Զավակները սովի են մատնել մորը

0_10e16e_4f87c8ae_origՎերջերս ՉԺՀ-ի Հունան նահանգում ոստիկանները փրկեցին 90-ամյա կնոջը, ում զավակները մատնել էին քաղցած մահվան: Մեկամսյա գերությունից հետո կինը կենդանի մումիայի տեսք է ունեցել:

MailOnline-ի տեղեկացմամբ, կնոջ դուստրն ու որդին հոգնել են իրենց մորը խնամելուց ու որոշել են նրա վախճանն արագացնել` զրկելով սննդից: Դաժան զավակները նրան փակել են ննջարանում ու մոռացել գոյության մասին:

Բարեբախտաբար, հարևանները, որոնք կասկածելի բան էին զգացել,  բանտարկված կնոջը սկսել են կերակրել այն ժամանակ, երբ որդին ու դուստրը դուրս էի գալիս տնից: Հենց այդ օդանցքից նետված սննդի շնորհիվ էլ տատիկը կենդանի էր մնացել: Կնոջն օգնող մարդիկ չգիտեին նրա զավակների պլանների մասին, դրա համար էլ ոստիկանություն չէին դիմում: Սակայն, մեկ ամիս անց, նրանցից մեկը գլխի ընկավ, թե ինչ է կատարվում ու համացանցում անանուն հաղորդագրություն տեղադրեց, որում նկարագրում էր իր հարևանուհու վիճակը: Ներկայացված տեղեկությունը հետաքրքրեց ոստիկաններին ու նրանք որոշեցին ստուգել դրա իսկությունը:

0_10e16b_ee939576_origԵրբ օրենքի պահապանները ներս մտան տուն` ցնցվեցին անօգնական տատիկի տեսքից, որն ավելի շատ կենդանի մումիայի էր նման:

Նրա առաջին խոսքն էր` “Խնդրում եմ, կերակրեք ինձ, կերակրեք”:

Կինը շատ թույլ էր ու նրա խնամքից ազատվելու համար,  զավակները սովի էին մատնել իրենց մորը: Չեն կերակրել ու նույնիսկ լոգասենյակ չեն թողել մտնի: Նրանք մտածում էին, որ քաղցից մայրը կմահանա, իսկ հետո բոլորին կասեն, որ նա ինքն է հրաժարվել սննդից: Ու եթե չլիներ անանուն այդ հաղորդագրությունը, ապա դաժան զավակներն իրենց մտահղացոմը հաջողությամբ կիրականացնեին:

Ներկայում նրանց  մոր նկատմամբ մահափորձի մեղադրանք ներկայացվել:

Չինացին ավտոմեքենա է գնել 2,5 տ դրամով

110111m-390x288ՉԺՀ-ում տղամարդը փորձել է ավտոսրահում նոր մեքենայի համար վճարել 5 տ դրամ, իսկ վաճառողը համաձայնել է դրա միայն կեսին:

Շանդունի բնակիչը գնացել է ավտոսրահ` մեքենա գնելու, որի արժեքը 100 հազար յուան էր (մոտ 16 հազար դոլար): Նա վաճառողին զգուշացրել է, որ վճարելու է  1 յուան արժողությամբ մետաղադրամներով:

Գումարը հաշվելու համար մի քանի ժամ է պահանջվել, որի ընթացքում գնորդն իր համար ֆիլմ էր դիտում: Արդյունքում, վաճառողը համաձայնել է ընդունել միայն 50 հազար յուանը, քանի որ սրահի աշխատակիցները պարզապես հոգնել են մանրադրամը հաշվելուց:

Մնացած գումարը չինացին վճարել է բանկային քարտից: Որտեղից է նրա մոտ 5 տ մետաղադրամ հայտնվել` չի ճշտվում:

Անկախ

Չինաստանում երեխաների վաճառքով զբաղվող ավազակախումբ է հայտնաբերվել

Չինաստանի ոստիկանությունը մասշտաբային օպերացիա է իրականացրել հանցագործ խմբավորումը վերացնելու համար, որը զբաղվում էր համացանցով երեխաների վաճառքով: Ամիսներ առաջ օրենքի պահապանները  միանգամից Չինաստանի մի քանի նահանգներում ձերբակալություններ կատարեցին.հանցագործության ավելի քան 1000 մասնակցի հայտնաբերեցին: Ազատվեցին 382 փոքրիկներ:

Հանցագործները համացանցով փնտրում էին աղջիկների, որոնք հղիանալուց հետո չէին ցանկանում երեխա լույս աշխարհ բերել, սակայն աբորտի գումար էլ չունեին: o_904668Աղջիկներին առաջարկվում էր ծննդաբերել, ապա սիմվոլիկ դրամապարգևի դիմաց` հանձնել փոքրիկներին: Հանցագործները, բնականաբար իրենց իրական նպատակները չէին հրապարակում` ներկայանալով երիտասարդ, ունևոր զույգ, որը հույս ունի որդեգրել տվյալ երեխային: Ստանալով երեխային, “որդեգիր ծնողները” իսկույն նրան համացանցով վաճառքի էին հանում փոքրիկին.երեխայի միջին արժեքը 20 հազար յուան էր (ավելի քան 3200 դոլար): Բիզնեսը լավ եկամուտ էր բերում:

Կասկածելի հայտարարություններով կայքը հետաքրքրեց ոստիկանությանը.շուտով նրանք հայտնաբերեցին հանցավոր գործունեություն ծավալած անձանց:

Հիմա փոքրիկներին ուղարկելու են մանկատուն ու փորձելու են գտնել նրանց ծնողներին:

Ոստիկանությունն այժմ պետք է փորձի պարզել, թե քանի երեխայի են վաճառել: Ինչ վերաբերում է խաբեբաներին, ապա նրանք իրենց մնացած կյանքը բանտում կանցկացնեն:

 Անկախ