Նեպալում հազարավոր մարդիկ մարդկային դրոշ կազմելու ռեկորդ են սահմանել

Տասնյակ հազարավոր մարդիկ գունավոր տախտակներով հավաքվել են Նեպալի մայրաքաղաքում փորձելով անցնել մարդկային դրոշ կազմելու նախորդ ռեկորդը:

մարդկային դրոշ

Շաբաթ օրը հավաքված մարդկանց մեծ մասը ուսանողներ էին, սակայն մասնակիցների շարքում կային նաև բժիշկներ, կառավարության աշխատակիցներ, քաղաքական գործիչներ: Բոլոր մասնակիցները ժամերով կանգնել են Կատմանդուի կենտրոնում:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ Նեպալի դրոշը կազմելուն մասնակցել է ավելի քան 38,000 մարդ: Նեպալը միակ պետությունն է, որի դրոշը քառակողմ չէ:

Միջոցառման լուսանկարները և մանրամասն նկարագրությունը կուղարկվեն Գինեսի աշխարհի ռեկորդների գրասենյակ:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր Պակիստանում 28,957 մարդու մասնակցությամբ:

 

Նեպալում սողանքի տակ հայտնված 150 մարդկանց գտնելու շանսեր չկան

nepal-landslideԳրեթե ոչ մի հնարավորություն չկա Նեպալում հսկայական սողանքի տակ հայտնված ավելի քան 150 մարդկանց կյանքը փրկելու համար: Փրկարարները մինչ այժմ ութ զոհի մարմին են գտել:

Շաբաթ օրը տեղի ունեցած սողանքը փակել է լեռնային գետերից մեկի հոսանքը, որից հետո ջուրը հավաքվելով լիճ է դարձել, և վտանգ կա, որ այն դուրս կհոսի և կողողի մի քանի գյուղեր: Կիրակի օրը տեղացող անձրևը խոչընդոտել է որոնողական աշխատանքներին:

Պաշտոնական տեղեկություններով՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 120 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում նույնիսկ ծանր տեխնիկան չի կարողանում աշխատել տասնյակ փլուզված տների բեկորների մեջ:

Փրկարարներին հաջողվել է պայթեցնելով անցք բացել գետի հոսքը փակած հողե պատի մեջ, որից հետո ջուրը սկսել է հոսել, սակայն դրա մեծ մասը մնում է լճացած՝ վտանգ ներկայացնելով մինչև Հնդկաստանի տարածք գետի մոտակայքում գտնվող գյուղերի համար:

Նեպալում սողանքները հաճախակի բնույթ են կրում անձրևային սեզոնին, որը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր:

 

Անկախ

Նեպալում Բրազիլիայի հավաքականի դեռատի երկրպագուհին կախվել է

1139-390x290Նեպալի Բհարաուլ գյուղի 15-ամյա դպրոցական Պրագյա Թհապան ինքնասպան է եղել ԱԱ-2014-ի կիսաեզրափակչի` Գերմանիա-Բրազիլիա խաղից հետո, հաղորդում է Росбалт-ը:

Աղջիկն ընկերների հետ նայել է բրազիլական թիմի խաղը: Սակայն, Գերմանիայի 7:1 հաշվով  հաղթանակից հետո, ընկերները սկսել են ծաղրել նրան: Վիրավորված աղջիկը տուն է գնացել, որտեղ վիճել է քրոջ հետ.վերջինս էլ երկրպագում էր Գերմանիայի թիմին:

Նրանց վեճին խառնվել է մայրը, որը նույնպես Գերմանիայի թիմին է պաշտպանել: Հետևանքը եղել է այն, որ Պրագյան փակվել է իր սենյակում ու չդիմանալով էմոցիոնալ լարվածությանը, կախվել է:

Անկախ

Նեպալում տոնում են 2071թ-ի սկիզբը

Nepal- New YearՆեպալցիները գունավոր ներկերով ներկած դեմքերով տոնում են Նոր տարին՝ 2071թ-ը:

Նեպալի Բհակտապուր քաղաքում կազմակերպվող, ինը օր շարունակվող Բիսկետ Ջատրա փառատոնը ուղղեկցվում է տարբեր ծիսակատարություններով և պարերով:

Նեպալում տոնում են 2071թ-ի սկիզբըՏոնակատարության ընթացքում տղամարդիկ եռահարկ փայտե աստիճանի վրա իրենց կուռք Բհայրաբին տանում են նեղ փողոցներով՝ նախքան տղամարդու և կնոջ միասնությունը խորհրդանշող հսկայական ծառի բնի վրա ուղղաձիգ տեղադրելը:

Բիկրամի օրացույցով 2071թ-ը նշելու նպատակով կազմակերպված կրոնական փառատոնի ընթացքում տեղաբնիկները նաև հավեր են զոհաբերում Լինգամ աստծո արձանի մոտ:

Այս տարվա տոնակատարությունները կտևեն ապրիլի 10-ից մինչև ապրիլի 19-ը:

 Անկախ

Նեպալը վարձակալության կհանձնի Հիմալայները

հիմալայներՆեպալը պատրաստվում է հայտնի Հիմալայան մի քանի գագաթներ վարձակալության հանձնել մասնավոր ընկերությունների՝ փորձելով կրճատել Էվերեստ բարձրացողների թիվը:

Այս հակասական քայլով՝ Նեպալի կառավարությունը մասնավոր ընկերություններին վարձակալության կհանձնի երկրի հնագույն 326 գագաթներից մի քանիսը, որպեսզի նրանք ներկայացնեն դրանք որպես զբոսաշրջիկների այցելության վայրեր:

Սա նպատակ ունի կապիտալի վերածել Նեպալի զբոսաշրջության հոսքերը՝ միևնույն ժամանակ լուծելով Էվերեստում մեծ քանակությամբ մարդկանց հավաքվելու խնդիրը:

Երկիրը նաև քննարկում է լեռնագնացության վճարները կրճատելու հարցը՝ ավելի շատ արշավորդների գրավելու նպատակով:

Նեպալը աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է և ֆինանսապես հիմնվում է օտարերկրյա զբոսաշրջիկներից ստացած եկամուտի վրա:

Այս առաջարկը դեռևս պետք է հավանություն ստանա կաբինետում՝ նախքան գործածության մեջ մտնելը:

 Անկախ

Էվերեստ մագլցելիս մահացել են երկու լեռնագնացներ

everest-graphic-620Այսօր Էվերեստը մագլցելիս մահացել են բանգլադեշցի և հարավկորեացի լեռնագնացներ, ասել է Նեպալի զբոսաշրջության պաշտոնյաները:
«Երկու տղամարդ երկուշաբթի լեռան գագաթից ցած իջնելիս  մահացել են»,-հաղորդել են տուրիզմի նախարարությունից:
34-ամյա հարավկորեացի Սունգ Հո-Սեոն Էվերեստ էր մագլցել առանց լրացուցիչ թթվածնի:
35-ամյա բանգլադեշցի Մուհաեդ Հուսեինը մահացել է վրանում՝ գագաթ մագլցելուց հետո:
Դեռևս պարզ չէ` ինչն է եղել լեռնագնացների մահվան պատճառը, սակայն ակնհայտ է, որ բարձրությունը իր դերն է ունեցել:
Մագլցման սեզոնի ժամանակ մահացել է հինգ մարդ` գտնվելով 8,848մ բարձրության վրա:

Նեպալում վայրէջքի փորձ կատարած ինքնաթիռը վթարվել է. բոլոր 21 ուղևորները վնասվածքներ են ստացել, չորսի վիճակը ծանր է

p2Այսօր առավոտյան Նեպալի լեռներում վայրէջքի փորձ կատարծ ինքնաթիռը վթարվել է՝ բոլոր 21 ուղևորները վնասվածքներ են ստացել: Զոհեր չկան:

Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ վնասվածներից չորսի վիճակը ծանր է:

Ուղևորներից ինը ճապոնացի տուրիստներ էին, իսկ անձնակազմի երեք անդամները և մնացած ուղևորները Նեպալի բնակիչներ:

Նեպալի ավիաուղիներին պատկանող ինքանթիռը վթարվել է Կատմանդուից 201 կմ հեռավորության վրա գտնվող Ջոմսոմ օդանավակայանում վայրէջք կատարելու պահին:

Վնասվածքներ ստացածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց:

Այս տարածաշրջանը հայտնի է օտարերկրյա տրեկկերների շրջանում, ովքեր այցելում են Անապուրնա լեռը, իսկ հնդիկ ուխտավորները հաճախ են այցելում Մուկտինատ տաճար:

Անցած տարվա մայիսին տասնհինգ ուղևորներ էին զոհվել կրկին նույն օդանավակայանում ինքնաթիռի վթարի ժամանակ:

Յուրաքանչյուր տարի Հիմալայները ավելի քան 100,000 տրեկկերներ են գրավում դեպի Նեպալ:

2006թ-ին քաղաքացիական պատերազմից հետո Էվերեստ այցելողների թիվը կրկնապատկվել է, սակայն ասիական երկրում հաճախկի տեղի ունեցող ինքնաթիռի վթարները անհանգստության տեղիք են տալիս:

Օդաչուները պնդում են, որ իրենց ղեկավարները իրենց շատ են ճնշում ծանրաբեռնված ժամանակաշրջաններում, իսկ Նեպալի քաղաքացիական ավիացիայի իշխանությունները ի վիճակի չեն լուծել անվտանգության հետ կապված խնդիրներ:

Որոշ փորձագետների կարծիքով մեկ կամ մի քանի Նեպալի տեղական ավիաուղիներ շուտով կանցնեն ԵՄ-ի սև ցուցակ: