Նորվեգիացիները Բաքվում կրկին բարձրացրել են քաղբանտարկյալների հարցը

1 (1)Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Այս հարցը արծարծել է Նորվեգիայի պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” կայքը:

Նորվեգիացի խորհրդարանականը նշել է, որ Մամեդլին ապօրինաբար է ձերբակալվել և հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար:

Բացի այդ, նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալին:

Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերին: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին “խղճի բանտարկյալ” է ճանաչել:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մայիսի 26-ին Անար Մամեդլիին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել:

Անկախ

Նկարիչը վիրաբույժից վերցրել է իր սեփական ոսկորը և արգանակ եփել

նորվեգացիՆորվեգացի էքսցենտրիկ նկարիչ Ալեքսանդր Սելվիկ  Վենգշելը համոզել է բժիշկներին  իրեն տալ իր կոնքոսկրը, որը 21-ամյա երիտասարդին բարդ վիրահատություն կատարելիս փոխարինել էին մետաղական  պրոթեզով : Երիտասարդը վերադառնում է տուն, եփում իր կոնքոսկրը  և ուտում  է այն: Նա ասում է, որ կերակուրը հիանալի էր , հաղորդում է Mirror-ը:

Նկարիչը մանկուց տառապում էր  կոնքոսկրի դեֆորմացիայով: Մինչև 21 տարեկանը նա շարժվում էր միայն հաշմանդամի սայլակով կամ հենակներով: Վերջապես որոշելով գնալ բարդ վիրահատության` նկարիչը խնդրել է բժիշկներին նախ վիրահատության ժամանակ կատարել մի քանի լուսանկար, երկրորդ`տալ իրեն իր կտրած ոսկորը, երբ ամեն ինչ կվերջանա:

Վերադառնալով տուն, նկարիչը  արգանակ է եփում կոնքոսկրից, որի վրա կային  մարմնի մնացորդներ: “Սկզբում ես ուզում էի օգտագործել ոսկորն  իմ որևէ աշխատանքում: Ես չէի պլանավորել այն ուտել, բայց հետո մտածեցի այն եփել:Դա շատ տրամաբանական է”, – պատմել է նկարիչը:

“Ես իմ մի մասը գցեցի եռման ջրի մեջ, սպասեցի, որ միսն անջատվի ոսկրից: Ընդ որում մարմնի որոշ մասեր այնուամենայնիվ ոսկորի վրա մնացին:Այդ ժամանակ ես մտածեցի, որ այդպիսի շանս ամեն օր ինձ չի հանդիպի: Ես կերա իմ սեփական մսից փոքրիկ կտոր և այն ինձ դուր եկավ: Նա ոչխարի մսի համ ուներ”,-հայտնել է նորվեգացին:

Անկախ

Նորվեգիայի անտառում ձնեմարդ են տեսել

o_956139ՉԹՕ-ներից ու տարատեսակ ուրվականներից բացի, որոնք վերջերս հաճախ են այցելում հասարակ մահկանացուներին, աշխարհում բազում անհասկանալի երևույթներ կան: Օրինակ` ձնեմարդը կամ ետին, ինչպես նրան հաճախ են անվանում: Վերջերս ձնեմարդ են տեսել Նորվեգիայի անտառներից մեկում: «Բիգֆուտի» տեսահոլովակը մեկ օրում դիտվել է 61 հազար անգամ:

«Ես որս էի անում անտառում, երբ հանկարծ դա տեսա: Հսկայական մարմինը դուրս եկավ թփերից: Ես թաքնվեցի ու սկսեցի լուսանկարել,-հայտնել է MicroRT55 նիկով օգտատերը,- սկզբում կարծեցի, թե արջ է, հետո հասկացա, որ  երբևէ նման բան չեմ տեսել»:

Իսկապես էլ, տեսաժապավենում անտառաբնակն ավելի շատ գորիլայի հագուստով մարդու նման է: Անցած տարի նույնիսկ ամերիկացի գիտնականները ներկայացրել էին ապացույցներ, որոնք փաստում են ձնեմարդ գոյությունը:


Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը

MHM87805 copyՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել պարոն Նամտվեդտին՝ Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ բարձր առաքելությունը դեսպանն ստանձնում է հաստատուն հանձնառությամբ՝ անելու հնարավորը երկկողմ միջպետական…

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում

unnamed         Ապրիլի 24-ին Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

         Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա եկեղեցում:

182. Genocide commemoration events in Denmark and Norway 25.04.2014Բացման խոսքով հանդես եկան Նորվեգիայի Հայ մշակութային միության խորհրդի անդամ Լիլիթ Մկրտչյանը և ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության մերժողականությանը, ներկայացրեց  փաստեր և փաստարկներ և ևս մեկ անգամ կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչումը այս անգամ նորվեգական համատեքստում` որպես օրինակ բերելով Կրագերոյի (Նորվեգիա) քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադեպը:

«Օսմանյան «հանդուրժողականության» միֆը և քրիստոնյա փոքրամասնությունները» թեմայով զեկույց կարդաց «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, պատմաբան Բորդ Լարսենը:

Տեղի ունեցավ նաև դանիացի պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդի «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գրքի շնորհանդեսը:

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Նորվեգիայում Հայ առաքելական եկեղեցական խորհրդի անդամ Նարինե Հարությունյանը:

Վերջում դասական երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանից Նորվեգիայում ուսանող երաժիշտներ` Նարեկ Դարբինյանը (ջութակ), Տիգրան Բերկելյանը (դաշնամուր), Թամարա Մովսիսյանը (դաշնամուր), Ստելլա Բեգլարյանը (ջութակ):

Միջոցառմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, Կրագերոյի և Վերգոշայի քաղաքապետերը, Հայաստանի նորվեգացի բարեկամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կոպենհագենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ Սբ. Ստեփանոս եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որտեղ ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից դրվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, կատարվեց մոմավառություն:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի անունից ելույթ ունեցավ դեսպանության խորհրդական Լիլիթ Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով մասնակից է դառնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին, բարձրաձայն կամ լռելայն աղաղակում է, որ այլևս երբեք մարդկությունը չպիտի գնա ցեղասպանության, մարդկային նվաստացումների, ցավերի, կորստի և մաքառման ճանապարհով: Ելույթներ ունեցան հայ համայնքից Ժոզեֆ Բեդոյանը, Երևանից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի փոխնախագահ Աննա Կարապետյանը, դանիացի պատմաբան, լրագրող Դենիզ Սերինչին

Միջոցառմանը ներկա էին Դանիայում հավատարմագրված դեսպաններ, հայ ժողովուրդի դանիացի բարեկամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին Դանիայի Գյուլինգ ավանում:

Անկախ

Երկար ժամանակ համակարգչով զբաղվող դեռահաս տղաները թույլ ոսկորներ ունեն

unnamed (5)Հետազոտողների տվյալներով՝ իրենց սենյակում փակված, համակարգչային խաղեր խաղացող դեռահաս տղաները ավելի բարակ ոսկորներ ունեն, քան դրսում խաղացողները:

Երկար ժամանակ համակարգչային խաղեր խաղացող կամ հեռուստացույց դիտող տղաների ոսկորներում հանքանյութերի խտությունը ավելի քիչ է, քան աղջիկների կամ դրսում խաղացող տղաների մոտ:

Սա նշանակում է, որ ավելի ուշ իրենց կյանքի ընթացքում նրանց մոտ կոտրվածքների և օստեոպորոզների առաջացման վտանգը մեծանում է:

Մարդու կմախքը, ծննդյան օրվանից սկսած, աճում է մինչև դեռահասության ավարտը՝ իր աճի գագաթնակետին հասնելով վաղ չափահասության տարիքում:

Սնուցման հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր է ունենում աճի գործընթացում:

Նորվեգիայում իրականացված հետազոտության համաձայն՝ դեռահասների մոտ նստակյած ապրելակերպը ոսկորների առողջության և գերության խնդիրներ է առաջացնում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրություն է կատարվել Նորվեգիայի Տրոմսե շրջանի 15-18 տարեկան 463 աղջիկների և 484 տղաների շրջանում և հաստատվել է այն վարկածը, որ ոչ աշխատանքային օրերին երկար ժամանակ համակարգչի օգտագործումը հանգեցնում է ոսկորների ցածր խտության:

Հետազոտողները նաև պարզել են, որ տղաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, քան աղջիկները:

 

10-ամյա նորվեգացի տղան, որը անցած շաբաթ զբոսանքի էր դուրս եկել իր ծնողների մեքենայով, կրկին փախել է մեկ այլ մեքենայով

նորվեգիա

 

Նորվեգացի տղան, որը անցած շաբաթ իր ծնողների մեքենան վարելիս բռնվել և ոստիկաններին հայտնել էր, որ ինքը գաճաճ է, իսկ վարորդական իրավունքը մոռացել է տանը, կրկին փախել է մեկ այլ մեքենայով:

Այս անգամ 10-ամյա տղան վերցրել է իր հորաքրոջ մեքենան և վարել 32-40 կմ՝ նախքան ոստիկանները կանգնեցրել են նրան:

Ծնողները անմիջապես ոստիկանություն են զանգահարել, երբ նկատել են, որ իրենց որդին իր հորաքրոջ մեքենայով անհետացել է:

Տղայի մայրը հայտնում է, որ իր որդին խոստացել էր այլևս մեքենա չվարել, սակայն նա արկածախնդիր է և նրա համար բարդ է այդ գայթակղությանը դիմանալը:

Անցած շաբաթ տղան իր 18 ամսեկան քրոջը դրել էր իր ծնողների մեքենայի մեջ և զբոսանքի դուրս եկել՝ մինչ ծնողները դեռևս քնած են եղել:

 

 Անկախ

Սոչիում նորվեգացիները 10-րդ ոսկե պարգևին տիրացան

դահոևկավազք1908222_520369268082955_1717504109_nՍոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների ընդհանուր հաշվարկով առաջատար նորվեգացիները տիրացան 10-րդ ոսկե պարգևին:

Դահուկային երկամարտում, որի ծրագրում են`դահուկացատկը (մեծ ոստնակ) և դահուկային փոխանցավազքը (4х5 կմ), նորվեգական քառյակը՝ Մագնուս Մոան, Հովարդ Կլեմետսեն, Մագնուս Կրոգ, Յորգեն Գրաաբակ կազմով, գերազանցեց բոլոր մրցակիցներին:

Արծաթե և բրոնզոե պարգևները բաժին հասան Գերամնիայի և Ավստրիայի ներկայացուցիչներին:

Անկախ

 

10-ամյա տղան գողացել է իր ծնողների մեքենան տատիկին ու պապիկին այցելելու համար

նորվեգիա10-ամյա նորվեգացի տղան իր ծնողների մեքենան վարելով գցել է ձյունով լի ջրափոսի մեջ և ոստիկանությանը հայտնել, որ ինքը գաճաճ է և վարորդական իրավունքը թողել է տանը:

Օսլոյից 110կմ հեռավորության վրա գտնվող Դոկկա քաղաքում բնակվող տղան առավոտյան ժամը 6-ի մոտակայքում իր 18 ամսեկան քրոջը դրել էր մեքենայի մեջ, մինչ իր ծնողները քնած էին, և ճանապարհվել 60կմ հեռավորության վրա բնակվող իր տատիկին ու պապիկին այցելելու:

Նա 10 կմ վարելուց հետո շեղվել էր ճանապարհից և մնացել ձնակույտի մեջ, որից հետո նրան գտել էր ձյուն մաքրող մեքենայի վարորդը և զգուշացրել ոստիկանությանը:

Ոստիկանությունից հայտնել են, որ երեխաներն ու մեքենան չեն վնասվել և որևէ մեղադրանք չի ներկայացվի:

 Անկախ

Ձմեռային օլիմպիական խաղերում ամենից շատ պարգևներ են նվաճել նորվեգացիները

Սոչի, օլիմպիական ճամփորդությունՍոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում ամենից շատ պարգևներ են նվաճել նորվեգացիները` 7 մեդալ (2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե):

4-ական մեդալ ունեն հոլանդացիները (2-1-1), ամերիկացիները (2-0-2), ռուսաստանցիները (1-2-1) և  կանադացիները (1-2-1):

Հայաստանը ներկայացուցիչներից առայժմ մրցելույթ են ունեցել դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը, որոնք 30 կմ մրցատարածությունում 68 մարզիկների պայքարում  գրավել են 46-րդ և 63-րդ տեղերը:

Անկախ

Նորվեգիայի պատմական գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 52 մարդ է հոսպիտալացվել

Norwegian villageՊատմական փայտե տներով հայտնի նորվեգական գյուղում բռնկված հրդեհից 52 մարդ վնասվածքներ է ստացել:

Լեյրդալսոյրա գյուղում առնվազն 23 կառույց է հրդեհվել, իսկ հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:

Ֆյորդի շրջանում գտնվող գյուղը զբոսաշրջիկների շրջանում հայտնի է 18-19րդ դարերից լավ պահպանված 160 փայտյա տներով:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, այն սկսվել է շաբաթ գիշեր և շարունակվում է մինչ այսօր:

Տարբեր աստիճանի այրվածքներով 52 մարդ է հոսպիտալացվել, ենթադրվում է, որ զոհեր չկան:

23 հրդեհված տներից 16-ը ամբողջությամբ այրվել են:

1,2 կմ քառակուսի տարածք զբաղեցնող փոքրիկ գյուղում 1,150 մարդ է բնակվում:

 Անկախ

Նորվեգիայի հյուպատոսը տուժել է գիշերային ակումբում ծեծկռտուքի ժամանակ

i (3)Սանկտ-Պետերբուրգի  գիշերային ակումբներից մեկում ծեծել են Նորվեգիայի հյուպատոս Հենինգ Պեդերսենին:

Ականատեսների խոսքով, 44-ամյա դիվանագետը սկսել է հետամտել ռուս աղջկա: Նրա կողքին գտնվող երիտասարդին դա դուր չի եկել ու քաշքշուկ է սկսվել: 26-ամյա պետերբուրգցի երիտասարդին ձերբակալել են: Պեդերսենը գտնվում է ամբուլատոր բուժման մեջ.վնասվել է նրա աչքի ծիածանթաղանթն ու կոպը: Պետերբուրգցու նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցն է վճռվում:

Նորվեգիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_822142Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլենբերգը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից.պատճառը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են: Աշխատանքային կուսակցությունը, որը գլխավորում է գործող նախագահը, ավելի շատ ձայներ է ստացել, քան մեկ այլ կուսակցություն, սակայն դաշնակիցները ձախցենտրիստներին հուսախաբ են արել, այնպես որ, երրորդ անգամ անընդմեջ, սոցիալ դեմոկրատներին կառավարություն ձևավորել չի հաջողվի: Ըստ կանխատեսումների, նրանք ընդամենը 76 աթոռ ունեն, մինչդեռ աջցենտրիստները հնարավոր է ստանան 93 մանդատ:

Հնարավոր է, որ շուտով Նորվեգիայում կաբինետի ղեկավարը դառնա կին` Պահպանողականնների կուսակցության առաջնորդ Էռնա Սոլբերգը:

Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. հնարավոր է իշխանությունը փոխվի

o_821753Նորվեգիայում այսօր երկրի խորհրդարանի` սթորթինգի ընտրություններ են: Փորձագետների կանխատեսումներով, հնարավոր է իշխանությունը փոխվի.վարչապետ  Յենս Սթոլթենբերգը հնարավոր է կորցնի իր պաշտոնը: Ձախցենտրիստների կոալիցիան  Սթոլթենբերգի Աշխատավորական կուսակցության գլխավորությամբ իշխանության գլուխ է անցել 2005-ին, սակայն վերջին մի քանի տարում այն կորցրել է ժողովրդականությունը:

Նորվեգացիներին ամենաշատը հուզում է անվտանգության հարցը.2011-ին Անդերս Բրեյվկի ահավոր ահաբեկչությունից հետո, շատերը քննադում էին ոստիկանության գործողությունները, որը չկարողացավ կանխել գրոհը: Այս համատեքստում պահպանողականները կարողացան բարձրացնել իրենց վարկանիշը ու հիմա նրանց հաղթանակն  են կանխատեսում:

Անկախ ընտրությունների արդյունքներից, խորհրդարանն իր նոր կազմով կաշխատի ուղիղ 4 տարի, իսկ նորվեգական օրենսդրությյան մեջ խորհրդարանը  ցրելու վերաբերյալ ոչինչ գրված չէ:

Ստոկհոլմի ծայրամասերից մեկում վերացնում են զանգվածային անկարգությունների հետքերը

ստոկհոլմՍտոկհոլմի ծայրամասերից մեկում վերացնում  են զանգվածային անկարգությունների հետքերը:

Նախօրեին, երեկոյան ցուցարարները, հիմնականում պատանիներ, այրել են մոտ 100 ավտոմեքենա: Երբ դեպքի վայր են հասել իրավապահները, նրանց ուղղությամբ քարեր և շշեր են նետել: Մի քանի սպաներ  վիրավորվել են: Ցույցի պատճառը, ըստ միտինգավորների, ոստիկանության ավելի քան կոշտ գործողություններն են եղել: Նախորդ շաբաթ մի տղամարդ սառը զենքով սպառնացել է ոստիկաններին, և վերջինները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ: Ընդ որում,  իշխանությունները հերքում են, որ իրավապահների գործողությունների հետ կապված բողոքներ են ստացել: