Միջերկրական ծովում 170 միգրանտներով նավ է խորտակվել

371 (1)Լիբիայի ափերի մոտ դատարկ նավ է հայտնաբերվել, որում, ենթադրվում է, եղել են Կենտրոնական ու Արևմտյան Աֆրիկայից 170 անօրինական արտագաղթյալներ: Ենթադրվում է նաև, որ բոլորն էլ զոհվել են,  հաղորդում է Росбалт-ը:

“Մենք որոնում ենք  աֆրիկյան երկրներից  170 ուղևորներին, որոնք եղել են Տրիպոլիից 60 կմ արևելք գտնվող Գուարակուզիի շրջանում հայտնաբերված  նավում”,-հաղորդել է ափային պաշտպանության ներկայացուցիչը:

Ողջ օրվա ընթացքում փայտից ինքնաշեն նավի ուղևորների որոնումներ են կատարվել ու հաջողվել է փրկել 16 մարդու: Ափային պահպանության աշխատակիցները ջրից 15  զոհի մարմին են հանել:

Տաջիկ կանայք խնդրում են Ռուսաստանից վերադարձնել իրենց ամուսիններին

o_722061Տաջիկ կանայք միավորվել են, որ իրենց ամուսիններին ու մյուս հարազատներին Ռուսաստանից հայրենիք վերադարձնեն: Կանայք համապատասխան խնդրանքով դիմել են հանրապետության միգրացիոն ծառայություն:

“Մենք ցանկանում ենք, որ նրանց Ռուսաստանից դուրս հանեն: Մայրս հաճախ լաց է լինում, կասկածներ ունի` կենդանի է արդյոք եղբայրս, թե ոչ”,-պատմել է մի կին եղբոր մասին: Նա ասել է, որ տղամարդը 8 տարի առաջ է մեկնել  Ռուսաստան` աշխատանքի ետևից: Այդ ամբողջ ընթացքում նա ընդամենը մեկ անգամ, 4 տարի առաջ է հարազատների հետ կապվել ու 50 դոլար ուղարկել: Նման իրավիճակում հայտնված կանայք դիմել են Տաջիկստանի իշխանություններին ՌԴ-ից իրենց հարազատներին արտաքսելու խնդրանքով:

Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ տեղյակ են խնդրից, սակայն միայն կարող են նրանց հարազատներին խնդրել վերադառնալ տուն, այն էլ` եթե հասցեն գիտեն: Տղամարդկանց գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շատերը նոր տեղում նոր ընտանիքներ են կազմում: Մի կին պատմել է, որ ամուսնու ճակատագրի մասին նրա քրոջից է տեղեկացել.տղամարդը Ռուսաստանում ամուսնացել է երկրորդ անգամ: Իսկ Տաջիկստանում մնացած երեխաներին ու կնոջը չի էլ օգնում.”Թող նրան արտաքսեն, գուցե այն ժամանակ վերադառնա իր երեխաների մոտ”,-ասում է կինը:

Դրությունը բարդանում է այն պատճառով, որ Տաջիկստանում ամուսնությունների մեծ մասը պաշտոնապես գրանցված չէ: Նրանք գերադասում են կրոնական պսակադրությունը, Ամուսնալուծությունն էլ ոչ մի ձևով չի արձանագրվում: Կինը միայն կարող է հույսը դնել համատեղ ձեռքբերված գույքի, իսկ երեխաները` ալիմենտի վրա:

Ըստ պաշտոնական տվյալների, Տաջիկստանում բաժանությունները հիմնականում տեղի են ունենում աշխատանքային միգրացիայի պատճառով. վերջին 10 ամիսների ընթացքում արտասահման է մեկնել 870 հազար քաղաքացի, նրանցից 730 հազարը` տղամարդիկ են:

Սահարայի անապատում ծարավից ավելի քան 100 միգրանտ է մահացել

iՆիգերի հյուսիսում՝ Սահարա անապատում, գտել են ավելի քան  100 միգրանտի դի, որոնք մահացել են ծարավից:

Մեքենաները, որոնք միգրանտներին էին տեղափոխվում, ջարդվել են, ու նրանք առանց ջրի հայտնվել են են  անապատի մեջտեղում: Փրկարարներն արդեն գտել են 113 մարդու դի: Բոլորը մահացել են ծարավից: Դիակներն արդեն  սկսել էին քայքայվել, իսկ դրանց մի մասին լեշակերներն են հոշոտել:

BBC-ի Ռուսական ծառայության տվյալներով, միգրանտները հնարավոր է աշխատանքի հետևից Եվրոպա կամ էլ Ալժիր էին ուղևորվել: