այդ կապիկներն այնքան հիվադ էին, որ նախատեսվում էր շուտով քնեցնել նրանց: Սակայն, EFdA-ն ընդունելուց մեկ ամիս անց, նրանք իրենց գերազանց են զգում, իսկ ՁԻԱՀ-ի խտությունը նրանց օրգանիզմում նվազել է»: Ներկայում EFdA-ի արդյունավետությունը ստուգում է ամերիկյան Merck դեղագործական  հսկան:

Անկախ

ՁԻԱՀ-ից մահացած հայտնի մարդիկ

ՆուրիևՁԻԱՀ-ը մնում է չհաղթահարված սպառնալիք: 1981-ի մայիսի 5-ին  ՁԻԱՀ-ն առաջին անգամ ընդգրկվեց Հիվանդությունների գրանցամատյանում, իսկ 1983-ից որոշվեց ամեն տարի մայիսի 3-րդ շաբաթը նշել ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր, որի նպատակն է բնակչության ուշադրությունը սևեռել այդ խնդրին: Աշխարհի ավելի քան 100 երկրում պետական ու հասարակական կազմակերպությունները նշում են այդ օրը:

ՁԻԱՀ-ի առաջին զոհն ամերիկացի ավանգարդ կատարող Կլաուս Նոմին էր: Նրա հիվանդության մասին հայտնի դարձավ 1983-ին. ընկերները փորձում էին գումար հավաքել նրա բուժման համար, մինչդեռ բժշկությունն այդ հիվանդության ուսումնասիրման  առաջին քալերն էր անում, ու դեղամիջոցները միայն մշակման փուլում էին գտնվում: «Հուզիչ ծաղրածուն», ինչպես ժամանակակիցներն էին անվանում գերմանացի Կլաուս Նոմիին, մահացավ 1983-ի  օգոստոսի 6-ին:

Նրա մահից մեկ տարի չանցած` հասարակայնությանը ցնցեց ևս մեկ մահ: Այս անգամ ՁԻԱՀ-ը պատճառ դարձավ, որ կյանքից հեռանա ֆրանսիացի փիլիսոփա և պատմաբան Մեշել Ֆուկոն: Նա Ֆրանսիայում առաջին  հոգեվերլուծության ամբիոնի հիմնադիրն է,  լայն ճանաչում է ստացել «Խելացնորությունն ու քաղաքակրթությունը» գրքի հրապարակումից հետո: Այդ աշխատության համար  նա դոկտորական աստիճան է ստացել: Կյանքի վերջին 2 տարին նա ծանր հիվանդ էր: 1984-ի հունիսի 2-ին ուշագնաց հոսպիտալացվեց, իսկ հունիսի 25-ին ՁԻԱՀ-ով պայմանավորված բարդություններից մահացավ:

1985-ին մահացավ «Սիրելին վերադառնում է» և «Ինտիմ զրույց» ֆիլմերում խաղացած դերերով հայտնի Ռոք Հադսոնը:  Պարզվեց, որ հոլիվուդյան գերաստղ  Հադսոնը  համասեռական է: Նրա իրական կյանքը  էկրանի սիրային դրամաների հակապատկերն էր: 1985-ի  օգոստոսին նա աշխարհը ցնցեց իր կյանքի պատմությունով: Դրանից երկու ամիս անց` հոկտեմբերի 2-ին, մահացավ Բևեռլի Հիլզում գտնվող իր շքեղ առանձնատանը:

ԱզիմովՁԻԱՀ-ի  հայտնի զոհերից է ամերիկացի ջազային երաժիշտ, շեփորահար ու բենդ-առաջնորդ, XX դարի ջազի պատմության մեջ մեծ հետք թողած  Մեյլս Դևիսը: Նա ծնվել է 1926-ին և մահացել 1991-ին: Ապրեց շատ հագեցած կյանքով, շատ զբաղված էր ու, ինչպես ինքն էր հայտարարում, կյանքից հեռանալու հեռանկարի մասին մտածելու ժամանակ անգամ  չուներ.«Դա ասես ցնորք լինի, ես պառկում եմ անկողնում ու մտածում երաժշտության մասին ու արթնանում այդ մտքով: Երաժշտությունը միշտ ինձ հետ է, ու ես շատ ուրախ եմ, որ այն ինձ չի լքել»:

ՁԻԱՀ-ից զոհված անվանիներից է  «Queen»  խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին, որը մի քանի տարի պայքարել է հիվանդության դեմ և դա թաքցրել շրջապատից:  Կարծիք կա, որ նրան մահվան հանգեցրեց այն ժամանակվա կյանքի բանաձևը` «Sex, drugs, Rock-n-roll»: 1991-ին  Լոնդոնում մամլո ասուլիսի ժամանակ նա պաշտոնական հայտարարություն արեց իր հիվանդության մասին, խոստովանեց, որ հիվանդ է  ՁԻԱՀ-ով: Վերջին 2 օրը նա նույնիսկ խոսել չէր կարողանում, գործնականում կորցրել էր տեսողությունը: Նա մահացավ 1991-ի նոյեմբերի 24-ին: Իսկ 1992-ի ապրիլի 20-ին տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված համերգը: «Queen»  խմբի երաժիշտներն իրենց ընկերոջ անունով բարեգործական հիմնադրամ ստեղծեցին ու կուտակած միջոցներն ուղղում են ԱՄՆ բարեգործական այն ընկերություններին, որոնք օգնում են ՁԻԱՀ-ով հիվանդներին:

1992-ին ՁԻԱՀ-ից մահացավ ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը: 1983-ին, երբ դեռ այդ հիվանդության մասին քիչ բան էր հայտնի, Ազիմովի սիրտը վիրահատեցին, ու նա դոնորական  արյունից վարակվեց ՄԻԱՎ-ով: Տարիներ անց, երբ կրկնակի վիրահատության կարիք զգացվեց, պատահաբար էլ հայտնաբերվեց հիվանդությունը: Վիրահատությունից ստիպված էին հրաժարվել: ՁԻԱՀ-ի ֆոնի վրա նրա մոտ զարգացավ սրտի անբավարարություն, իսկ 3 տարի անց`  մահացավ: Գրողի մահից 10 տարի անց միայն կինը պատմեց մահվան իսկական պատճառը:

Фредди Меркьюри,1993-ին ՁԻԱՀ-ից մահացավ բալետի հայտնի պարող Ռուդոլֆ Նուրիևը: Ենթադրվում է, որ նա նույնպես հիվանդանոցում  է վարակվել, վիրահատության ժամանակ, դոնորական արյունից: Նուրիևը մինչև վերջ պայքարում էր հիվանդության դեմ, նորույթներ փորձում և դասեր տալիս: Նա ՁԻԱՀ-ով ապրեց 12 տարի:

1993-ին այս հիվանդությունից մահացավ հայտնի թենիսիստ Արթուր Էշը, առաջին աֆրոամերիկացին, որը հաղթեց ԱՄՆ չեմպիոնատում: Նրա մոտ ՁԻԱՀ հայտնաբերվեց 1988-ին: Նրա սիրտը վիրահատվեց 1983-ին, և ենթադրվում է, որ նա ևս դոնորական  արյունից է վարակվել:

1986-ին ՁԻԱՀ-ից մահացավ ամերիկյան առաջին սուպերմոդելը` Ջիա Մարիա Քարանջին: Նա Ամերիկայում  առաջին կանանցից էր, որոնց մահվան պատճառը պաշտոնապես ՁԻԱՀ-ը հայտարարվեց: Նա 26 տարեկան էր, սակայն այդ կարճ կյանքի ընթացքում հասցրեց մոդելային բիզնեսի բարձունքները նվաճել` սկսելով շատ ցածրից, աշխատեց մեծ գումարներ, արժանացավ սիրո ու փառքի և այդ ամենը թաղեց թմրանյութերի մեջ:

2000-ի  փետրվարի 12-ին Իսրայելում հիվանդանոց տեղափոխեցին տկար, գիտակցությունը տեղը, սակայն թթվածնային դիմակով հազիվ շնչող մի կնոջ:Նա ուրիշի անունով էր գրանցվել կլինիկայում, սակայն շատ շուտով բոլորը ճանաչեցին իրենց սիրելի երգչուհուն` Օփրա Հազային: Ընտանիքը երկար ժամանակ չէր հրապարակում նրա հիվանդության պատճառը: Սակայն շուտով գաղտնիքը բացահայտվեց. Օփրան մահանում էր ՁԻԱՀ-ից, իսկ հիվանդության պատճառը նրա ամուսինն էր` Դորոն Աշկենազին, որը նույնպես մահացավ  կնոջ  վախճանից 14 ամիս անց: Բժիշկներն ասում էին, որ եթե Օփրան շուտ դիմեր մասնագետի, նրան կարող էին փրկել, երկարաձգել կյանքը: Սակայն նա ամաչում էր ու  փորձում էր թաքցնել այդ փաստը:

Նկարահանման ժամանակ ՁԻԱՀ-ով վարակված պոռնոաստղերը դատի են տալիս իրենց ղեկավարներին

սպիդՊոռնոդերասան ամուսիններ Կեմերոն Բեյը և Ռոդ Դեյլին տհաճ պատմության մեջ են ընկել: Տեսագրվելու ժամանակ սեքսով զբաղվելիս, նրանք վարակվել են ՁԻԱՀ-ով: Ամուսինները իրենց ղեկավարությանը դատ են տվել, քանի որ իրենց չի տրամադրվել համապատասխան քանակությամբ պաշտպանիչ միջոցներ: Այդ մասին Բեյն ու Դեյլին հայտարարել են հատուկ հրավիրած ասուլիսի ժամանակ, հաղորդում է բրիտանական BBCհեռուստաընկերությունը:

b_827729“Նրանց միայն փողն է անհանգստացնում, իսկ դերասանների ճակատագրի վրա թքած ունեն”, — հայտարարել է  32-ամյա Ռոդ Դեյլին իր ղեկավարության մասին: 29-ամյա Կեմերոն Բեյը արտասվում էր և ասում , որ մեծերի համար նկարահանվող ֆիլմերում դերասանների իրավունքները պաշտպանված չեն: “Եթե դու պահանջում ես նկարահանման ժամանակ պահպանակ, ապա զրկվում ես դերից և մնում առանց աշխատանքի”,-ասում էր նա: Ինչպես հարցը լուծել, իրավաբանների մեծ մասի  համար պարզ չէ:

Ի միջի այլոց Դեյլին և ամուսինը միակ պոռնոդերասանները չեն, որ վարակվել են աշխատանքի ժամանակ: Որոշ ստուդիաներ ստիպված են եղել դադարեցնել պոռնոֆիլմերի նկարահանումը, քանի որ մասնակիցները ապստամբել են:

Պոռնոստուդիաների ղեկավարներն ու մենեջերները իրենց հերթին հայտարարել են, որ կապ չունեն դերասանների հիվանդանալու հետ: ” Ամեն ինչի մեղավորը նրանց անհասկացողություն է, որը կատարվում է կուլիսներում, ոչ թե նկարահանման ժամանակ”,-հայտարարում են պոռնոմագնատները:

 

ՁԻԱՀ-ով հիվանդը միտումնավոր կերպով վարակ է տարածել

o_469182ՁԻԱՀ-ով վակակված աֆրիկյան ծագումով բրիտանացին, որն  իր սեքսուալ զուգընկերուհիներին  է փոխանցել վարակը, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Տղամարդն իմացել է իր հիվանդության մասին ու սեքսուալ հարաբերություններ ունեցել առանց պահպանակների: Նա ցանկացել է, որ աղջիկները նոր ու ավելի շատ տղամարդկանց վարակեն:

Իր առաջին զոհերից մեկին 32-ամյա տղամարդը վարակել է, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր: Շուտով աղջիկն իմանում է, որ հղի է, ընդ որում, նա նույնիսկ գլխի չէր ընկել, որ իր սիած տղամարդը մահացու հիվանդություն ունի: Աղջիկը պատահաբար է իմանում դրա մասին, երբ անցնում է բժշկական հետազոտություն Այդ ժամանակ արդեն  լրացել էր երեխայի 1 տարին:

Երբ բացահայտվեց դաժան ճշմարտությունը, բրիտանացին աղջկան համոզեց ուրիշ տղամարդկանց հետ էլ քնել.”Էդպես, մենք միայնակ չենք լինի մեր տանջանքներում”:

Կինը պատմել է, որ երեխայի ծնունդից հետո, տղամարդն իր նկատմամբ շատ կոպիտ է դարձել ու ագրեսիվ: Մի քանի անգամ նա օտար կանանց է տուն բերել ու զբաղվել նրանց հետ սեքսով` առանց պահպանակների: Պոտենցիալ զոհերը 3-ն են եղել, նրանցից մեկի մոտ շուտով ՁԻԱՀ է հայտնաբերվել:

Երիտասարդ մայրիկն անելանելի վիճակից դիմել է դատարան: 8-օրյա դատական քննարկումներից հետո, նրա երեխայի հորը դատապարտել են 4,5 տարվա բանտարկության: Իշխանությունները նրան հարկադրել են ազատ արձակվելուց հետո սեքսուալ զուգընկերոջը հայտնել հիվանդության մասին: Եթե այդ պահանջը խախտվի, ապա նա ևս 5 տարվա ազատազրկման կդատապարտվի: