Լատվիական “Շպռոտում” կյանքի համար վտանգավոր նյութեր են հայտնաբերվել

52d394e7-8e87-2d73-8e87-2d7cc924b667.photo.0Ռուգյուղվերահսկողությունը Լատվիայի կազմակերպություններից մեկի պահածոներում քաղցկեղածին բենզապիրենի թույլատրելի նորմի գերազանցում է հայտնաբերել: Դրա մասին ասվում է վարչության կայքում:

Փորձագետների գնահատմամբ, բենզապիրենի հայտնաբերված մակարդակը վտանգավոր է կյանքի համար անգամ փոքր չափաբաժիններով:

“Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է…բենզապիրենի նման մակարդակը ՄՄ և Ռուսաստանի օրենսդրական պահանջների խախտում է: Հայտնի է, որ այդ նյութը վտանգավոր է անգամ փոքր չափաբաժինների դեպքում, քանի որ օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի”:

Դրա հետ կապված, Ռուսգյուղվերահսկողությունը տվյալ կազմակերպության  նկատմամբ խիստ լաբորատոր հսկողության ռեժիմ է սահմանել և տեղեկացրել է   Ռուսգյուղվերահսկողություն տարածքային վարչություններին տվյալ վտանգավոր մթերքի իրացումը Մոսկվայում ու Մոսկվայի մարզում թույլ չտալու մասին:

Ի դեպ, նման նյութ էր հայտնաբերվել նաև ուկրաինական “Ռոշեն” ընկերության արտադրանքում: Ու հայտնի չէ, թե ինչպես է  բենզոպիրենը, որ գոյանում է ածխաջրածնային հեղուկ, պինդ ու գազանման վառելանյութի  այրման արդյունքում, հայտնվել հրուշակեղենային արտադրանքում:

Բորբոսով պանրի օգուտը

15131034.592864.8339Գիտնականները պարզել են, որ բորբոսով պանիրը մի շարք օգտակար հատկություններ ունի:

unrealis.ru-ն  տեղեկացնում է, որ Եվրոպայում ամենաերկարակյացը համարվող ֆրանսիացիները հազվադեպ են սննդակարգերի հետևում ու սիրում են  յուղոտ սնունդ: “Դա ֆրանսիական պարադոքս է, որը ինչ որ կերպ կապված է նաև “ազգային” մթերքի` բորբոսով պանրի (ինչպիսին ռոքֆորն է) հետ:

Գիտնականները նշում են, որ հնարավոր է, որ բորբոսով պանրի նկատմամբ սիրով է պայմանավորված այն փաստը, որ 2009-2012-ին երկիրը սրտի ու կաթվածի հետևանքով մահացության ամենացածր  տոկոսը գրանցածխ երկրների ցուցակում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել:

Սիրտ-անոթային համակարգի վրա բորբոսով պանրի օգտակարությունն ուսումնասիրել  ու համոզվել են Քեմբրիջի համալսարանի գիտնականներն ու սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարող Եվրոպական խումբը:

Փորձագետների խոսքով, երկնագույն ու կապույտ բորբոսով պանիրներն ուժեղ հակաբորբոքային հատկությամբ են օժտված.դրանցում պարունակվում է մի նյութ, որը վերացնում է  անոթների պատերի այտուցը: Հատկապես այդ նյութը բարերար ազդեցություն է ունենում արյունատար անոթների ներքին թաղանթի վրա: Բացի այդ,բորբոսով պանիրները բարերար են ազդեցություն են ունենում ստամոքսի բորբոքային պրոցեսների դեպքում:

Սննդաբանները հիշեցնում են, որ պանրի օրական նորմը կազմում է 30-50 գ: Իսկ այն մարդիկ, ովքեր այդ բորբոսատեսակից ալերգիա ունեն, ապա պետք է զգուշությամբ օգտագործեն տվյալ մթերքը:

Վաճառվում է միայն ժամկետանց մթերք

130929092937_five_expired_foods_still_edible_304x171_bbcԲոստոնի սուպերմարկետում մյուս տարվա սկզբից պատրաստվում են վաճառել միայն ժամկետանց մթերք: Փորձի  մտահղացման հեղինակ գործարար Դուգ Ռաուհը կարծում է, որ առնվազն նման 5 մթերք կա, որոնք անվտանգ են անգամ ժամկետանց վիճակում: Խոսքը եգիպտացորենի չիփսի, ձվի, յոգուրտի, կաթի ու շոկոլադի մասին է:

Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում սննդամթերքի 40%-ը դեն է նետվում է միայն ժամկետանցության պատճառով: Ընդ որում , ինչպես փորձագետներն են ասում, որոշ դեպքերում մթերքի փաթեթավորման վրա նշված ամսաթիվը չի նշանակում, որ դրանից հետո մթերքը վտանգավոր է առողջության համար, այլ նշանակում է, որ այդ մթերքի համը կվատա սովորականից: Դրա մասին է խոսվում ամերիկյան ոչ կառավարական “Բնական պաշարների պաշտպանության խորհուրդ” կազամակերպության զեկույցում:

“Բորբոսը հանում եմ և ուտում”

Զեկույցի հեղինակ Դանա Գունդերսի խոսքով, մենք դժվար թե թունավորվենք մեկ ամսվա վաղեմություն ունեցող  եգիպտացորենի չիփսն ուտելով: Սակայն, դրա “տարիքի” մասին կարելի է գլխի ընկնել համից: Իսկ եթե դրան մի քիչ կարագ ավելացվի ու տոստերի մեջ տաքացվի, ապա այն կրկին խրթխրթան կդառնա: Նրա խոսքով, յոգուրտը  պիտանի կլինի, եթե պահպանվի սառնարանում: Ինքն օրինակ` պարզապես հեռացնում է յոգուրտի վրա առաջացած բորբոսաշերտը.”Ես ուտում եմ  պահպանման ժամկետը լրացած մի քանի ամսվա յոգուրտ ու` ոչինչ, ոչ մի խնդիր”,ասում է փորձագետը: Շոկոլադը նույնպես կարող է շատ երկար պահպանվել, սակայն վրան սպիտակ շերտ է գոյանում, որն անվանում են “ծաղկել”: Դա հիմնականում կատարվում է այն ժամանակ, երբ այն բաց է մնում: Դանա Գունդերսի խոսքով դա ոչ թե բորբոս է, այլ` բյուրեղացած ճարպ, որը բացարձակ անվնաս է:

Ժամանակից շուտ է ձուն  նետվում: Մինեսոթայի համալսարանի Սննդի անվտանգության տեխնոլոգիայի պրոֆեսոր Լաբուզան ասում է, որ ձուն կարելի է պահպանել 3-5  շաբաթ`- 50 աստիճանի պայմաններում : Հնացած կաթի համն ու հոտն է փոխվում, սակայն դա չի նշանակում, որ այն վտանգ է ներկայացնում առողջության համար: Պարզապես պետք է կաթը բաց բերանով չթողնել, որ դրանում մանրէներ հայտնվեն, պետք է լցնել շշի մեջ  ու  դնել սառնարանը  ու պահել -20 աստիճանի պայմաններում,այդ դեպքում համային որակները շատ ավելի լավը կլինեն: