Մադուրոն կողմնակիցներից “աշխարհի բանակ” է ստեղծելու

o_840630Նիկոլաս Մադուրոն բոլոր կողմնակիցներին քաղաքի փողոցներում բռնություններից ձեռնպահ մնալով, բոլիվարական հեղափոխությունը պաշտպանելու կոչ է արել: Դրա մասին Վենեսուելայի նախագահը հայտարարել է մայրաքաղաք Կարակասում կառավարամետ միտինգի ժամանակ: Այստեղ վերջին օրերին բողոքի ակցիաներ են. ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտում առաջին անհրաժեշտության ապրանքի անբավարարության ու երկրում կյանքի բարձր գնի առիթով:

Չորեքշաբթի, Երիտասարդության օրվա առթիվ կազմակերպված երթը վերածվեց ոստիկանության հետ բախման, որի հետևանքով 3 մարդ զոհվեց: Հիմա ցուցարարները պահանջում են ազատել ձերբակալվածներին ու պատասխանատվության ենթարկել մարդկանց մահվան մեղավորներին:

Այդ համատեքստում էլ հնչեց Մադուրոյի շաբաթօրյա հայտարարությունը, որը հասկացնել տվեց, որ իր կոմնակիցների` Չավեսի հետևորդների  կողմից բռնությունը չի հանդուրժի.”Ես չեմ կարող համաձայնել Չավեսի հետևորդների կողմից բռնությանը, որոնք պետք է բանակ լինեն, սակայն աշխարհի, խաղաղության ու սոցիալիզմի բանակ”:

“Միանշանակ հայտարարում եմ, այն վենեսուելացին, որը կարմիր վերնաշապիկ է կրում Չավեսի պատկերով ու հետն էլ զենք է գործադրում մյուս քաղաքացիների հանդեպ. չի կարող “չավիստ” լինել, ոչ էլ հեղափոխական ու, անխուսափելիորեն, իր գործողությունների համար պատիժ կկրի”:

Անկախ

Վենեսուելայի նախագահին ցանկացել են սպանել

iՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձ  կատարելու համար կոլումբիացի վարձկաններին առաջարկվել է 20 մլն պեսո (10600 դոլար), հայտնել է Վենեսուելայի ՆԳ նախարար Միգել Թորեսը: Նա հայտնել է նաև, որ շարունակվում է օգոստոսին ձերբակալված 2 կոլումբիացիների նկատմամբ հետաքննությունը, որոնք մեղադրվում են նախագահի , ինչպես նաև վենեսուելական խորհրդարանի  խոսնակ Դյոսդատո Կաբելյոյի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:

18 և 22 տարեկան կոլումբիացի վարձկանները ձերբակալվել են Կոլումբիային սահմանակից Միրանդա նահանգում: Նրանց մոտ հայտնաբերվել են  AR-15 տեսակի լազերային նշանոցով հրացաններ, փամփուշտներ, մի քանի զինվորական համազգեստ, Մադուրոյի ու Կաբելյոյի լուսանկարները:

Վենեսուելայի նախագահը խորհրդարանից հատուկ իրավասություններ է խնդրել

o_757390Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խորհրդարանին խնդրել է իրեն հատուկ իրավասություններ տալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիային ու տնտեսական պատերազմին դիմադրելու նպատակով:

“Եթե կոռուպցիայի մասշտաբները մեծանան քայքայման կապիտալիստական տրամաբանությանը համապատասխան, ապա մեզ մոտ սոցիալիզմ չի լինի:Մենք պատերազմ ենք սկսել կոռուպցիայի դեմ ու չենք կանգ առնի, քանի դեռ չենք հաղթանակել”,-հայտարարել է նա Ազգային ասամբլեայի պատգամավորների առջև ելույթի ժամանակ:

Նրա նախորդը` Ուգո Չավեսը, իր կառավարման 14 տարիների ընթացքում 4 անգամ Ազգային ասամբլեայից հատուկ իրավասություններ է ստացել, ինչը թույլ տվեց, որ նա ավելի քան 200 նախագահական հրաման ստորագրի, որոնք օրենքի ուժ ունեին: Հատուկ իրավասությունները  Չավեսին տրվում էին 6 ամսից մինչև  մեկուկես տարով:

 

Մադուրոն Օբամային Սիրիան հանգիստ թողնելու խնդրանքով նամակ է ուղարկել

51d2d8d7-41ca-c8a5-41ca-c8aa25d18e10.photo.0 (1)Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Օբամային Սիրիայում ռազմական միջամտությունից զերծ մնալու խնդրանքով նամակ է ուղարկել:

“Ես հենց նոր խաղաղության նամակ եմ ուղարկել Օբամային մեր հայրենիքի ու անկախ ներկայացուցիչների կողմից: Դրանում նշում եմ, որ մենք սիրում ենք մարդկությանը: Խաղաղություն, խաղաղություն”,- գրել է Մադուրոն իր թվիթերյան միկրոբլոգում:

Նրա կարծիքով, Սիրիայի խնդիրները պետք է լուծեն իրենք` սիրիացիները, իսկ Սիրիայի վրա հարձակումը կարող է աղետ  դառնալ ողջ Մերձավոր Արևելքի համար: Ընդ որում, Մադուրոն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների օպերացիան  ոչ պիտանի, անարդար ու հանցագործ է համարում:

Նիկոլաս Մադուրոն ամուսնացել է

pic_03e4e83ee656278c4c3521c52fa2a55cՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն  ամուսնացել է , հայտնել է El Nacional-ը:

Դրա մասին նախագահը պատմել է  նահանգապետների հետ խորհրդակցության մժամանակ, որն անց է կացվել նախագահական պալատում: Մադուրոյի խոսքով, հարսանեկան հանդիսությունը տեղի է ունեցել նախօրեին, հուլիսի 15-ին, հարազատների ներկայությամբ:

Նրա կինն է դարձել Սիլիյա Ֆլորեսը, որի հետ Մադուրոն տարիներ շարունակ ապրում է: Նախագահական ընտրություններում Մադուրոյի հաղթանակից հետո Ֆլորեսը դարձավ Վենեսուելայի առաջին տիկինը: “Չնայած մենք հոգով միևնույն է միասին էինք, այնուամենայնիվ որոշեցինք ընտանեկան հարաբերությունների օրինակ դառնալ”,-բացատրել է Մադուրոն:

Նրանք երկուսն էլ “Հինգերորդ հանրապետության շարժում”-ից էին,որը 1998-ին իշխանության բերեց Մադուրոյի նախորդին` Չավեսին:  Երբ Մադուրոն 2006-ին թողեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը, այդ պաշտոնը զբաղեցրեց Ֆլորեսն ու մնաց այնտեղ մինչև 2011-ը: Դրանից հետո նա զբաղեցրեց երկրի գլխավոր դատախազի պաշտոնը: