Վենեսուելան հրաժարվում է Պանամային վերադարձնել միլիարդանոց պարտքը

Վենեսուելայի իշխանությունները հրաժարվել են Պանամային վերադարձնել պարտքը:

Վենեսուելայի ՆԳՆ-ի ղեկավար Էլիաս Հաուայի խոսքով  պարտքի 90%-ը  գոյացել է մեքենայությունների հետևանքով:

никлас-мадуро-венесуэла-400x225-390x225Նախարարի հայտարարության համաձայն, Պանամայի ընկերություններից պարտքով  գնված ապրանքների մեծ մասն այդպես էլ Վենեսուելա չի հասել: Դրա հետ կապված, Հաուան խոստացել է, որ Կարակասում մեքենայությունների փաստով գործ կհարուցի: Պանամայի նախարար Մարտինելին վենեսուելացի գործընկերոջը` Մադուրոյին կոչ է արել դիվանագիտական հարաբերությունների խզումը չօգտագործել որպես պարտքերից հրաժարվելու  պատճառ: Նրա խոսքով, պարտքը մեկ մլրդ-ից ավելի է. որը կուտակվել է պանամական  Կոլոնյան   ազատ տնտեսական գոտու միջոցով արտահանվող ապրանքների շրջանակում:

Իսկ Կոլոնի գոտու ադմինիստրատորների գնահատման համաձայն, միայն Վենեսուելայի հետ առևտրի պարտքը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:

Նշվում է, որ պարտքը կուտակվել է վենեսուելական ընկերությունների կողմից ապրանքի դիմաց դոլարով  վճարել չկարողանալու հետևանքով: Agence France-Presse-ի տեղեկացմամբ, նման իրավիճակ է ստեղծվել դեռևս Չավեսի ժամանակ երկրում հաստատված տարադրամի սահմանափակումների պատճառով:

Անկախ

Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում իրավիճակը շտկել

2259872Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում լուծել հիմնական խնդիրներն ու խնդրել է բնակիչներին չփոխադրվել այլ քաղաքներ:

“Մեզ 6 ամիս տվեք ու, մենք կապացուցենք, որ Դեթրոյտի դրությունը կարելի է փոխել դեպի լավը: “Դադար” սեղմեք ու մի հեռացեք տներից”,-հայտարարել է նա երեքշաբթի, պաշտոնավարման անցնելու առաջին իսկ օրը, հանդիսության ժամանակ: Նրա խոսքով, քաղաքապետն ու նրա ադմինիստրացիան առաջիկա ամիսներին կզբաղվեն տրանսպորտային սպասարկմամբ, փողոցային լուսավորման հարցերով, ինչպես նաև “շարժիչների քաղաքի” այլ կոմունալ  խնդիրների լուծմամբ:

Անցած տարի փետրվարին հատուկ հանձնաժողովն ուսումնասիրեց քաղաքի ֆինանսական դրությունը և հանգեց այն եզրակացության, որ քաղաքը գտնվում է ֆինանսական աղետի եզրին: Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքը սնանկ ճանաչվեց: Դատավորը հայտարարեց, որ քաղաքը հնարավորություն չունի պարտքերը վճարելու: Այսպիսով, Դեթրոյտը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր սնանկ ճանաչված քաղաքը դարձավ: “Շարժիչների քաղաքի” պարտքը կազմում է 18 մլրդ դոլար:

Ադրբեջանի նախկին նախագահի գազը դադարեցվել է պարտքի պատճառով

էլչիբեյԱդրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի առանձնատան գազամատակարարումը, գումար չվճարելու պատճառով, դադարեցվել է։

 

Նախկին նախագահի դուստրը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 20-ին գազի գրասենյակի աշխատակիցներն անջատել են առանձնատան գազը, որտեղ բնակվում է նախկին նախագահի կինը, դուստրն ու թոռնիկը, հաղորդում է “Հագին” կայքը:

 

Պարզվել է, որ Էլչիբեյի ընտանիքը գազի դիմաց 700 մանաթի պարտք ունի։

 

Նրա ընտանիքի` անջատումը հետաձգելու խնդրանքը չի ազդել շրջանի գազամատակարարման ծառայության աշխատակիցների վրա, և արդյունքում նախկին նախագահի ընտանիքը ձմռանը մնացել է առանց ջեռուցման։

 

Ադրբեջանի 2-րդ նախագահը` Ալիև Աբդուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլուն, նախագահել է 1992թ.-ի հունիսի 7-ից 1993թ.-ի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում:

 Անկախ