Լամպեդուզայի ափերի մոտ 18 ներգաղթյալի մարմին են գտել

загруженноеԻտալական Լամպեդուզա կղզու մոտ փրկարարները հայտնաբերել են 600 անօրինական ներգաղթյալներով մի նավ, հաղորդում է  Agence France-Presseը:

18 մարդ մահացել է օդի անբավարարությունից:

Իտալիայի ափային գվարդիան հաղորդել է, որ ուրբաթ հաջողվել է փրկել 2,5 հազար անօրինական ներգաղթյալի: Այս ամսվա մեջ իտալացի փրկարաները հայտնաբերել էին ևս  45 ներգաղթյալի մարմին:

Անկախ

Իտալիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների մարմիններով նավ են հայտնաբերել

pic_f75c98406ec04c3624aa83cbaf75e6a7Իտալիայի ափային պաշտպանությունը Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավ է գտել` 30 անօրինական ներգաղթյալների մարմիններով: Նավը հունիսի 30-ին Հյուսիսային Աֆրիկայից է Իտալիա ափեր հասել:

Նախնական տվյալների համաձայն, ներգաղթյալների մահվան պատճառը գերբեռնվածության  հետևանքով օդի պակասն է եղել: Նավում 590 փախստական է եղել ու 2 հղի:

Իտալացի փրկարարները պարբերաբար անօրինական ներգաղթյալների մարմիններ են հայտնաբերում, սակայն նման թվով առաջին անգամ է պատահում: Սպասվում է, որ շուտով նավը Սիցիլիայի Պոցալլո նավահանգիստ կհասցնեն քարշակով:

Միայն այս վերջին հանգստյան օրերին Իտալիայի ափային պաշտպանությունը փրկել է ավելի քան 1,6 հազար անօրինական ներգաղթյալի: Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա  փախստականների ընդհանուր թիվը գնալով ավելանում է: Նրանցից շատերը փորձում են ընկնել Եվրամիության տարածք, կտրելով Միջերկրական ծովը

Իսկ շատ հաճախ էլ նավաբեկության զոհ են դառնում: Վերջերս Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն Եվրամիության իշխանություններին կոչ արեց անօրինական ներգաղթյալներին փրկելու համատեղ օպերացիա կազմակերպել:

Անկախ

Ավստրալիան հայրենիք վերադառնալու համար ներգաղթյալներին 9,4 հազար դոլար կվճարի

20140621-F9C737A0E8C4AACE-0-0-9E7D6F58-AF8C0855512EFEDAԱվստրալիայում հաստատվել է մի ծրագիր, որի համաձայն, ներգաղթյալները 9,4 հազար դոլար կստանան` հայրենիք վերադառնալու համար, հաղորդում է  Agence France-Presse.-ը:

Լիբանան վերադարձողներին կվճարվի 9,4 հազար դոլար, Իրան ու Սուդան վերադարձողներին` 4 հազար, Պակիստան ու Նեպալ` 3,3 հազար դոլար:

Ավելի վաղ որոշում էր եղել,  ըստ որի,  Ավստրալիա ժամանած բոլոր  անօրինական ներգաղթյալներին կուղարկեն Պապուա Նոր Գվինեա: Անցած տարի Ծննդյան կղզու մոտ անօրինական ներգաղթյալներով նավ խորտակվեց. 98 մարդ զոհվեց:

Անկախ

Հանգուցյալների անձնագրերը վաճառել են անօրինական ներգաղթողներին

3b75d1b52c308de0f15315b667bd4bfbԳերմանիայի ոստիկանությունը ստուգում է անցկացրել Բեռլինի գերեզմանատներից մեկում, որտեղ, օպերատիվ տեղեկատվության համաձայն, գործել է մի խումբ, որը հանգուցյալների անձնագրերը վաճառել է անօրինական ներգաղթողներին:

«Թաղում» գաղտանվանված օպերացիային մասնակցել է  իրավապահ մարմինների 120 աշխատակից: Նրանք ստուգել են մահմեդական գերեզմանատունը, որը կառավարում էր Սիրիայի մի քաղաքացի ու, այնտեղ հայտնաբերել են արտասահմանյան անձնագրերով ճամպրուկ ու 19 բնակարանի ու մասնավոր հիմնարկի փաստաթղթեր:

Դաշնային ոստիկանության մամլո քարտուղարի խոսքով, փաստաթղթերն ընտրվել են պատվիրատուների` հանգուցյալների հետ  արտաքին նմանությամբ, Գերմանիայի կամ ԵՄ տարածք մտնելու նպատակով:

Գերմանիայում իշխանությունները հաճախ հանգուցյալների ընտանիքներին առաջարկում են  մահացածի պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում նաև` արտասահմանյան անձնագիրը հանձնել իշխանություններին

Ոստիկանության օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է արտասահմանյան շուրջ 50 անձնագիր.գերմանական, եգիպտական, մարոկանյան ու այլ երկրների: Յուրաքանչյուր անձնագրի համար ավազակախումբը «հաճախորդից» 5000 եվրո է վերցրել:

Տվյալ դրությամբ  34-53 տարեկան 4 կասկածյալ է ձերբակալվել: Ոստիկանությունը ստուգում է  այն վարկածը, որի համաձայն գործին խառն են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անկախ

Իտալիայի նավատորմը փրկել է 730 ներգաղթյալների

italy-lampedusa-migrantՉորեքշաբթի օրը Իտալիայի նավատորմը Միջերկրական ծովի Սիցիլիայի հարավային ափերի մոտակայքում 730 ներգաղթյալների փրկել է գերբեռնված նավերից:

Ներգաղթյալները Հյուսիսային Աֆրիկայի բնակիչներ են: Նրանք այժմ գտնվում են Սիցիլիայի նավահանգիստ Ագրիջենտոյում:

Իտալիան հյուսիսային Աֆրիկայի ներգաղթյալների համար Եվրոպա ներթափանցելու հիմնական դարպասն է հանդիսանում:

 

Իտալիայի ափի մոտակայքում 1,100 ներգաղթյալ է փրկվել

Իտալիա,ներգաղթյալ Իտալիայի ափամերձ հատվածում ավելի քան 1,100 ներգաղթյալ է փրկվել:

Չորեքշաբի օրը պարեկային ուղղաթիռները նկատել են մարդաշատ լաստերը, որից հետո չորս ռազմածովային նավեր փրկել են նրանց վրա գտնվող մարդկանց:

Պաշտոնյաները ենթադրում են, որ ներգաղթյալները մերձսահարյան Աֆրիկայի բնակիչներ են: Լաստերի վրա շուրջ 50 երեխա է եղել:

Բոլոր ուղևորները այժմ ուղևորվում են Օգաստա նավահանգիստ, որտեղ նրանք կհասնեն ուրբաթ օրը:

Անկախ

2012-ին ԱՄՆ է ներգաղթել 300 հազար ասիացի

i (1)Անցած տարում ԱՄՆ է ներգաղթել 309 հազար մարդ ասիական երկրներից ու 47 հազար լատինաամերիկացի: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի զեկույցի համաձայն,  2012-ին օտարերկրացի բնակիչների թիվը աճել է 447 հազարով:

Մասնագետները կարծում են, որ այդ աճը բարերար կազդի երկրի տնտեսության վրա, քանի որ աշխատուժը կօգտագործվի ցածր որակավորման աշխատանքներում ու կնպաստի երկրի տնտեսության աճին:

Մասնագետները արտագաղթի հոսքաճը բացատրում են ԱՄՆ-ի` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հետ: Ինչպես նրանք են նշում, մինչ ճգնաժամի սկսվելը, 2007-ին տարեկան ավելի քան մեկ մլն մարդ էր ներգաղթում: Բարդ ճգնաժամային փուլում նրանք սկսեցին հեռանալ ԱՄՆ-ից: Մարդահամարի բյուրոյից նշում են, որ 2008-ին ԱՄՆ-ից 32 հազար մարդ է հեռացել:

Մոսկվայում անօրինական ներգաղթածների համար վրանային ճամբար են խփել

i (4)Մոսկվայի հյուսիս-արևելքում վրանային քաղաք են հավաքել անլեգալ ներգաղթյալների համար, որոնց հայտնաբերել են հուլիսի 31-ին անցկացրած ստուգումների ժամանակ: Ճամբարը հավաքվել է երկրորդ Իրտիշյան անցումում: Այնտեղ են տեղավորել 1400 քաղաքացու Վիետնամից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Սիրիայից, Ղրղզստանից ու այլ երկրներից: Նրանց մեծ մասը  անօրինական զբաղվել է հայտնի բրենդերի հագուստ կարելով: Ճամբարում լվացարաններ, զուգարաններ ու մի քանի դաշտային խոհանոցներ են հարմարեցրել, որոնց ճաշացանկում հնդկաձավարի ապուր, թխվածքաբլիթ ու այլ չոր ուտեստեղեն են բաժանում: Ճամբարային քաղաքում անօրինական ներգաղթյալները կապրեն մինչև  հայրենիք արտահանձնումը:

 

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել իմիգրացիոն բարեփոխումը

pic_0199eb62ba9aafde16a8cc15a7556950ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հավանության է  արժանացրել իմիգրացիոն բարեփոխման մասին օրինագիծը, որը թույլատրում է ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող օտարերկրացիներին օրինականացնել իրենց կարգավիճակը: Այդ օրինագծին կողմ է քվեարկել սենատորներից 68-ը, դեմ` 32-ը:

Բարեփոխման նախագիծը 2013-ի հունվարին ներկայացվել էր Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից սենատորների կողմից ու ստացել էր Օբամայի հավանությունը: Մայիսի վերջին փաստաթուղթը հավանության արժանացավ նաև Սենատի իրավաբանական կոմիտեի կողմից:

Օրենքի նախագիծը թույլ կտա ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող 11 մլն  ներգաղթյալներին մի  շարք պայմանների կատարման դեպքում օրինականացնել  երկրում նրանց գտնվելը և  հետագայում էլ ամերիկյան քաղաքացիություն ստանալ: Անօրինական  ներգաղթյալները պետք է տուգանք վճարեն ու հարկային պարտքը մարեն: Միաժամանակ, օրինագիծը նախատեսում է 46 մլրդ դոլար հատկացնել պետական սահմաններում հսկողությունն ուժեղացնելու  և ամերիկյան վիզա հատկացնելու համակարգը կատարելագործելու նպատակով:

ԱՄն նախագահ Օբաման սենատորներին շնորհակալություն է հայտնել օրինագիծն ընդունելու համար ու հավելել, որ հիմա փաստաթղթի ճակատագիրը կախված է կոնգրեսականներից: