Ինչո՞ւ են մեր շախմատիստները վատ խաղում Թուրքիայում

շ turkԹուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ հերթական`  7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչների հետ, որը մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել որպես այդ ստուգատեսի կազմակերպիչ երկիր:

Թուրք շախմատիստներն իրենց վարկանիշով զգալիորեն զիջում են աշխարհի գործող չեմպիոն հայ գրոսմայստերներին, սակայն կարող են նաև տհաճ անակնկալ մատուցել: Թուրքիայի հավաքականը մարտունակ է և ի վիճակի է ուժեղ թիմերի հետ պայքարել:

Հայաստանի ընտրանին վերջին տուրերում անվստահ է խաղում: Թերևս, դրա պատճառը կարող է խաղացողների հոգնածությունը լինել: Եվրոպայի առաջնությանը մասնակցած մրցակից երկրների հավաքականները նոր կազմերով են ներկայացել աշխարհի առաջնությանը, մինչդեռ, մերոնք երկու ստւգատեսներում էլ  նույն թիմով են հանդես գալիս:

Ինչևէ, այսօր  փոփոխություն է կատարվել Հայաստանի հավաքականի կազմում: Խաղին չի մասնակցի Սերգեյ Մովսիսյանը: Փոխարենը` կխաղա պահեստային Տիգրան Լևոնի Պետրոսյանը:

Հարաբերությունները կորոշեն հետևյալ մրցակից զույգերը.

Լևոն Արոնյան (2801) – Ալեքսանդր Իպատով (2630)

Վլադիմիր Հակոբյան ( 2681)  – Դրագան Սոլակ (2618)

Գաբրիել Սարգսյան ( 2676) –  Մուստաֆա Յիլմազ (2577)

Տիգրան Պետրոսյան (2660) –  Էմրե Կան (2519)

Այսօր կկայանան նաև հետևյալ հանդիպումները.

Ուկրաինա – Եգիպտոս

Ռուսաստան – Հոլանդիա

ԱՄՆ – Գերմանիա

Չինաստան – Ադրբեջան

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն` Հայաստան-ԱՄՆ

25441 chessԹուրքիայի Անթալիա քաղաքում այսօր պայքարը կշարունակեն շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցները, կկայանան 3-րդ տուրի մրցամարտերը: Այսօր Հայաստանի հավաքականը խաղալու է ԱՄՆ-ի ընտրանու հետ: Ի դեպ, ԱՄՆ-ի հավաքականի կազմում է հանդես գալիս նախկին երևանցի Վարուժան Հակոբյանը:

Ուժերը կչափեն նաև հետևյալ մրցակից զույգերը` Ուկրաինա – Ադրբեջան, Հոլանդիա – Գերմանիա, Ռուսաստան – Չինաստան, Թուրքիա – Եգիպտոս:

Թիմերի դասավորությունն այսպիսին է` 1-3. Ադրբեջան, Գերմանիա, Ուկրաինա՝ 4-ական միավոր, 4. Հայաստան՝ 3, 5-6. ԱՄՆ, Չինաստան՝ 2-ական միավոր, 7. Ռուսաստան՝ 1, 8-10՝ Հոլանդիա, Թուրքիա, Եգիպտոս – 0:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ

շհ20852Այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի հավաքականները:

Մեր թիմն այս ստուգատեսի չեմպիոնն է:

Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան: Թիմի գլխավոր մարզիչն է` Արշակ Պետրոսյանը:

Առաջին տուրում կմրցեն Հայաստանի և Ռուսաստանի, Գերմանիայի և Եգիպտոսի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հոլանդիայի և Չինաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի հավաքականները: