Դևիդ Քեմերոն.Շոտլանդիան ինքնորոշման իրավունք ունի

o_917859Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վստահ է, որ շոտլանդացիները Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին անցկացվելիք  հանրաքվե անցկացնելու իրավունք ունեն: Նման լուծման դեպքում վարչապետը մտադիր չէ հեռանալ պաշտոնից:

«Մարդկանց չի կարելի նրանց կամքից անկախ պահել»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը: Կառավարության ղեկավարը վստահ է, որ ճիշտ է վարվել` Շոտլանդիային իր հետագա ուղին ընտրելու հնարավորություն տալով: Իսկ այն հարցին, թե ինքը կհեռանա պաշտոնից, եթե շոտլանդացիները Միացյալ թագավորությունը լքելու որոշում կայացնեն` Քեմերոնը բացասական պատասխան է տվել` «Խոսքը ոչ թե իմ, այլ Շոտլանդիայի ապագայի մասին է»:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպեմբերի 18-ին: Նախաձեռնության հեղինակները շոտլանդիայի ազգայնականներն են: Սակայն, քվեարկության համար անհրաժեշտ էր Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի համաձայնությունը ստանալ: Դևիդ Քեմերոնը որոշեց, որ ճիշտ է հարցը վճռել և ոչ թե խուսափել դրանից: Հարցման համաձայն, Շոտլանդիայի անկախացման  կողմնակիցների ու հակառակորդների թիվը հավասար հարաբերակցության վրա է`  շուրջ 40%:

Անկախ

Շոտլանդիայի առաջին նախարարը հիանում է Պուտինի գործունեությամբ

AlexSalmond

Շոտլանդիայի տարածքային կառավարության առաջին նախարար Ալեքս Սալմոնդը հայտարարել է, որ հիանում է Ռուսաստանի նախագահ Պուտինի «գործունեության որոշ ասպեկտներով», սակայն Ռուսաստանի գործողություններում շատ բան չի հավանում:

Համապատասխան հայտարարություն է արել Սալմոնդը  տղամարդկանց GQ,  ամսագրին տված հարցազրույցում, որը կհրապարակվի մայիսի 1-ին:

Ինչպես նշվում է, Շոտլանդիայի առաջին վարչապետի խոսքով, Պուտինը «վերականգնել է Ռուսաստանի սեփական արժանապատվության զգացումը, ինչը լավ արարք է»: «Ռուսները հիանալի մարդիկ են»,-հավելել է նա:

Բացի այդ, Սալմոնդը լավ է արտահայտվել նաև Գերմանիայի կանցլեր Մերկելի մասին.նրա խոսքով, «Մերկելը բավականին էֆեկտիվ է»:

Սալմոնդը , որոշ վերապահումով, սակայն դրական է արտահայտվել նաև Բարաք Օբամայի մասին: Նա հիացմունք է հայտնել, թե ինչպես է ամերիկյան առաջնորդը քաղաքական քարոզարշավներ կազմակերպում:  Նա կարծում է, որ Օբաման «կարող էր ավելին անել»:

 Անկախ

Շոտլանդիան` անկախացման սպասումով

o_855218Շոտլանդիայում հրապարակվել է այսպես կոչված  “Սպիտակ գիրքը”` անկախության անցման պլանը: Արդեն որոշվել է նոր պետության հռչակման ամսաթիվը` 2016-ի մարտի 24-ը: Ու դա այն դեպքում, երբ   մինչև հանրաքվեն, որի ժամանակ շոտլանդացիները կարտահայտեն իրենց ցանկությունը` ուզում են անկախանալ, թե ոչ,  մնացել է  համարյա մեկ տարի:

Շոտլանդիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու պլանը հրապարակելու համար ընտրել է Գլազգոյի գիտական կենտրոնը:Հակառակորդները առաջվա պես  անկախացման  նախագիծը ֆանտաստիկ են համարում:

Երեքշաբթի ներկայացված  մի քանի հարյուր էջանոց “Սպիտակ գրքում“ պետության անկախացման սկզբունքների մասին 650 հարցեր են ու պատասխաններ, սկսած  պետական կառույցներից ու անվտանգությունից, վերջացրած փոստային ծառայության կազմակերպման ու պատմական հուշարձանների պահպանության հարցերով:

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը վստահ է, որ այդ գիրքն ընթերցելով` ընտրողները կքվեարկեն Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին: Շոտլանդիայի ու  Անգլիայի քաղաքական միությունը 300 տարվա պատմություն ունի, սակայն անկախացման գաղափարը միշտ էլ   եղել է: XX  դարի վերջին այստեղ կարողացան հասնել նրան, որ սեփական խորհրդարան ընտրելու իրավունք ձեռքբերվեց:

Լոնդոնում վախեցնում են նրանով, որ անկախացման հետ Շոտլանդիան կկորցնի ԵՄ անդամությունը: Բնակչության եկամուտները կտրուկ կնվազեն, բացի այդ, Մեծ Բրիտանիան կարող է զրկել միացյալ տարադրամից: Շոտլանդիայի կառավարությունը վստահեցնում է, որ նման խնդիրներ չեն ծագի:

Սալմոնդը պնդում է` Շոտլանդիայի ապագան պետք է որոշեն միայն այդ երկրում բնակվողները: Մեծ Բրիտանիան օգտագործում է իր ազդեցությունը, որ Շոտլանդիայի անջատումը թույլ չտա: