Պապը կոչ է արել կառավարություններին օգնել ներգաղթյալներին Եվրոպա հասնելու հարցում

pope FrancisՀռոմի Պապը կոչ է արել կառավարություններին օգնել ներգաղթյալներին Եվրոպա հասնելու համար, որպեսզի խուսափեն Միջերկրական ծովում ողբերգական նավաբեկություններից:

Ֆրանցիսկոսը Աշխատանքի միջազգային գիտաժողովին ուղղված նամակում նշել է, որ ներգաղթը այսօր հանդիսանում է աշխարհի լուրջ խնդիրներից մեկը:

Նամակը հղվել է այս ամսվա սկզբին Միջերկրական ծովում երկու ողբերգական նավաբեկություններից հետո: Հարյուրավոր ներգաղթյալներով նավը խորտակվել էր Իտալիայի ափի մոտակայքում, որի հետևանքով զոհվել էր առնվազն 18 մարդ, մի քանի տասնյակ ուղևորներ անհետ կորել են: Մի քանի օր առաջ Լիբիայի ափի մոտակայքում 130 ուղևորներով նավի խորտակման հետևանքով զոհվել էր 40 մարդ:

Վերջին ամիսների ընթացքում գերբեռնված և անհուսալի նավերով ավելի քան 40,000 մարդ է անցել Միջերկրական ծովը: Իտալիան հայտնում է, որ առնվազն կես միլիոն մարդ Լիբիայի ափամերձ հատվածներում գտնվող հանցավոր ազակախմբերի ճամբարներում սպասում է Եվրոպա անցնելուն:

 

Անկախ

ԵՄ-ից ներգաղթի սահմանափակման հանրաքվե` Շվեյցարիայում

pic_ae2c1e43fa968e7e6ef324403bd58790Փետրվարի 9-ին Շվեյցարիայում անցկացվելու է հանրաքվե ներգաղթի սահմանափակման վերաբերյալ: Համաժողովրդական քվեարկության ձեռնարկի հեղինակը Շվեյցարիայի ժողովրդական  աջ կուսակցությունն է, որի ներկայացուցիչներն առաջարկում են տարբերություն չդնել Մերձավոր Արևելքի փախստականների ու ԵՄ-ից ներգաղթյալների  միջև: Մինչև հիմա ԵՄ-ի բնակիչները կարող էին ազատ ժամանել Շվեյցարիա` ԵՄ-ի աշխատանքային պայմանագրի շրջանակներում ազատ տեղաշարժի համաձայնագրով: Շվեյցարիա մեկնողների 2/3-ը ԵՄ քաղաքացիներ են: Հիմա երկրում   գոյություն ունի միայն  ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներից  ներգաղթի մուտքի  թույլտվություն:

Վերջին սոցհարցումների համաձայն նոր առաջարկը բնակչության 37-43%-ի սրտով է:

Ներկայում Շվեյցարիայում բնակվում է  շուրջ 8 մլն մարդ: Որոշ գնահատականներով, եթե ներգաղթի մակարդակը հիմա լիներ այնքան, որքան 1970-ականներին էր, ապա բնակչության  թիվը կկազմեր 5 մլն:

 Անկախ

Մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային բնակչության թիվը նվազել է 3200-ով, գյուղականը՝ 6300-ով

imagesՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2013 թվականին Հայաստանի սահմանային անցակետերով երկիր մուտք է գործել ընդհանուր առմամբ 2 476 350 մարդ (օտարերկրյա քաղաքացիները ներառյալ) 2012-ի 2 191 895-ի համեմատ, երկրից դուրս է եկել 2 507 538 մարդ 2012-ի 2 234 706-ի համեմատ: 2013-ին ելքի և մուտքի տարբերությունը 2012-ի համեմատ նվազել է 11 623-ով։

Արտագաղթի նվազման ծավալներն ավելի տեսանելի են ՀՀ փաստաթղթերով անձանց 2012-ի և 2013-ի սահմանահատումների ցուցանիշները համեմատելիս։ Ըստ այդ ցուցանիշների` 2013-ին ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմել է 1 452 085 մարդ, մեկնածների թիվը՝ 1 494 086:

2013-ին ՀՀ փաստաթղթերով անձանց սահմանահատումների մոտ 50 տոկոսը ( 728 828 մուտք և  768 554 ելք) բաժին է ընկել Բագրատաշենի անցակետին: Նույն ժամանակահատվածում ցամաքային սահմանահատումների ծավալներով երկրորդ տեղում է Բավրայի անցակետը ( 155 079 մուտք և 168 080 ելք):

2014-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության 915 համայնքներում մշտական բնակչության թիվը կազմել է 3 017 400 մարդ, այդ թվում քաղաքային համայնքներում` 1 914 300 մարդ, գյուղական համայնքներում` 1 103 100 մարդ: 2013-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 026 900 մարդ, նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշը նվազել է 9500–ով։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային բնակչության թիվը նվազել է 3200-ով, գյուղականը՝ 6300-ով։

 

Անկախ

Քեմերոնը ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը սահմանափակելու առաջարկ է արել

pic_82aa128d4b33bd042f4cb920278bd98eՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկել է ԵՄ ներսում ազատ տեղաշարժի սկզբունքը վերանայել ու ներգաղթը “սահմանափակել”: Իր  միտքը նա ներկայացրել է The Financial Time-ի նոյեմբերի 26-ի համարում տպագրված հոդվածում:

Նրա կարծիքով, ազատ տեղաշարժի սկզբունքը հանգեցրել է ԵՄ տարածքում զանգվածային վերաբնակեցման, դրա համար էլ չի կարելի այն անվերապահորեն ընդունել: Նրա հայտարարության համաձայն, ներեվրոպական ներգաղթի սահմանափակում են ուզում նաև Ավստրիան, Գերմանիան ու Նիդեռլանդները: Լոնդոնը պատրաստվում է նրանց հետ համատեղ ներգաղթի քաղաքականության նոր սկզբունքներ մշակել:

Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում ներգաղթի մակարդակը բարձրացել է: Մարդահամարի տվյալներով, 2001-2011 ժամանակահատվածում Անգլիայում ու Ուելսում ներգաղթյալների թիվն ավելացել է 2,1 մլն-ով:

Կես միլիոն ադրբեջանցի Ռուսաստանից կվերադառնա Ադրբեջան. Վահիդ Ահմեդով

Ռուսաստան,Ադրբեջան,ներգաղթ,Վահիդ ԱհմեդովՍկսվել է Ռուսաստանից ադրբեջանցի ներգաղթյալների վերադարձը հայրենիք։ Հարյուրավոր ներգաղթյալներ, զգալով իրենց սպառնացող վտանգը, որոշել են վերադառնալ Ադրբեջան, տեղեկացնում է “Հագին” կայքը։

 

“ANS TV”-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարան) տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմեդովն ասել է, որ երկրի կառավարությունը կանխատեսում է ՌԴ-ում բնակվող մոտ կես միլիոն ադրբեջանցիների վերադարձ։

 

Կայքը հիշեցնում է, որ Մոսկվայում ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից 25-ամյա Յուրի Շչերբակովի սպանությունից հետո Մոսկվայում ազգային պատկանելությամբ պայմանավորված հալածանքներ էին սկսվել, իսկ Միգրացիոն ծառայություններն ու իրավապահներն անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկում։

 

Տարբեր աղբյուրների տվյալնեով՝ Ռուսաստանում բնակվում է 1-2 մլն ադրբեջանցի։