Երևանաբնակ 425 երեխաներ հուլիսի 28-ին մեկնել են մարզաառողջարանային Ճամբարներ

Ճամբար

ՀՀ կառավարության ծրագրով հուլիսի 28-ին մարզաառողջարանային ճամբարներ են մեկնել երևանաբնակ 425 երեխաներ: Սա ամառային հանգստի մեկնած երեխաների երրորդ հերթափոխն է, որը  փոխարինել է երկրորդ հերթափոխի նույն թվով ճամբարականներին:

unnamed

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղում երեխաների հանգստի պայմաններին ծանոթացել վարչական շրջանների ղեկավարները:  Ծրագրում հիմնականում ընդգրկվել են   զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13  տարեկան  երեխաները:

Ընդհանուր առմամբ երեք հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգստը կանցկացնի մայրաքաղաքի վարչական 12 շրջանների 1175 աշակերտ:

Արաբկիրցի ծնողներն այցելել են ճամբարում հանգստացող իրենց երեխաներին

003 (1)Հանքավանի «Արագած» ճամբարում «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի 2-րդ հերթափոխով հանգստանում են Երևանի տարբեր վարչական շրջաներից, ինչպես նաև մարզերից ժամանած տասնյակ դպրոցականներ: 20 օր շարունակ երեխաներն ապրում են բացառապես ճամբարային առօրյայով, որը հագեցած է մարզամշակութային միջոցառումներով:

Երեխաներին տեսակցելու, նաև հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն անձամբ է այցելել ճամբար:

Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ ճամբար են այցելել նաև երեխաների ծնողներն ու հնարավորություն ունեցել օրվա մի մասն անցկացնելու նրանց հետ:

Շնորհակալություն հայտնելով այցը կազմակերպելու համար՝ ծնողները հատկանշել են  ամառային այս տապ օրերին դպրոցականների, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ժամանցի կազմակերպման կարևորությունը:

Հյուրերի և ծնողների այցի կապակցությամբ «Երևանի օր» խորագրով միջոցառման ժամանակ ճամբարականները ներկայացրել են մայրաքաղաքի հիմնադրման պատմությունն ու հանդես եկել ազգային պարերի շարանով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ճամբարականներին՝ Հրայր Անտոնյանն ընդգծել է ամառային մարզային ճամբարների կարևոր դերը ինչպես երեխաների հանգստի կազմակերպման, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիրակության տեսանկյունից:

Երեխաներն իրենց հերթին նշել են, որ ճամբարում անցկացրած օրերն իսկապես հետաքրքիր են անցնում ու, որ ամենակարևորն է, ձեռք են բերում տարբեր մարզերից ընկերներ:

Միջոցառման ավարտին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից նվերներ են ստացել բոլոր ճամբարականները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Վարչական շրջանների ղեկավարները ծանոթանում են ճամբարականների առօրյային

001 (6)ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար: Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորութուններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները:  ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից երկրորդ հերթափոխում հանգստանում է 35 երեխա:

Հյուրերն այցելել են նաև «Արի տուն» ճամբար, որտեղ հանգստանում են  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտանիքներում «Արի տուն» ծրագրով հյուրընկալված 16 սփյուռքահայ երիտասարդներ:

Կիսվելով  երևանյան հյուրընկալ ընտանիքների մասին իրենց տպավորություններով՝ վերջիններս նշել են, որ նրանց շնորհիվ ամրացել է կապը հայրենիքի հետ և վստահեցրել, որ ավելի հաճախ կգան հայրենիք  ու արդեն իսկ շատ սիրելի դարձած Երևան:

Հանդիպման ավարտին սփյուռքահայ երիտասարդները հուշանվերներ են ստացել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

 

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում հանգստանում է երևանաբնակ 150 դպրոցական

005Երևանաբնակ  հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում: Վարչական բոլոր շրջաններից ճամբարներ մեկնող երեխաներին ոչ միայն ճանապարհում, այլև այնուհետ ճամբար են այցելում և երեխաների հանգստի պայմաններին են ծանոթանում վարչական շրջանների ղեկավարները:

Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երկրորդ հերթափոխին հանգստանում է վարչական տարբեր շրջանների 150 դպրոցական:  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ճամբար, ծանոթացել երեխաների հանգստի ու կենցաղի պայմաններին, այնուհետ մասնակցել այստեղ  կազմակերպված միջոցառմանը, որին ջոկատները ներկայացել են համերգային հարուստ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջ է համախմբել բոլոր ճամբարականներին: Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին և տարբեր մրցումներին և ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երևանի և իրենց վարչական շրջանի պատիվը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ երկրորդ հերթափոխով մարզային ճամբարներում հանգստանում է երևանաբնակ 425 երեխա: Առջևում երրորդ հերթափոխն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Քաթարը գիրության դեմ պատերազմ է հայտարարել

o_885612Քաթարում գեր երեխաների համար ճամբար է բացվել: Հերթափոխը տևում է 2 շաբաթ ու այդ ընթացքում ճիշտ սնվելու ու մարզումների շնորհիվ պետք է երեխաները նիհարեն: Անցած տարի Քաթարն”աշխարհի ամենագեր երկիր “ է ճանաչվել, որտեղ գիրությունը համեմատվել է համաճարակի հետ:

Նման ճամբարներ գործում են աշխարհի տարբեր երկրներում: Ասում են` արդյունքները գոհացուցիչ են: Օրինակ` բրիտանական “հաստլիկների ճամբարում” երեխաներն ամեն օր բասկետբոլ  են խաղում ու այլ ակտիվ խաղերով են զբաղվում,  մարզվում:

Անձնակազմը հետևում է, որ երեխաներն ուտեն միայն բժկի նշանակած մթերքը և սնվեն օրական 3 անգամ:

Անկախ

Նորվեգիայում աշխատանքն է վերսկսել Ուտոյայի ճամբարը

pic_bbf80a8fade32b06cc2921ec29fca6efՆորվեգիայում աշխատանքն է սկսել կառավարող Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարը, որտեղ 2011-ին Բրեյվիկն իրականացրեց  ահաբեկչություն` սպանելով 69 մարդու:

Ճամբարն անց է կացվում  ոչ թե Ուտոյա կղզում, ինչպես 2011-ին, այլ Գուլստրուդ գյուղում, որը գտնվում է  նույն լճի ափին: Այս տարի ճամբարում 800 մասնակից է հավաքվել.250-ով ավելի, քան 2011-ին: 2012-ին ճամբար չի գործել:

Ճամբարի անցկացման տեղում հսկողությունն ուժեղացվել է:Ողջ ընթացքում գյուղում ոստկանությունը կհսկի: