Հայտնի փոփ աստղ Մադոննան «Instagram»-ում չարշավով (մուսուլմանական գլխաշոր, որը ծածկում է ողջ դեմքը) լուսանկար է հրապարակել, որը մեծ քննարկումների պատճառ է դարձել: Իր կարիերայի ողջ ընթացքում մի շարք սկանդալների կենտրոնում հայտնված 55-ամյա երգչուհին լուսանկարի վերաբերյալ որոշել է մեկնաբանություն անել: Ի պատասխան երկրպագուների քննադատություններին՝ Մադոննան նշել է, որ իրենից առաջ Լեդի Գագան էլ է կրոնական հագուստներ հագել: Իսկ Լեդի Գագան, օգտագործելով այս առիթը, Մադոննային մեղադրել է իրեն կրկնօրինակելու մեջ:
Tag Archives: Մադոննա
Մադոննայից թռցրել են 3000-դոլարանոց սպիտակեղենը
Մադոննայից թռցրել են ավելի քան 3000 դոլար արժողությամբ դիզայներական սպիտակեղենը: Գողությունը կատարվել է L’Uomo Vogue փայլակազմ ամսագրի համար նկարահանումների ժամանակ, անցած ամիս: Գողացված իրերի մեջ են նաև Դեբորա Մարկիտի հավաքածուից ավելի քան 2,5 հազար դոլարանոց կրծկալը, որն անձամբ դիայներն էր ուղարկել փոփ երաժշտության թագուհուն` նկարահանումների համար:
Ոստիկանությունը հայտնում է, որ ամսագրի աշխատակիցը հայտնաբերել է դրանց անհետացումն անմիջապես նկարահանման ավարտին:
Ինքը` դիզայներ Մարկիտը կատարվածը զավեշտալի պատահականություն է համարում ու կարծում է, որ սպիտակեղենը շուտով կվերադարձնեն:
«Ես հույս ունեմ, որ շուտով կորած իրերը կվերադարձվեն: Վստահ եմ, որ նկարահանման մասնակիցներից և ոչ ոք գողություն չէր անի, քանի որ նման բան առաջներում երբեք չի եղել»,-հայտարարել է դիզայները:
SMS գրելու համար Մադոննային արգելել են կինոդահլիճ այցելել
Կինոթատրոնների ցանցը, որը գտնվում է Տեխաս նահանգում, արգելել է փոփ աստղ Մադոննային երևալ իր կինոդահլիճներում: Նյույորքյան ֆիլմերի կինոփառատոնին երգչուհին եկել էր “12 տարի ստրկության մեջ” ֆիլմի պրեմիերային (12 Years A Slave): Նա ցուցադրության ընթացքում հանել է հեռախոսը և sms հավաքել: Երբ նրան նկատողություն էին արել, երգչուհին կոպտել էր տիկնոջը. “Սա գործով է …!”
Ինչպես հաղորդում է Entertainment Weekly, The Alamo Drafthouse Cinema կինոթատրոնների ցանցում վարքի բավականին խիստ կանոններ են գործում: Այնտեղ չի կարելի խոսել, հաղորդագրություններ գրել: Ցանկացածին, որը կխախտի այդ կանոնները, դուրս են հանում կինոդահլիճից:Այդ պատճառով, երբ ցանցի ղեկավարությանը հայտնի է դառնում Մադոննայի պահվածքը, նրանք անմիջապես դիմում են կտրուկ միջոցների:
Ցանցի հիմնադիր Տիմ Լիգը Թվիթերում գրել է, որ Մադոննային իր կինոդահլիճներում այլևս չեն սպասում: Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ նա ներողություն չի խնդրել կինոդիտողներից, որոնց խանգարել է:
Մադոննան հայտնել է, որ Ղուրան է ուսումնասիրում
Մադոննան հայտնել է, որ ինքը Ղուրան է ուսումնասիրում:
55-ամյա երգչուհին կաթոլիկ դաստիարակություն է ստացել, սակայն վերջին 17 տարիների ընթացքում նա հուդաիզմի կաբալա ճյուղի հետևորդ է:
Երգչուհին, որի ներկայիս զուգընկերը մահմեդական է, այժմ սկսել է մահմեդականություն ուսումնասիրել:
Նա հայտնել էր, որ ինքը մահմեդական երկրներում աղջիկների համար դպրոցներ է կառուցում և Ղուրան ուսումնասիրում:
Նրա խոսքով բոլոր սուրբ գրքերն ուսումնասիրելը կարևոր է մարդու համար՝ ավելացնելով, որ իր ընկեր Յամանը հայտնում է, որ լավ մահմեդականը նաև լավ հրեա է, իսկ լավ հրեան՝ լավ քրիստոնյա և այդպես շարունակ:
Մադոննան 1996 թ-ից ի վեր կաբալայի հետևորդ է, իսկ մինչև 2008թ-ին իր ամուսնուց՝ բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիից բաժանվելը նրան համոզում էր մասնակցել կաբալայի պատարագների: Սակայն այժմ նա և իր 25-ամյա զուգընկեր Բրահիմ Զաիբատը կրոնի հետ կապված տարաձայնություններ ունեն:
Ըստ տեղեկությունների՝ Մադոննան իր երեխաների համար նարնջի հյութ պատրաստում է հատուկ օրհնված կաբալայի ջրով և հաճախ սպիտակ զգեստներ է հագնում, քանի որ դրանք դրական էներգիան են կլանում:
Մադոննան խոստովանել է, որ իրեն բռնաբարել են
Ամերիկյան երգչուհի Մադոննան Harper’s Bazaar տաբլոիդում հրապարակել է անկեղծ ինքնակենսագրական էսսե : Համաշխարհային երգչուհին պատմում է իր կարիերայի առաջին տարիների մասին, որոնք, մեղմ ասած, նրա կյանքի ամենապայծառ էջերը չէին: Մասնավորապես, աստղը պատմել է, թե իրեն ինչպես են բռնաբարել:
Երգչուհին իր պատմությունը սկսում է դպրոցական տարիներից: Դժվար է հավատալ, որ մի քանի սերունդների համար սեքս սիմվոլ համարվող կինը պատանի հասակում չի փայլել գեղեցկությամբ: Լուիզա Չեկոնեն, որ հետագայում հայտնի դարձավ Մադոննա կեղծանվամբ, պրակտիկորեն ընկերներ չի ունեցել: Նրան նյարդայնացրել են իր հասակակիցները, որոնք ծխել են մարիխուանա և խմել են գարեջուր, գրում է դերասանուհին:
“Այդպես էին իրենց պահում բոլորը, և ինձ համար հետաքրքիր չէր լինել բոլորի նման: Ես չէի սափրում թևատակերս և հագնվում էի ռուս գեղջկուհու նման, կրում էի գլխաշոր և հագնում երկար զգեստներ: Երբ ակտիվ հասարակական կյանք չես վարում, ավելի շատ ժամանակ ես ունենում մտածել ապագայի մասին: Այդ ժամանակ ես որոշեցի լքել Միչիգանը և ուղևորվել Նյու Յորք, որպեսզի այնտեղ իսկական դերասանուհի դառնամ”:-գրում է Մադոննան:
Ապագա աստղին այնտեղ գրկաբաց չեն ընդունում և նա ստիպված է լինում տեղավորվել շատ փոքրիկ բնակարանում ու տարբեր ոչ արհեստավարժ աշխատանքներ կատարել:
“Իմ բնակարանը մի քանի անգամ թալանել են, ավելի ճիշտ` երեք անգամ: Տարօրինակ է, որ երբ առաջին անգամ տարան ռադիոընդունիչը, ես այլևս ոչ մի արժեքավոր բան չունեի: Բայց դա դեռ ամենը չէ: Մի անգամ ատրճանակի սպառնալիքով ինձնից խլեցին իմ բոլոր փողերը: Դրանից քիչ անց դանակով զինված տղամարդը ինձ քարշ տվեց կտուր և բռնաբարեց”,-խոստովանում է Մադոննան:
Նա նաև պատմել է, որ ապրելու համար ստիպված է եղել բնորդուհի աշխատել: “Մարդիկ նայում էին իմ մերկ մարմնին, ես էլ իրենց էի նայում”,-գրում է երգչուհին:
1995 թ. Մադոննան արդեն պատմել էր իր կենսագրության այդ տհաճ դիպվածների մասին, սակայն մինչ վերջերս նա գերադասում էր չհիշել դրանց մասին:
Մադոննան ԱՄՆ-ից պահանջում է չհարձակվել Սիրիայի վրա
Մադոննան դիմել ԱՄՆ իշխանություններին Սիրիայում ռազմական օպերացիա չձեռնարկելու կոչով:
Աստղն իր կոչով լուսանկարը տեղադրել է սոցցանցում: Մադոննան իր ձեռքով գրել է. ” ԱՄՆ, հանուն մարդկության բարեկեցության մի խառնվիր Սիրիայի գործերին ”:
11 ժամում լուսանկարը գնահատել է 27 հազար մարդ: Շուրջ 1000 օգտատեր էլ մեկնաբանություններ է թողել:
Մադոննան բազմիցս է հանդես եկել քաղաքական արտահայտություններով: Ավելի վաղ նա հանդես է եկել Իրաքից զորքերը դուրս բերելու կոչով:
Ֆորբս ամսագիրը Մադոննային ճանաչել է որպես աշխարհի ամենաշատ վաստակող հայտնի մարդ
Մադոննան գլխավորում է Ֆորբս ամսագրի ամենաշատ վաստակող հայտնի մարդկանց ցուցակը՝ 2012թ-ի հունիսից մինչև 2013թ-ի հունիսը 125 միլիոն դոլար վաստակով: 55-ամյա աստղին հաջորդում են այլ հայտնի մարդիկ, ինչպիսին ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը և հեռուստատեսային աստղ Սայմոն Քոուելն են:
Չնայած իր MDNA ալբոմի ոչ այնքան փայլուն ներկայացումից հետո՝ երգչուհին կարողացել է 305 միլիոն դոլար վաստակել ալբոմի ներկայացման համաշխարհային տուրից: Նա նաև շահույթ է ստանում տարբեր ապրանքների վաճառքից՝ ներառյալ օծանելիք և հագուստ:
Նրանից 25միլիոն դոլար պակաս եկամուտով երկրորդ տեղն է զբաղեցնում Սպիլբերգը, իսկ երրորդ հորիզոնականը 100 միլիոն դոլարով զբաղեցնում է Քոուելը:
Տասերորդ հորիզոնականը զբաղեցնում է Լեդի Գագան 80 միլիոն դոլարով:
Ռուսաստանը մեղադրել է Լեդի Գագային և Մադոննային
Ռուսաստանը մեղադրել է Լեդի Գագային և Մադոննային, քանի որ իշխանությունները պարզել են, որ նրանք անցած տարի խախտել են վիզայով իրենց տրված իրավունքները:
Տեխնիկապես նրանք իրենց տուրիստական վիզաներով Ռուսաստանում աշխատելու իրավունք չունեին, սակայն, ինչպես երևում է, վիզաները օգտագործվել են որպես պատրվակ փոփ աստղերին նույնասեռականների օգտին հանդես գալու համար պատժելու նպատակով:
Նրանց վիզաները ուսումնասիրելու գործընթացը սկսելու կոչ էր արել Ռուսաստանում նույնասեռականների դեմ շարժումը գլխավորած պատգամավորներից մեկը:
Անցած տարի Սանկտ Պետերբուրգում համերգներ ունեցած Լեդի Գագան և Մադոննան բեմում քննադատել են քաղաքի նույնասեռականների դեմ խիստ օրենքը:
«Այս երեկո սա իմ տունն է Ռուսաստանում: Դուք կարող եք նույնասեռական լինել իմ տանը» ասել էր Լեդի Գագան դեկտեմբերին տեղի ունեցած իր համերգի ժամանակ:
Դրանից մի քանի ամիս առաջ նմանատիպ հայտարարություն իր համերգի ժամանակ արել էր նաև Մադոննան:
«Այստեղի և ամբողջ աշխարհի նույնասեռականները նույն իրավունքներն ունեն» ասել էր նա:
Երկու երգիչուհիներին Սանկտ Պետերբուրգի օրենքով մեղադրել էին նույնասեռականության պրոպագանդայի մեջ:
Ռուսաստանը դեռևս դատական կարգով հետապնդում չի հայտարարել երգչուհիների նկատմամբ, սակայն մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կտուգանեն խոշոր չափերի գումարով կամ ընդհանրապես կարգելեն երկիր մուտք գործել:
Մինչ այժմ Լեդի Գագան և Մադոննան ոչ մի հայտարարություն չեն արել այս կապակցությամբ:

