Մեր տիտղոսակիր ըմբիշներից սպասելիքներն ավելի մեծ էին

ԿազանuniversiadaԿազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական  խաղերի ծրագրով  հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումների վերջին օրը  մրցագորգ դուրս եկան մեր երկու տիտղոսակիրներըՙ Լոնդոնում 2012-ին կայացած օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Ալեքսանյանն առաջին երկու գոտեմարտերում 4:0 հաշվով պարտության մատնեց թուրք Սուլեյման Դեմիրչիին և լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին: Ապա Արթուրը 3:1 հաշվով առավելության հասավ իրանցի Մահդի Ալիյարիֆելզաբադիի նկատմամբ:

Այսպիսով, Ալեքսանյանն իրավունք ստացավ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ գոտեմարտում նա մրցեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ: Ցավոք Արթուրին չհաջողվեց շարունակել հաղթարշավը: Հայ ըմբիշը մրցակցին զիջեց 0:5 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով:

74 կգ քաշային  Ջուլֆալակյանը  հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովին (4:0): 2-րդ գոտեմարտում վիճակահանությամբ Արսենին բաժին էր հասել ռուսաստանցի Ռոման Վլասովը, որին հայ ըմբիշը պարտվել էր Լոնդոնի օլիմպիադայի եզրափակիչում: Ցավոք, Ջուլֆալակյանը կրկին զիջեց մրցակցին (1:3): Քանի որ վերջինս հասել էր մինչև եզրափակիչ, Արսենն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին: Առաջին գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին: Բրոնզե մեդալի համար  գոտեմարտում Ջուլֆալակյանը 4:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալևի նկատմամբ:

Այսպիսով, Կազանում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Իսկ ընդհանուր հաշվարկով Հայաստանի մարզիկներն ուսանողական խաղերում արժանացել են 10 մեդալի` 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե:

 

Սամբիստ Հակոբ Առաքելյանը Կազանում հաղթեց Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին և կմրցի ռուսաստանցի մարզիկի հետ

ԿազանuniversiadaԿազանում ընթացող Համաշխարհային ունիվերսիադայի սամբոյի մրցաշարում +100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, նախ, առավելության հասավ վրացի Ռոստոմի Խախալիաշվիլու, ապա ադրբեջանցի Էլշան Ջաֆարլուի նկատմամբ: Առաքելյանը կիսաեզրափակչում կմրցի  ռուսաստանցի Ալեքսանդր Կուչումովի հետ:

82 կգ քաշային Մհեր Կարապետյանն առաջին գոտեմարտում զիջեց վրացի Նիկո Կուցիային:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն աղյուսակը գլխավորողների խմբում է

zaven1Կազանում ընթացող Ունիվերսիադայի ծրագրով շախմատի մրցաշարում խաղացված 4 տուրից հետո առաջատարների շարքերում նեղվածք է: 3,5-ական միավոևով աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստներ: Նրանց թվում է Զավեն Անդրիասյանը: Նույնպիսի ցուցանիշ ունեն նաև Վլադիմիր Օնիշչուկը, Լի Չաոն, Վեսլի Սոն, Ժու Ժանչաոն, Մա Քյուն Չինը:

Վաստակած 3 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանը 9-րդ տեղում է:

Արթուր Քիրաջյանն Ունիվերսիադայում բավարարվեց արծաթե մեդալով

Կազանuniversiada64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը Կազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ռաջաբ Բուտաևին և բավարավեց արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ  56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանն արժանացել էր բրոնզե մեդալի: