Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, կկայանան 9-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն Ադրբեջանի ընտրանին է, որը վաստակած 13 միավորով Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին բաժանում է 1-2-րդ տեղերը: Մերոնք 12 միավորով 3-րդ հորիզոնականում են:
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են Հայաստանի թիմի հաղթանակին: Հայաստանի հավաքականի հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 2,20 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 2,12 գործակիցը:
Ադրբեջանի թիմի հաղթանակը գնահատվում է 5,10 գործակցով:
Վերջին տուրից առաջ հավաքականների դասավորությունն այսպիսին է.1-2. Ֆրանսիա, Ադրբեջան` 13-ական, 3. Հայաստան` 12, 4-5.Ռուսաստան, Վրաստան` 11-ական միավոր:
Կկայանան հետևյալ մրցամարտերը.
Հայաստան – Ադրբեջան, Ռուսաստան – Ֆրանսիա, Չեխիա – Վրաստան:
Կանանց մրցաշարում կանցկացվի Հունգարիա- Հայաստան հանդիպումը:
Մասնակիցների դասավորությունը մրցաշարային աղյուսակում այսպիսին է`1. Ուկրաինա` 15, 2-3. Ռուսատան, Լեհաստան` 12-ական, 4. Հայաստան` 11 միավոր:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունների երրորդ տուրում հաջողությունն ուղեկից էր Հայաստանի ներկայացուցիչներին:
Մեր երկրի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ ավստրիացիների թիմի նկատմամբ, իսկ կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Լեհաստանի 3-րդ թիմին:
Տեխնիկական արդյունքներ
| 1. | Չեխիա | 6 | 23 |
| 2. | Ֆրանսիա | 6 | 22 |
| 3. | Հունգարիա | 5 | 19 |
| 6. | Հայաստան | 5 | 15 |
Կանայք
| 1. | Հայաստան | 6 | 23 |
| 2. | Լեհաստան | 6 | 19.5 |
| 3. | ՈՒկրաինա | 6 | 19 |
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց Բրազիլիայի Մոգի դաս Կրուզես քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարը:
Սևակը, չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 87 մասնակիցների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:
Բրազիլահայ մեկ այլ շախմատիստ` ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը, 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: