Ջրհեղեղի պատճառով Պանամայում արտակարգ դրություն է հայտարարվել

1251 (1)Պանամայի արևմուտքում, Չիրիկի նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

«Չնայած աղետի գոտում հիմա փրկրարական աշխատանքներ են իրականացվում ու իրավիճակն այնտեղ վերահսկվում է, ես  աետի գոտում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշում եմ ընդունել»,-ասել է երկրի նախագահ Խուան Կառլոս Վարելան:

Նրա խոսքով, այդ միջոցը կարագացնի օգնությունը տուժածներին: Վերջին տվյալների համաձայն, տարածաշրջանում տարերային աղետից 9 մարդ է զոհվել: Ներկայում Պանամայում տուժածներին օգնության կամավոր հավաք է կատարվում: Այդ ընթացակարգն անձամբ ուղղորդում է նախագահի կինը:

Պանամայում նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը

12-390x290Պանամայում նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Պանամիստական կուսակցության թեկնածու Խուան Կառլոս Վարելան, գրում է  Газета.Ru-ն:

Նման հայտարարություն է արել երկրի Ընտրական տրիբունալի նախագահ Էրասմո Պինիլյան:

Պանամա, նախագահական ընտրություններյում նախագահ է ընտրվում 5-ամյա ժամկետով: Այսինքն` Խուան Կառլոս Վարելան կղեկավարի երկիրը մինչև 2019 թիվը:

Այդ հանրապետությունը գտնվում է Կարիբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի Պանամայի պարանոցում: Պանաման արևմուտքում սահմանակից է Կոստա-Ռիկայի ու արևելքում` Կոլումբիայի հետ:

Անկախ

Վենեսուելան հրաժարվում է Պանամային վերադարձնել միլիարդանոց պարտքը

Վենեսուելայի իշխանությունները հրաժարվել են Պանամային վերադարձնել պարտքը:

Վենեսուելայի ՆԳՆ-ի ղեկավար Էլիաս Հաուայի խոսքով  պարտքի 90%-ը  գոյացել է մեքենայությունների հետևանքով:

никлас-мадуро-венесуэла-400x225-390x225Նախարարի հայտարարության համաձայն, Պանամայի ընկերություններից պարտքով  գնված ապրանքների մեծ մասն այդպես էլ Վենեսուելա չի հասել: Դրա հետ կապված, Հաուան խոստացել է, որ Կարակասում մեքենայությունների փաստով գործ կհարուցի: Պանամայի նախարար Մարտինելին վենեսուելացի գործընկերոջը` Մադուրոյին կոչ է արել դիվանագիտական հարաբերությունների խզումը չօգտագործել որպես պարտքերից հրաժարվելու  պատճառ: Նրա խոսքով, պարտքը մեկ մլրդ-ից ավելի է. որը կուտակվել է պանամական  Կոլոնյան   ազատ տնտեսական գոտու միջոցով արտահանվող ապրանքների շրջանակում:

Իսկ Կոլոնի գոտու ադմինիստրատորների գնահատման համաձայն, միայն Վենեսուելայի հետ առևտրի պարտքը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:

Նշվում է, որ պարտքը կուտակվել է վենեսուելական ընկերությունների կողմից ապրանքի դիմաց դոլարով  վճարել չկարողանալու հետևանքով: Agence France-Presse-ի տեղեկացմամբ, նման իրավիճակ է ստեղծվել դեռևս Չավեսի ժամանակ երկրում հաստատված տարադրամի սահմանափակումների պատճառով:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Պանամա

Էդվարդ Նալբանդյան,Հայաստան,ԱԳՆ, ՊանամաՀունվարի 8-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:

Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվեցին անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում Նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Նախարար Նալբանդյանն ասաց, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։

Էդվարդ Նալբանդյան,Հայաստան,ԱԳՆ, ՊանամաԵրկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման,   անհրաժեշտությունը, շեշտվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։

Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։

Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացավ Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաև փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։

Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։

Դալիա Բերնալին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Անկախ

ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա

նալբանդյանՀունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։

Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

 

Անկախ

Եկող գարնանը Պանամայում մետրո կշահագործվի

пан2014-ի մարտին Պանամայի մայրաքաղաքում կշահագործվի Կենտրոնական Ամերիկայում առաջին մետրոն: Դրա մասին հայտնել է նախագահի գրասենյակի նախարարը:

Մետրոպոլիտենը կսպասարկի “Պանամայի մետրո” ընկերությունը: Նախարար Էնրիկեսի խոսքով, մետրոն զգալիորեն կթեթևացնի վերգետնյա  տրանսպորտը: Պիկ ժամերին 1,3 մլն բնակչություն ունեցող քաղաքում անընդհատ խցանումներ են առաջանում:

Մետրոպոլիտենի շինարարությունը սկսվել է 2010-ին: Նախագծի իրականացման համար, որի վրա աշխատում է ֆրանսիական, բրազիլական ու իսպանական ընկերությունների  կոնսորցիումը, պահանջվել է 1,8 մլրդ դոլար ներդրում: