Նաչիրվան Բարզանին Մոսուլի հարցով օգնություն է ակնկալում Իրանից և Թուրքիայից

Նաչիրվան ԲարզանիԻնչպես հայտնի է, «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել են Մոսուլ քաղաքը՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով ողջ տարածաշրջանի համար: Ահա Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին մեկնել է Թեհրան իրանական իշխանությունների հետ Իրաքում ստեղծված դրությունը քննարկելու համար: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բարզանին հանդիպելու է Իրանի ազգային անվտանգության հարցով գերագույն խորհրդի ներկայացուցիչ Ալի Շեմանի հետ: Կողմերը խորհրդակցելու են, թե ինչպես է հնարավոր աջակցել Իրաքի կենտրոնական կառավարությանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Իրանում անցկացրած հանդիպումներից հետո Բարզանին օգնություն ստանալու ակնկալիքով կմեկնի Թուրքիա:

Անկախ

Իրաքյան բանակը օդային հարձակման է անցել Մոսուլում

mosul Թուրքական մամուլը ուշադրությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին: Ահա «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Մոսուլ քաղաքի հյուսիսային հատվածների վրա: Տեղական աղբյուրների համաձայն՝ զինված խմբավորումները մեծ կորուսtներ են կրել, սակայն զոհվածների և վիրավորների մասին առայժմ հստակ տեղեկություն չկա: Ռազմական գործողության թիրախը դարձել է ալ Արաբի թաղամասում տեղակայված օբյեկտը, որը զինված խմբավորումների կողմից օգտագործվում է որպես շտաբ: Ավելի վաղ այդտեղ գտնվում էր իրաքյան բանակի երկրորդ դիվիզիայի շտաբը, որը քաղաքը լքեց հունիսի 10-ին:

 

Թուրքիան տեղյակ է եղել Մոսուլում հյուպատոսարանի վրա հարձակման մասին

irak  Մինչ Մոսուլում թուրք դիվանագետները շարունակում են պատանդ մնալ ահաբեկիչների ձեռքում, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ իրենք տեղեկացված են եղել թուրքական հյուպատոսարանի վրա սպասվող հարձակման մասին: Արընչը նշել է, որ հաշվի առնելով իրադրությունը, Անկարան հյուպատոսարանի աշխատակիցներին խորհուրդ են տվել չդիմադրել: «Միայն թուրքական ֆիլմերում են 40 հերոսները կարողանում հաղթել 1000 մարտիկների: Իրական կյանքում դա անհնար է»,-ասել է Արընչը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ փոխվարչապետը նշել է նաև, որ Իրաքում Թուրքիայի քաղաքացիների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Արընչի խոսքերով՝ ներկայումս Իրաքում 125 հազար հայրենակից ունեն և իրական վտանգի դեպքում Թուրքիան կարող է տարհանել իր քաղաքացիներին:

 Անկախ

Մոսուլում հայկական եկեղեցի է ռմբակոծվել

mosulԻրաքի Թհոքի շրջանի հայկական համայնքի քահանա Մասին Շահինյանը հայտնել է, որ Մոսուլում տեղակայված Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին, դառնալով «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետության» ահաբեկինչների թիրախը, ռմբակոծվել է: Եկեղեցու շրջակայքում հրդեհ է բռնկվել: Հարձակումից հետո, բարեբախտաբար, զոհեր չկան:

mosul_church_1019Մոսուլում բնակվող 65 հայկական ընտանիք շրջանում ստեղծված լարված իրավիճակի պատճառով ստիպված են եղել լքելու քաղաքը և տեղափոխվելու Էրբիլ, Թհոք և մյուս շրջաններ:

Մոսուլում ազատ են արձակվել պատանդ դարձած թուրք վարորդները

թուրք վարորդներՄոսուլում «Իրաքի և Շամի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ գտնվող բեռնատարի 31 թուրք վարորդներին ազատ են արձակել: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է «UND» տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Չեթին Նիղօղլուն: Վերջինս նշել է, որ վարորդների հետ մշտապես կապ է պահպանվում: Առայժմ հայտնի չէ, թե վարորդները երբ կվերադառնան Թուրքիա:

Միևնույն ժամանակ թուրք դիվանագետները շարունակում են մնալ ահաբեկիչների ձեռքում: Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարին հայտարարել է, որ իրենց կառավարությունը անում է հնարավոր ամեն բան պատանդների ազատելու համար:

 

Անկախ

Թուրքիան Մոսուլի հարցով դիմել է ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին

natoԹուրքիան ՆԱՏՕ-ին է դիմել արտահերթ խորհդակցություն հրավիրելու համար Մոսուլում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն արձագանքել է այս դիմումին և նախատեսում է խորհրդակցություն անցկացնել արդեն մոտ ժամերին: Թուրքիան Մոսուլի իրադրության վրա հրավիրել է նաև ՄԱԿ-ի ուշադրությունը:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Իրաքի և Շամի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված թուրքերի թիվը հասել է 80-ի, որոնց շարքում են նաև Թուրքիայի հյուպատոսն ու դիվանագիտական առաքելության աշխատակիցները:

Անկախ

Մոսուլում 28 թուրք վարորդի պատանդ են պահում

mosul     Իրաքի և Լևենտի իսլամական պետություն կոչվող ահաբեկչական կազմակերպությունը Մոսուլում պատանդ է վերցրել բեռնատարի 28 թուրք վարորդի: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վարորդների փրկության համար լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել և որ պատանդների գտնվելու վայրը իմանալու համար ամեն ինչ արվում է: Ստացված լուրերի համաձայն՝ վարորդները ողջ և անվնաս են, ինչը մեծ մխիթարանք է նրանց հարազատների համար:

 Անկախ