Չինական քաղաքում արգելել են մահմեդական հագուստով կամ երկար մորուքով մարդկանց մուտքը ավտոբուսներ

Uyghur menՉինաստանի ապստամբ արևմտյան շրջանի քաղաքներից մեկում արգելել են գլխակապերով, քողերով և երկար մորուքներով մարդկանց մուտքը ավտոբուսներ՝ այս կերպ փորձելով պայքարել անկարգությունների դեմ:

Սինցզյան քաղաքը, որտեղ բնակվում է մահմեդական ույգուր ժողովուրդը, տարիներ շարունակ բռնությունների մեջ է եղել, ինչի համար կառավարությունը մեղադրում է իսլամիստ զինյալներին կամ անջատողականներին:

Կարամայ քաղաքում իշխանությունները պատրաստվում են արգելել հինգ տեսակի ուղևորների մուտքը ավտոբուսներ՝ ներառյալ քողերով, լայն հագուստով, լուսնի մահիկի և աստղի պատկեր կրող հագուստով, ինչպես նաև երկար մորուքով ուղևորների:

Հուլիսին իշխանությունները Ուրումքիում արգելել էին ավտոբուսի ուղևորներին, ձեռքներին կրակվառիչ, յոգուրտ կամ ջուր ունենալով, բարձրանալ ավտոբուս՝ փորձելով պայքարել բռնի հարձակումների դեմ:

Արտաքսված ույգուրական խմբերը և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները հայտնում են, որ կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունը ապստամբության պատճառ է հանդիսացել, ինչը Պեկինը ժխտում է:

 Անկախ

Ֆեմենի ակտիվիստներն ընդհատել են Բեռլինում կազմակերպված իսլամական միջոցառումը

Femen protesters1Երեկ Գերմանիայում կազմակերպված կրոնական ֆորումը անկանխատեսելի ընթացք է ստացել, երբ երեք կիսամերկ ցուցարարներ ներխուժել են շենք:

Բեռլինի դահլիճներից մեկում կազմակերպված Բեռլինյան իսլամական շաբաթ միջոցառումն  ընդհատել էին Ֆեմենի ակտիվիստները, որոնք, իրենց մարմինների վրա շարիաթի օրենքի դեմ լոզունգներ գրած, ներխուժել էին դահլիճ:

Բեռլինայն իսլամական շաբաթը բաց է աթեիստների, մահմեդականների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների առջև և կարևոր դեր է կատարում միջկրոնական երկխոսության համար:

Նախքան միջոցառման օրը՝ Ֆեմենը համացանցում հայտարարությամբ քննադատել էր մահմեդական օրենքի համակարգը և նշել, որ միջոցառումը բազմաթիվ հանցագործությունների պատճառ հանդիսացող մշակույթի մաս է կազմում:

 

Իսլամական աշխարհը պատրաստվում է Նովրուզի տոնին

  novruzԱրևելքի մի շարք երկրներ պատրաստվում են նշել ամենամյա Նովրուզ տոնը, որը խորհրդանշում է գարնան գալուստը: 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը  Նովրուզը ճանաչեց միջազգային տոն: 2009 թվականին Նովրուզն  ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթային ժառանգության ցուցակի մեջ: Այն նշվում է ամեն տարի մարտի 21-ին:

Նովրուզը տարբեր երկրներում հայտնի է տարբեր անուններով: Պարսկերենից թարգմանաբար այն նշանակում է «նոր օր»: Նովրուզը ազգային տոն է համարվում Իրանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Աֆղանստանում, Ալբանիայում, Տաջիկստանում, ինչպես նաև Թուրքիայում բնակվող քրդերի շրջանում:

Իր ավանդույթներով Նովրուզը նման է քրիստոնեական Զատկին: Տոնի ժամանակ սեղանին դնում են նորածիլ կանաչ, ներկած ձվեր, քաղցրավենիք, անուշեղեն: Այդ օրը մարդիկ այցելում  են իրենց հարազատներին, փոքրերը մեծերին և շնորհավորում տոնի կապակցությամբ:

Մահմեդական համայնքը Քեթի Փերիի «Dark Horse» տեսահոլովակը սրբապղծություն է համարել

Katy Perry-queenՔեթի Փերիի «Dark Horse» երգի տեսահոլովակը զայրացրել է մահմեդական համայնքին: Անգլիայի Բրեդֆորդ քաղաքի բնակիչ Շազադ Իքբալը առցանց բողոք է հրապարակել՝ խնդրելով YouTube-ին կայքից հանել անցած շաբաթ հրապարակված տեսահոլովակը:

Տեսահոլովակն  ամենևին վիրավորական բնույթ չունի: Այնտեղ հիմնականում ցուցադրվում է Փերին, որը, հանդես գալով թագուհու կերպարում, փոշի է դարձնում իրենց նվերներով իրեն չգոհացրած երկրպագուներին: Ինչևէ,  Իքբալը նկատել է, որ Փերիի երկրպագուներից մեկի վզնոցի վրա գրված է «Ալլահ» բառը, և այդ տղամարդը նույնպես մահանում է:

Իքբալը հայտնում է, որ տեսահոլովակը միանգամայն վիճահարույց է այն դիտողների համար, քանի որ այնտեղ աստվածանարգություն է ներկայացվում:

Բողոքն  արդեն 40,000 ստորագրություն է հավաքել:

Անկախ

Մահմեդական առաջնորդները ֆատվա են ընդունել Մարսի վրա ապրելու դեմ

MarsՀոգևորականները ֆատվա են ընդունել Մարսում ապրելու դեմ՝ նշելով, որ այնտեղ բնակություն հաստատելու փորձը հակաիսլամական է:

Ֆատվան կամ որոշումը ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Իսլամական հարցերի և ներդրումների գլխավոր մարմինը, քանի որ Mars One կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք կփորձեն Մարսի վրա մարդկանց մշտական բնակավայր ստեղծել:

Կոմիտեն հայտնել է, որ Մարսի վրա բնակվելը այնքան վտանգավոր է, որքան ինքնասպանությունը, իսկ իսլամում չի թույլատրվում սպանել որևէ մեկին:

Mars One բազմամիլիարդանոց առաքելությունը հույս ունի 2025թ-ին մարդկային բնակավայր ստեղծել Մարսի վրա:

200,000 մարդ՝ ներառյալ 500 սաուդյան արաբացի և արաբ, դիմել են այս առաքելությանը մասնակցելու համար:

Դեկտեմբերին Mars One-ին դիմած 1,058 մարդ, նախքան առաքելության մեկնարկը, կմասնակցի փորձաշրջանների:

Մարսի վրա ջերմաստիճանը -65Cէ, իսկ մթնոլորտը միանգամայն նոսր է և կազմում է Երկրի մթնոլորտի մեկ տոկոսը, որտեղ ածխածնի երկօքսիդի քանակությունը հասնում է 95 տոկոսի:

 

Անկախ

 

Ավստրալացի բժիշկներին դուր չի եկել մահմեդական արյունը

52fd3974-acd7-e1cb-acd7-e1c47106ff31.photo.0 (1)Ավստրալական Լինցեում բժիշկները հրաժարվել են մահմեդական  համայնքից դոնորների օգնությունից, հայտարարելով, որ մահմեդականներից ու թուրքական ծագում ունեցողներից “բժշկական նկատառումներով” արյուն չի ընդունվում:

Նրանց խոսքով, այդ կատեգորիայի անձանց մեջ շատ են հանդիպում  հեպատիտ Բ-ով վարակվածներ ու այդ թիվը գերազանցում է 40%-ը:

ԶԼՄ-ներն արդեն տեղի Կարմիր Խաչի ծառայությունը մեղադրել են ռասիզմի մեջ, սակայն այնտեղ պատասխանում են, որ ձգտում են որակի բարձր չափորոշիչների, չնայած իրենք էլ են խտրականությանը դեմ:

Անկախ

Կենտրոնական Աֆրիկայան Հանրապետությունում հնարավոր է մուսուլման չմնա

musulmanՆյու Յորքում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն  ահազանգել է, որ Կենտրոնական Աֆրիկայան  Հանրապետությունում մուսուլման և քրիստոնյա ազգաբնակչության միջև շարունակվող ներքին պայքարը երկիրը մեծ աղետի է տանում: Կազմակերպության դիտարկմամբ՝ եթե երկրում ներքին պատերազմը նմա կերպ շարունակվի, ապա մուսուլմանները ստիպված կլինեն այնտեղից հեռանալ:

«Ռադիկալի» հաղոդմամբ՝ մոտ 4,5 միլիոն բնակչություն ունեցող ԿԱՀ-ում բնակչության 15 տոկոսը մուսուլմաններ են: Ներքին բախումների արդյունքում 2 մուսուլման և 1 քրիստոնյա է զոհվել: Դրությունը գնալով լրջանում է, քանի որ երկու կողմն էլ հակառակորդից պաշտպանվելու համար սկսել է ջոկատներ կազմել: Աֆրիկայի խաղաղության ուժ միության գնդապետներից Ժան Պոլը նշել է. «Մենք այստեղ ենք գտնվում և մուսուլմաններին, և քրիստոնյաներին պաշտպանելու համար: Թույլ չենք տա, որպեսզի մեր աչքի առաջ անմեղ մարդկանց սպանեն»:
Անկախ

Ինդոնեզիայում մահմեդականները ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան տոնակատարությունների դեմ

Ինդոնեզիա,մահմեդական, ցույց , Սուրբ ծննդյան տոնակատարությունՄի խումբ մահմեդականներ Ինդոնեզիայի պահպանողական Աչեխ նահանգում ցույց են կազմակերպել Սուրբ ծննդյան և ամանորի տոնակատարությունների դեմ:

Մոտ 70 ցուցարարներ ուրբաթ օրը բողոքի ակցիա են կազմակերպել նահանգապետի գրասենյակի և մի հյուրանոցի առջև:

Ցույցը տեղի է ունեցել, երբ ազդեցիկ իսլամական հոգևոր կազմակերպություններից մեկը հրապարակել է մի հրաման, որով քաղաքի մահմեդականներին արգելում է Սուրբ ծննդյան շնորհավորանքներ մաղթել կամ նշել Նոր տարին:

Ցուցարարները կոչ են անում իշխանություններին արգելել տոնակատարությունները՝ պնդելով, որ իսլամը արգելում է դրանք:

Աչեխը միակ նահանգն է հիմնականում մահմեդական Ինդոնեզիայում, որտեղ թույլատրվում է կիրառել իսլամական Շարիաթի օրենքի վերանայված տարբերակը:

 Անկախ

Թուրքիայում ոչ մահմեդական քաղաքացիները այսուհետ ոստիկան դառնալու հնարավորություն ունեն

polisԹուրքիայի ասորական համայքը, հետևելով հայկական համայքնի օրինակին, քննադատության է ենթարկել երկրում գործող այն խտրականությունը, ըստ որի ոչ մահմեդական  փոքրամասնությունները չեն կարող պաշտոն զբաղեցնել զինվորական և անվտանգության համակարգում: Ասորական համայքի առաջնորդ մետրոպոլիտեն Յուսուֆ Չեթինը «Միլիյեթ» թերթի հետ զրույցում բարձրացրել է այն հարցը, թե ինչու այլ հավատք ունեցող քաղաքացիները չեն կարող պաշտոն զբաղեցնել զինվորական և անվտանգության համակարգերում:
Ահա Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը իր «Twitter»-յան պաշտոնական էջում այս հարցին հետևյալ պատասխանն է տվել՝ «Թուրքիայի Հանրապետության քաղաքացին առանց որևէ կրոնական, ռասսայական և դավանանքային խտրականության կարող է ոստիկան դառնալ: Մենք հրավիրում ենք մեր ասորի քաղաքացիներին մասնակցելու ոստիկանների համար նախատեսվող քննություններին և ոստիկան դառնալու»:
Նշենք, որ թուրքական իրականության մեջ ոչմահմեդական փոքրամասնությունները մշտապես համարվել են «անբարեհույս տարր» և հեռու են պահվել երկրի զիվորական և անվտանգության համակարգերից:

Մեծ Բրիտանիայում աճում է մահմեդականների վրա հարձակումների թիվը

musluman Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած զինվորի սպանությունից հետո աճում են հակամահմեդական տրամադրությունները: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ երկրում ցույցեր են անցկացվում, այրվում և քարկոծվում են մզկիթները և դրա հետ կապված մուսուլմանները դիմել են բրիտանական կառավարությանը և իրավապահ մարմիններին՝ խնդրելով անվտանգություն ապահովել: «Faith Matters» բարեգործական կազմակերպության աշխատակիքցը նշել է, որ իրենց մոտ 200 մուսուլման է դիմել:

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բրիտանական կառավարությունը չի կարողանում դադարեցնել մահմեդականների նկատմամաբ բռնությունները»,-հայտարարել է Իսմայիլ Պաթելը, որը հանդիսանում է Պաղեստինին աջակցող բրիտանական «Ալ Աքսայի ընկերները» կազմակերպության նախագահը: Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությունը ցույց է տալիս, որ բրիտանական մահմեդականների ապագան վտանգված է: