Ադրբեջանը Իրաքին առաջարկում է ելք դեպի եվրոպական գազային միջանցք

գազԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իրաք կատարած պաշտոնական այցի ժամանակ որպես օգնություն Իրաքին առաջարկել է ելք դեպի Հարավային գազային միջանցք, որը կապում է Կասպից ծովը Եվրամիության հետ: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Իրաքի պաշտոնյաները արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը», այս նախագիծը աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից և դրա նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: «Սա հսկա նախագիծ է՝ մեծ հնարավորություններով, եթե իհարկե Իրաքը իր հերթին հետաքրքրություն ցուցաբերի և սկսի իր բնական գազի մատակարարումը առաջարկված պայմաններով: Ուրիշ երկրներն էլ ցանկության դեպքում կարող են այս նախագծին միանալ: մՄենք միշտ պատրաստ ենք բանակցություններ սկսել այն երկրների հետ, որոնք կցանկանան միանալ Հարավային գազային միջանցքի նախագծին»,-ասել է Մամեդյարովը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Անկախ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի 24-ին

մամեդյարով,նալբանդյանՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տեղի կունենա հունվարի 24-ին Փարիզում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։

Հանդիպմանը ներկա են լինելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հերթական հանդիպման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել անցյալ տարվա դեկտեմբերին, երբ համանախագահները պաշտոնական այցով գտնվում էին տարածաշրջանում։ Համանախագահները իրենց հայտարարություններում նաև նշել են, որ նախատեսում են այս տարվա առաջին կեսին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

Նալբանդյանն ու Մամեդյարովը հունվարի վերջին կհանդիպեն Փարիզում

նալբանդյան,մամեդյարովԱրդեն 20 տարի անլուծելի մնացած հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը հանդիսացող Ֆրանսիան կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին: Այս մասին է հաղորդում թուրքական «ntvmsnbc» կայքը:

Այս ամսվա վերջում նախատեսվում է Փարիզում անցկացնել ԼՂ հարցով համաժողով, որին կմասնակցեն Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերի 4-ին Ուկրաինայի մայրաքաղաք Մինսկում:

Անկախ