Մոլդովայում երկրաշարժ է տեղի եղել

o_785211Առավոտյան, 10:29-ին Մոլդովայում միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի Սեյսմոլոգիայի ինստիտուտից են հայտնել, երկրաշարժը տեղի է ունեցել Ռումինիայի Վրանչա լեռներում, 150 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 4,8 բալ: Քիշնևում գետինը ցնցվել է ըստ Ռիխտերի սանդղակի` 3,5 բալ ուժգնությամբ:

Զոհեր ու ավերածություններ չկան:

Անկախ 

Մոլդովան պետական լեզու է ընդունել ռումիներենը

1269129415_0014.250x200Մոլդովայի պետական լեզուն պաշտոնապես ռումիներենն է ընդունվել: Համապատասխան որոշում է ընդունել հանրապետության Սահմանադրական դատարանը: Որոշումն ընդունվել է չնայած այն հանգամանքին, որ Մոլդովայի պետական լեզուն մոլդավերենն է նշվում: Սակայն ՍԴ որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ Հանրապետության անկախության հռչակագրում է նշված ռումիներենը:

“Անկախության հռչակագիրը Սահմանադրության անքակտելի մասն է կազմում:… Որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ”,-հայտնել է դատարանի նախագահ Ալեքսանդր Տենասեն:

 

Ռումինիան Մոլդովայի հետ միավորման ուղու վրա

o_848725 (1)Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Մոլդովայի հետ միավորումը պետք է Բուխարեստի համար կարևորագույն նախագիծ դառնա ու դրա իրագործման հավանականության մասին վստահություն  հայտնել:

“Ես համոզված եմ, որ եթե Մոլդովայում ունիոնիստական քամի փչի` Ռումինիան միշտ պատրաստ է: Ռումինիան հիմնարար նախագիծ ուներ ՆԱՏՕ մտնելու, ուներ մեկ ուրիշը` ԵՄ-ին անդամակցելու: Կարծում եմ, որ երրորդ հիմնարար նախագիծը կարող է դառնալ Մոլդովայի հետ միավորումը”; “Ես նույնիսկ քաղաքական գործիչներին, նրանց ցանկությունն ու կարծիքը չեմ հաշվում: Ժողովուրդը, որը ցանկանում է միասին լինել, չի մերժի: Մոլդովայի հետ  իմ բոլոր գործողությունները կապված են եղել միավորվելու հնարավորության գաղափարի հետ: Գիտեմ, որ հիմա այդ պահը չի, սակայն  դա կլինի`արյունը ջուր չի դառնա”:

Հուլիսին Քիշնև կատարած այցի ժամանակ Ռումինիայի նախագահն ասել էր, որ իր մանդատի ժամկետի լրանալուց հետո կխնդրի, որ իրեն Մոլդովայի քաղաքացիություն տան, որ Քիշնևում պայքարի Մոլդովայի ու Ռումինիայի միավորման համար: