Մալթան պատրաստվում է օտարերկրացիներին քաղաքացիություն վաճառել

pic_ed8b54710d6196f7801fb9870de3d94b (1)Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել օտարերկրացիներին քաղաքացիություն վաճառելու մասին օրենքի նախագիծը: Երեկ` նոյեմբերի 12-ին, Մալթայի խարհրդարանը հավանության է արժանացրել 650 հազար եվրոյով  օտարերկրացիներին երկրի քաղաքացիության վաճառքը: Նման գումարով Եմ անդամ ու Շենգենյան համաձայնագրի մասնակից Մալթան պլանավորում է իր քաղաքացիությունը վաճառել ԵՄ-ի անդամություն չունեցող երկրների բնակիչներին:

Երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի խոսքով, նորամուծությունը թույլ կտա  ոչ միայն երկրի բյուջեն լցնել, այլև պոտենցիալ ներդրողների գրավել կղզու տնտեսության մեջ: Նրա հաշվարկով, նոր  գծապատկերով  գործողությունների առաջին տարին երկրի բյուջե կբերի շուրջ 30 մլն եվրո (ենթադրվում է, որ քաղաքցիություն կգնի 45 մարդ): Հետագայում հույս ունեն, որ այդ թիվը կհասնի 200-300-ի:

Մալթայի իշխանությունները խոստանում են, որ բոլոր դիմումատուներին լավ կստուգեն, որ բացառվի հանցագործ աշխարհի հետ կապը: Եթե ինչ-ինչ խախտումներ ի հայտ գան, ապա հայցը կմերժվի:

Այս օրինագծի դեմ է արտահայտվել ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը: Ընդդիմության կարծիքով, քաղաքացիության վաճառքը կհանգեցնի նրան, որ Մալթան կհայտնվի  Կարիբյան ավազանի օֆշորային գոտու երկրների ընկերակցության մեջ:

Մալթա կղզի-պետության բնակչությունը 450 հազար մարդ է, որոնք բնակվում են 316 քկմ տարածքի վրա: 2004-ից Մալթան ԵՄ, իսկ 2008-ից` եվրագոտու անդամ է:

Մալթան օգնություն է խնդրում

ol3001373958124Մալթայի վարչապետը հայտարարել է, որ այդ պետության տարածքը լցված է հսկայական թվով Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալներով, որոնք “ազգային անվտանգության համար իսկական սպառնալիք” են:

Ջոզեֆ Մուսկատը ԵՄ-ի քաղաքական ղեկավարությանը հայտնել է, որ միջերկրածովյան կղզին, որի բնակչությունն ընդամենը 400 հազար մարդ է, ԵՄ-ի աջակցության կարիքն է զգում, քանի որ չի կարողանում ինքնուրույն լուծել բոլոր հյուսիսաֆրիկյան փախստականների խնդիրները: Միայն անցած տարի Մալթան ստիպված ընդունել է  ավելի քան 2000 փախստականի:

Հռոմում ելույթ ունենալով, Ջոզեֆ Մուսկատը նշել է, որ Մալթայի բնակիչները ռասիստ չեն ու պաշտպանում են մուլտիմշակութային քաղաքականության սկզբունքները,սակայն, ներգաղթյալների նման հոսքը չափազանց մեծ է ԵՄ այդ փոքրիկ պետության համար:

ԵՄ օրենքների համաձայն, Մալթա հասած իմիգրանտները ԵՄ այլ երկրներ դուրս գալու իրավունք չունեն: Ընդ որում,  մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Մալթայի քաղաքական ղեկավարությանն արգելել է նրանց ուղարկել հետ, այն երկրներ, որտեղից եկել են միջերկրածովյան այդ կղզի: