Իրաքի մզկիթում տասնյակ մարդիկ են սպանվել

Ուրբաթ օրը հյուսիսարևելյան Իրաքում շիա զինյալները կրակ են բացել սունի մզկիթի ներսում՝ սպանելով տասնյակ մարդկանց:

iraq-forces-make-gains

65 մարդկանց սպանության լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրաքի ուժերը հաջողություններ են գրանցել իրենց Իսլամական պետություն կոչող սունի մահմեդական զինյալ խմբավորման դեմ պայքարում:

Հարձակումը կատարվել է Դիյալա նահանգի Բանի Վայս գյուղի Մուսաբ բին Օմար մզկիթում, որի հետևանքով նաև 17 մարդ է վիրավորվել:

Իրաքի իշխանությունները դեռևս չեն պարզել, թե ովքեր են հարձակվողները, սակայն սունի քաղաքական գործիչները մեղադրել են շիա զինյալներին:

Սունի պատգամավորներից մեկը հայտնել է, որ հարձակման ժամանակ մզկիթում մոտ 150 մարդ է գտնվել:

Ադրբեջանում՝ Գանձակում, մզկիթ է այրվել

1 (3)Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում՝ “Գազախլար” մզկիթում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային պաշտպանության ուժեր, և ներգրավվել է հատուկ տեխնիկա: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 4 հակահրդեհային բաժանմունք:

Ըստ տեղեկության՝ այրվել է 4 քմ տարածքով ձեղնահարկը: Հրշեջ ծառայության ուժերի ջանքերով կանխվել է կրակի տարածումը:

Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն: Տարվում է հետաքննություն:

 

Անկախ

Բուլղարիայում մզկիթի վրա հարձակման համար 120 մարդ է ձերբակալվել

pic_b6ba181d83490f16a8b1f239b4b93924Ավելի քան 120 մարդ է ձրբակալվել Պլովդիվում տեղի մզկիթի վրա հարձակման պատճառով:

Պլովդիվի քաղաքային դատարանում երեկ լսվել է Կառլովոյում գտնվող մզկիթը, որն ավելի քան 100 տարի գտնվում է պետության հսկողության տակ, Բուլղարիայի գերագույն մուֆթիին վերադարձնելու մասին բողոքարկումը:

Դատից առաջ հավաքվել է ավելի քան 2000 մարդ, որոնք դեմ են մզկիթը վերադարձնելուն: Դատարանի դահլիճից բողոքի ակցիայի մասնակիցները, այդ թվում` բազմաթիվ ազգայնականներ ու ֆուտբոլային երկրպագուներ, քաղաքում երթ են կազմակերպել, ոստիկաններով շրջափակված  մզկիթի ուղությամբ քարեր, հրավառ նյութեր նետել: Վիրավորվել է ոստիկաններից մեկը, ցուցարարների շարքում նույնպես տուժածներ կան, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել:

120մասնակից է ձերբակալվել, որոնցից 8-ի նկատմամբ դատախազությունն արդեն խուլիգանության մեղադրանք է ներկայացրել:

Բուլղարիայի գերագույն մուֆթին փորձում է մահմեդական համայնքներին վերադարձնել 29 մզկիթի ու այլ շենքերի նկատմամբ սեփականության իրավունքը: Բուլղարական դատարաններում 26 նման ակտ կա:

Նախկինում իրենց պատկանած սեփականությունը վերադարձնելու մահմեդական համայնքի փորձերը, բուլղարիայի հասարակության մեջ, որտեղ ճնշող մեծամասնությունն իրեն քրիստոնյա է համարում, տարաբնույթ ռեակցիա է առաջացրել:

Անկախ

Բաքվում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը

Ադրբեջան,Բաքու,մզկիթ,“Khazar Islands”Ադրբեջանում՝ “Khazar Islands” արհեստական կղզիներում կառուցվելիք 1200 բնակարաններից 213-ն արդեն վաճառվել են։ Այս մասին հայտնել է նախագծի ղեկավար Հաջի Իբրահիմ Նեղրամլըն, հաղորդում է “Հագգին” կայքը:
“Աշխատանքների 25%-ն արդեն արվել է: Կկառուցվեն 78 արհեստական կղզիներ, որոնք կմիավորվեն 150 կամուրջներով”,- ասել է Նեղրամլըն։ Վերջինս հայտնել է նաև, որ այդ կղզիներից մեկում կկառուցվի աշխարհի ամենամեծ մզկիթը։
 

Նյույորքյան մզկիթները` ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

i (1)Նյու Յորքի ոստիկանությունը քաղաքի մզկիթները հավասարեցրել է ահաբեկչական կազմակերպություններին, ինչը թույլ է տալիս դրանք հսկողության տակ վերցնել:

Քաղաքի ոստիկանության կարգադրության համաձայն, օրենքի պահապաններն այսուհետ կարող են մահմեդական հիմնարկներում սարքավորումներ տեղադրել ու իրենց գործակալներին ուղարկել այնտեղ:

Բացի այդ, օրենքը հիմա թույլ է տալիս ցանկացած ծխականի նկատմամբ հետաքննություն սկսել: