Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միայն Իրանի իշխանություններն են իրավասու որոշել, թե մինչև որ մակարդակի և ինչ մասշտաբով պետք է հարստացնել ուրանը:
«Իր կարիքներին համապատասխան` Իրանի Իսլամական Հանրապետությունն է որոշում, թե ուրանի հարստացման ինչպիսի մակարդակ ու մասշտաբներ պետք է կիրառի»,- ասել Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավարը:
Ալի Աքբար Սալեհին իր այս հայտարարությամբ պատասխանել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար, Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար Ուենդի Շերմանի վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, որ ցանկալի է Իրանում ուրանի հարստացումը գտնվի զրոյական մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ստորագրված համաձայնագրի կիրառման սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ժնևյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո էլ Իրանը դադարեցրել է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է իրական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Անկախ
Tag Archives: ուրան
ՄԱԳԱՏԷ.Դուք կծիծաղեք, բայց Իրանն իսկապես կրճատել է հարստացված ուրանի իր պաշարները
Իրանը միջուկային նյութերի իր պաշարը կրճատել է` Մեծ վեցնյակի հետ ժամանակավոր համաձայնագրի իրականացման շրջնակներում, ասվում է մայիսի 23-ին հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի հերթական հաշվետվության մեջ:
Նշվում է, որ Իրանը վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ տեղեկություն է տրամադրել, որը կօգնի իսլամական հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության երկյուղները հանել: Հաշվետվության մեջ ասվում է, որ Իրանը չեզոքացրել է հարաբերական բարձր աստիճանի հարստացված ուրանի պաշարի 80%-ը: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, հիմա Իրանում նման 40 տ ուրան կա, ինչը միջուկային զենք ստեղծելու համար պահանջվող քանակի ընդամենը 5-րդ մասն է կազմում: isra.com
Իրանը սկսել է ուրանի հարստացման ցենտրիֆուգներն անջատել
Իրանի իշխանությունները հունվարի 20-ին դադարեցրել են ուրանի բարձր մակարդակի հարստացման ցենտրիֆուգների աշխատանքը Նաթանզում: Բացի այդ կդադարեցվի նաև Ֆորդոյի ստորգետնյա հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը:
Դա արվում է իրանական միջուկային խնդրի կարգավորման շրջանակներում, որը ստորագրվել է 2013-ի նոյեմբերին, Ժնևում: Պայմանագրի պայմանների համաձայն, դրա դիմաց Արևմուտքը իրանական ակտիվների արտասահմանում պահվող մի մասը կհալեցնի:
Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, Թեհրանը ուրանի բարձր մակարդակով հարստացնելուց կհրաժարվի աստիճանաբար պատժարգելքները վերացնելու ու արտասահմանում սառեցրած ակտիվների հալեցման փոխարեն:
Բանակցությունների գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն և Իրանը, և Արևմուտքի երկրներն այն ընդհանուր առմամբ դրական են գնահատում` երկկողմանի հարաբերությունների կարգավորում հուսալով:
Իրանը ուրանի հարստացման իրավունք ունի. Հասան Ռուհանի
Ինչպես հաղորդում է «IRNA» լրատվական գործակալությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Իրանը իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաև ուրան հարստացնել: «Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ նպատակով է իրականացնում և այդպես էլ կշարունակվի: Սակայն Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից, այդ թվում նաև ուրանի հարստացումից»,-հայտարարել է Ռուհանին:
ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները կասկած ունեն, որ Իրանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, սակայն այս ամենը Իրանի կողմից հերքվում է: Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ չէ, որ նշել է այն մասին, թե Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ մտադիր է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով: