Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած կիրակնօրյա աղոթքի ժամանակ իր ձայնն է բարձրացրել աշխարհում համընդհանուր խաղաղության համար: Պապը աղերսել է վերջ դնել Իսրայելում, Պաղեստինում, Իրաքում և Ուկրաինայում ընթացող բախումներին: «Սիրելի եղբայրներ, թող այլևս երբեք պատերազմ չլինի: Հատկապես մտածում եմ այն երեխաների մասին, որոնց ապագան ոչնչացվում է պատերազմի պատճառով, որոնք մահանում, վիրավորվում, հաշմանդամ և որբ են մնում: Ողջ սրտով խնդրում եմ, աղաչում եմ կանգ առեք: Արդեն դադար տալու ժամանակն է: Խնդրում եմ, կանգ առեք»,-հայտարարել է պապ Ֆրանցիսկը:
Tag Archives: պապ Ֆրանցիսկ
Պապը իր 77-ամյակը նշել է՝ ճաշելով Վատիկանի մոտակայքում թափառող չորս անտուն մարդկանց հետ
Պապ Ֆրանցիսկը ճոխ ընդունելության փոխարեն իր 77-ամյակը նշել է չորս անտուն մարդկանց հետ:
Պապը իր ծննդյան օրը հյուրատանը, որտեղ նա բնակվում է, հավաքույթ է կազմակերպել հասարակ վանականների համար, այնուհետև ճաշել Վատիկանի մոտակայքում հաճախակի թափառող չորս անտուն մարդկանց հետ:
Ֆրանցիսկը ապրիլին պապ կարգվելուց հետո հրաժարվել էր պապի ավանդական ճոխ հագուստներից, թանկարժեք զարդերից և պապի համար նախատեսված ճոխ բնակարանից՝ դրա փոխարեն նախընտրելով ավելի սպարտական ապրելակերպ:
Սակայն արգենտինացի պապը մի անգին նվեր է ստացել, դա իր երկրպագած Բուենոս Այրեսի Սան Լորենսո դե Ալմարգո ֆուտբոլային թիմի՝ առաջնությունում շահած հաղթական գավաթն է, որը թիմը ստացել է այս շաբաթվա սկզբներին և որոշել է նվիրել պապին:
Նախատեսված է, որ թիմի ներկայացուցիչները մասնավոր ինքնաթիռով պապին կբերեն գավաթը, որը նրանք վեց տարվա ընթացքում առաջին անգամ են շահել:
Նրա ծննդյան կապակցությամբ Վատիկանի կենտրոնական հեռուստաընկերությունը հրապարակել է 1 րոպե 45 վայրկյան տևողաությամբ մի ֆիլմ, որտեղ ցուցադրվում է Ֆրանցիսկի պաշտոնավարման ընթացքում արված ամենահիշարժան պահերի լուսանկարները:
Time ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին
Time ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության լրատու Էդվարդ Սնոուդենը:
Մարտին 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդ ընտրված 76-ամյա Ֆրանցիսկի տարվա մարդ ճանաչվելու վերաբերյալ չորեքշաբթի առավոտյան հայտնել է Time ամսագրի խմբագիր Նենսի Գիբսը:
Տարվա մարդ կոչման վերջին հինգ թեկնածուների շարքում ընդգրկված էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Տեխասի Թեյախմության չեմպիոն սենատոր Թեդ Քրուսը, նույնասեռականների իրավունքների պաշտպանության ակտիվիստ Էդիթ Վինձորը:
Անցած տարի այս կոչմանն արժանացել էր նախագահ Բարաք Օբաման, նա 2008 և 2011թթ-ին ևս ճնաչվել է տարվա մարդ:
Նկարագրելով պապ եղած կարճ ժամանակահատվածում Ֆրանցիսկի տրանսֆորմատիվ դերը՝ ամսագրի խմբագիրը հայտնել է, որ համաշխարհային ասպարեզի նոր խաղացողը հազվադեպ է այսքան արագ մեծ ուշադրություն գրավում:
Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոբարդինին այսօր իր հայտարարության մեջ նշել է, որ սուրբ հայրը հայտնի դառնալու կամ կոչումներ ստանալու նպատակ չունի:
Սակայն եթե տարվա մարդ կոչմանն արժանանալը կօգնի տարածել բոլորի հանդեպ Աստծո սիրո ուղերձը, ապա նա անշուշտ ուրախ կլինի:
Պապը զանգահարել է հղի կնոջը և հայտնել, որ ինքը անձամբ կնքի երեխային
Պապ Ֆրանցիսկը զանգահարել է մի կնոջ, որպեսզի նրան հայտնի, որ ինքը անձամբ կկնքի նրա չծնված երեխային, քանի որ նա հրաժարվել էր ընդհատել հղիությունը:
Խանութի աշխատակից 35-ամյա Աննա Ռոմանոն արձակուրդի մեջ է եղել, երբ պապը զանգահարել է նրան:
Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող Արեզո քաղաքի բնակիչ Աննան պապ Ֆրանցիսկին այս ամռան սկզբին նամակ էր ուղարկել, որտեղ նկարագրել էր, թե ինչպես է ինքը հղիացել մի տղամարդուց՝ չիմանալով, որ նա ամուսնացած է և երեխա ունի, իսկ տղամարդը նրանից պահանջել էր ընդհատել հղիությունը:
Նա նաև նշել էր, որ ինքը տղամարդուն տեղեկացրել է, որ ինքը հղիությունը երբեք չի ընդհատի:
Նա հայտնել էր, որ ինքը շատ հուսահատ վիճակում է և պապ Ֆրանցիսկին գրում է, քանի որ ոչ ոք չունի ու բոլորից մերժված է:
Կինը ավելացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պապը նրան հայտնել է, որ երեխան աստծո պարգևն է և ինքը երբեք միայնակ չի լինի:
Պապը կնոջը խորհուրդ էր տվել ուժեղ լինել իր երեխայի համար, և երբ կինը ասել էր, որ ինքը ցանկանում է կնքել երեխային, պապը պատասխանել էր, որ ինքը անձամբ կկնքի նրան:
Կինը հայտնում է, որ ինքը դեռևս երեխայի սեռը չգիտի, բայց եթե նա տղա լինի, ապա նրա անունը անպայման Ֆրանցիսկ է դնելու:
Վատիկանի ներկայացուցչի խոսքով, իրենք տեղյակ չեն այդ զանգի մասին, սակայն իրենք ոչինչ չէին իմացել նաև նախկին մյուս զանգերի մասին, քանի որ պապը իրենց չի տեղեկացնում դրանց մասին, իսկ իրենք հետագայում են իմանում դրանց մասին:
Պապը հրամայել է անմիջապես հանել Բուենոս Այրեսի տաճարում տեղադրված իր արձանը
76 տարեկան հասակում նա դարձավ ամսագրի շապիկի աստղ:
Սակայն պապ Ֆրանցիսկը միանգամայն խուսափում է հանրաճանաչ լինելուց և կարգադրել է հանել Բուենոս Այրեսի տաճարում կանգնեցված իր արձանը:
Երկու շաբաթ առաջ արձանի տեղադրումից անմիջապես հետո հավատացյալները այցելում են տաճար իրենց հարգանքը մատուցելու պապին, իսկ զբոսաշրջիկները նկարվում են արձանի մոտ:
Ամեն դեպքում պաշտոնապես Արգենտինայի մայրաքաղաքի արքեպիսկոպոս Ֆրանցիսկը ըստ տեղեկությունների զայրացել է՝ այդ նորությունը լսելով:
Արգենտինական Clarin թերթի տեղեկություններով՝ նա զանգահարել է տաճարի պատասխանատու քահանային և հրամայել անմիջապես հանել այն:
Եկեղեցու աղբյուրները թերթին հայտնել են, որ Ֆրանցիսկը խուսափում է անձի պաշտանմունք ստեղծել՝ ի տարբերություն իր նախորդ Հովհաննես Պողոս II պապի:
Մարտին ընտրվելով աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդ՝ Ֆրանցիսկը համեստ կենցաղ է վարում և քիչ է օգտվում իր պաշտոնին համապատասխան շքեղությունից: