Նետաձգության Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի վերջին մասնակիցը

նետաձիգներԷջմիածնի «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի բազայում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի վերջին մասնակիցը` Գոհար Շահնազարյանը:
1/24 եզրափակչում նա  0:6 հաշվով զիջեց իսպանացի Ալիսյա Մարինին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի բոլոր մարզիկներն ու մարզուհիները դարձան հանդիսական:
Սա խայտառակություն է: Բանն այն է, որ խոստումներ էին տրվել, որ մերոնք կուրախացնեն մարզասերներին, իսկ Հայաստանի կառավարությունը մեծ փողեր էր հատկացրել մի ստուգատեսի կազմակերպման համար, որում  մերոնց արդյունքները միայն տխրեցնում են: Մրցատեղին էլ մարզասերների աչքից հեռու է:Անհասկանալի է, թե առաջնությունն ում համար է …

Նետաձգության Եվրոպայի առաջնությունում` տանտերերը` Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով չեն ուրախացնում

13364 նետաձգությունԱրմավիրի մարզի Արշալույս գյուղի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբի մարզաբազայում անցկացվում է նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը: Հայաստանի կառավարությունը մեծ փողեր է տրամադրել այս ստուգատեսը կազմակերպելու համար, սակայն պարզվում է, որ այդ ամենն անիմաստ է, քանի որ մեր երկրի ներկայցուցիչները ոչնչով ուրախացնել չեն կարող:

Տղամարդկանց մրցաշարում Վասիլ Շահնազարյանը,  զիջելով Բելառուսի պատվիրակ Պավել Դալիդովիչին, դուրս մնաց պայքարից: Գևորգ Հազարումյանը պարտվեց իտալացի Միչել Ֆրանգիլիին, Դավիթ Խաչատրյանը` ֆրանսիացի Թոմաս Կոենին:

Նունե Վասիլյանին և Հայկուհի Մարգարյանին նույնպես հաջողությունն ուղեկից չէր և նրանք էլ, պարտվելով նախնական փուլում, դադարեցրին մրցելույթները:

Մերոնցից միայն Գոհար Շահնազարյանին հաջողվեց հաղթահարել առաջին արգելքը: Նա առավելության հասավ իռլանդուհի Սինիդ Կուբերտի նկատմամբ և 1/24 եզրափակիչում կմրցի իսպանուհի Ալիսիա Մարինի հետ:

Այսօր կանցկացվեն թիմային մրցումներ, իսկ հուլիսի 24-ին պայքարը կվերսկսեն անհատական մրցումների մասնակիցները:

Հայաստանի սպորտի նախարարը հյուրընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահին

10568051_767481396606255_174329466_nՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հյուընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էնդեներին, ով մեր երկրում է գտնվում նետաձգության Եվրոպայի կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու և Հայաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ:
Նախարարը ողջունել է հյուրերին և իր գոհունակությունը հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ միջազգային ֆեդերացիան իրականացնում է այս մարզաձևի ազգային ֆեդերացիայի հետ: Դրա վառ ապացույցն է Հայաստանում 2 անգամ կազմակերպված Եվրոպայի գավաթի առաջնությունները, երիտասարդների առաջնությունը, և այսօր արդեն` մեծահասակների առաջնությունը:
«Եվ որպես այս գործընթացի տրամաբանական շարունակություն ես կարծում եմ, որ ժամանակն է մեր երկրում կազմակերպել և անցկացնել արդեն աշխարհի առաջնությունը»,- նշել է նախարարը և ավելացրել, որ գնահատելով թվարկված մրցաշարերի հաջող կազմակերպման, ինչպես նաև այլ մարզաձևերի աշխարհի առաջնությունների անցկացման փորձը, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը պատրաստ է իր մոտ կազմակերպել նաև նետաձգության աշխարհի առաջնությունը:

ՀՀ կառավարությունը որոշել է պետբյուջեից մոտ 20.5 մլն դրամ հատկացնել նետաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար

նետաձիգներՎերջին տարիներին հայ նետաձիգները բարձր արդյունքներ են  արձանագրել Եվրոպայի «Գրան Պրի» և միջազգային  այլ մրցաշարերում: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունը որոշել է պետբյուջեից մոտ 20.5 մլն դրամ հատկացնել 2014թ. հուլիսի 20-ից 26-ը Էջմիածին քաղաքում անցկացվելիք նետաձգության Եվրոպայի մեծահասակների 21-րդ  առաջնության պատշաճ անցկացման համար: Հուլիսի 20-ին տեղի է ունենալու նաև մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Մոտ 76 մլն դրամ ընդհանուր ծախսի մեծ մասը կհոգա Հայաստանի նետաձգության ֆեդերացիան:

Անկախ

 

Ձեռքերից զուրկ մարդը նետաձգության համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

i (4)Ամերիկացի Մեթ Շտուցմանը համաշխարհային ռեկորդ է սահմանել` թիրախը խոցելով 210 մետրից: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 197 մետրից խոցելով, որի հեղինակը ձեռքեր ունեցող նետաձիգ էր:

Շտուցմանը լույս աշխարհ է եկել առանց ձեռքերի, սակայն հաշմանդամությունը չի կոտրել նրա կամքը: Նա սովորել է  ոտքերով անել այն, ինչ մյուսներն անում են ձեռքով:

Նա ասում է, որ իր հաջողությունների համար պարտական է ծնողներին, քանի որ երբ փոքր հասակում նա դիմում էր նրանց ինչ-որ հարցում օգնելու`  ծնողները սովորեցրել են` մինչև խնդրելը  փորձել ինքնուրույն հասնել նպատակին, իսկ եթե չէր ստացվում, ապա նոր նրանք օգնում էին երեխային: Դա շատ է օգնել Մեթին:

Շտուցմանը ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն նետաձիգը: