Համաձայն
ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Tag Archives: ՊԲ
Օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Ադրբեջանի հետախուզադիվերսիոն խումբը հայտնաբերվել է, անդամները ձերբակալված են
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Էդ երեխան պատահական է կրակել. զինվորի մայրը չի ցանկանում, որ որդու վրա կրակած Վոլոդյային դատեն. NEWS.am
ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին մարտական ընկերոջ կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին, որպեսզի չդատեն որդուն կրակած Վոլոդյա Բաբիկյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինվորի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:
“Անահիտը՝ Դերենիկի մայրը, պատրաստվում է նամակով դիմել նախարարությանը, որ Վոլոդյային չդատեն, որովհետեւ էդ երեխան պատահական է կրակել, միտումնավոր ոչինչ չի արել, իսկ Դերենիկն ու Վոլոդյան շատ մտերիմ ընկերներ են: Դեպքի պահին դիրքերում է եղել նաեւ նրանց երրորդ ընկերը՝ Նարեկը, որը մեզ պատմել է, որ ամեն ինչ պատահական է եղել, իրենք երեք ընկերներով ոչ մի խնդիր չեն ունեցել”,- ասաց նա:
Տիկին Սուսաննայի պատմելով՝ կալանավորված Վոլոդյա Բաբիկյանն էլ այժմ ահավոր ծանր վիճակում է, դեպրեսիայի մեջ է, իսկ մայրն էլ քաղցկեղով հիվանդ է. “Վոլոդյայի մայրն էլ էր թաղմանը եկել, բայց վերեւ չբարձրացավ: Դերենիկի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել, ուրիշ ոչ մի բան”:
Անդրադառնալով Դերենիկի մոր առողջական վիճակին՝ հարեւանուհին հայտնեց, որ վերջինս նույնիսկ հուղարկավորությանը չի մասնակցել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
“Դերենիկին հենց բակ իջեցրին, Անահիտը վատացավ ու նորից հիվանդանոց տարան: Սպասում ենք, որ մի քիչ լավանա, որպեսզի գերեզմանոց տանենք”,- ավելացրեց նա:
Նշենք, որ Դերենիկը ծառայում էր ԼՂՀ-ում, եղբոր հետ նույն զորամասում: Վերջինս ծառայությունից ազատել են:
Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Ադրբեջանցիները դարձյալ հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:
Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հայ զինծառայողները կանխել են ադրբեջանցիների դիվերսիան ԼՂՀ սահմանին
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել, 6-ը` վիրավորվել:
ԶորավարժությունՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ապրիլի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ ուղեկցվող գնդային մարտավարական զորավարժություն: Պայմանական մարտադաշտում տեղի ունեցող գործողություններին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը,հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, պաշտպանության բանակի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները:
Չորս փուլովանցկացված գնդային մարտավարական զորավարժության ողջ ընթացքում, սկսած ռազմերթից, մինչև կենտրոնացումը հավաքման շրջանում,անցումը պետական սահմանի պահպանության,պաշտպանական մարտի նախապատրաստումը, իսկ վերջում արդեն հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում պաշտպանական մարտի վարումն ու անցումը հակագրոհի, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստականություն՝ հաջողությամբ կատարելով իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները:
Պաշտպանության նախարարն Արցախը Ռուսաստանին միացնելու մասին
Ծառայողական այցով Գյումրիում գտնվող ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր խոսեց սահմանում տիրող վիճակի ու բանակի մասին.
“Կարծում եմ Արցախի բանակը բազմիցս ապացուցել է` սկսած 88 թվականից, որ ինքն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել և որևէ մի անգամ կասկած չի հարուցել իր ժողովրդի առաջ: Մեր բանակն այսօր ավելի քան հզոր է և պատրաստակամ` ցանկացած խնդիր, ցանկացած վայրում իրականացնելու համար”:
Անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկու վերջերս արած հայտարարությանը` թե Արցախը պետք է կազմի Ռուսաստանի մաս, ԼՂՀ պաշտպանության նախարարը Գյումրիում հայտարարեց. “Կարծում եմ որևէ մեկին իրավունք վերապահված չէ Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել, որովհետև Ղարաբաղն ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը: Ես չեմ պատասխանի ռուս գործչին. ամեն մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն մի արտահայտվածի պատասխան չեն տալիս: Ինչ պիտի անենք` Ժիրինովսկին ու իր նմանները հայտարարություններ պիտի կատարեն, թող անեն` դա իրենց գործն է, դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում”:
Անցյալ շաբաթ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին հատնեցին, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում
Նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը հիմնականում պայմանավորված էր հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից Անկախին տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՊԲ. Ադրբեջանի ռազմական “ագիտպրոպը” նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ
Ադրբեջանական քարոզչամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հունվարի 23-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը, և միայն պատասխան քայլերի են դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում արձանագրված վերոնշյալ կորստին, ապա հարևան, բայց ոչ բարեկամ երկրում կատարվածը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկեն ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման, այլև ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության համատեքստում:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն ս.թ. հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում (իբր տարբեր հանգամանքներում) արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք… Իսկ այս ամենից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի ռազմական “ագիտպրոպը” նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ…
ՊԲ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Ֆիզուլի-Հորադիզ ուղղություն) ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հայերի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակ է բացվել դիտարկման մասնակիցների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ընդհանրապես, իսկ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ առավելևս հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա. Սեյրան Օհանյան
Այսօր, բացելով Կառավարության նիստը, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսքը տվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տեղեկություն տա վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով պայմանավորված հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը, – հավելել է վարչապետը: – Ցավով պետք է նշենք, որ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, ուստի պաշտպանության նախարարի պարզաբանումը, կարծում եմ, բոլորիս համար օգտակար կլինի»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Պարոն վարչապետ, տեղեկացնեմ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդը կրեց կորուստներ, տվեց զոհեր, վիրավորներ և հետ քաշվեց, իհարկե, մեր դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա: Այն արտահայտված է կրակոցներով և նաև որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաև կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին: Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահները իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն և մեր ժողովուրդը որևէ մտավախություն չպետք է ունենա, որովհետև մեր զինծառայողները, ինչպես կատարել են իրենց խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»:
Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու ուղղությամբ և մարտագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Զինծառայող է մահացել
Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները
Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Աղբյուրներ
Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։
Կորուստներ
2013 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։
Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։
Վիրավորներ
2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։
2012 թվականի կորուստները
Անցյալ տարի հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Նախորդ տարի կորուստների առյուծի բաժինը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերի (14 հոգի) պատճառով: Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ (2 հոգի) և այլ պատահարներ (3 հոգի)։ Գրանցվել է նաև 2 սպանություն։
2011–13 թվականներին կորուստների համեմատություն
| ՄԱՐՏԱԿԱՆ | ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ | Ընդհանուր | |||||||
| Հրադարի խախտում | Ականներ | Սպանություններ | Ինքնասպանություններ | Առողջական խնդիրներ | Դժբախտ պատահարներ | ||||
| ՃՏՊ | Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ | Այլ | |||||||
| 2011 | – | – | – | – | – | – | – | – | 32 |
| 2012 | 14 | – | 2 | 10 | 7 | 14 | 2 | 3 | 52 |
| 2013 | 6 | 1 | 5 | 6 | 3 | 5 | 3 | 1 | 30 |
Այսպիսով, նախորդ տարվա համեմատ 2013-ին կորուստների թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով։
Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները
Ռազմինֆոն ամփոփում է Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը ժամանակահատվածում։
Կորուստները ներկայացնում ենք «մարտական» («հայկական գնդակից», ինչպես նաև Իրանի հետ սահմանային միջադեպի զոհեր) և «ոչ մարտական» բաժանումով։ Այս տարի Ադրբեջանում ականների պայթյուններից անվերադարձ կորուստների մասին չի հայտարարվել, բայց կան վիրավորներ, որոնց կարելի է դասել «մարտականների» շարքում, քանի որ միջադեպերն առաջնագծի մոտ են եղել։
Ոչ մարտական կորուստներ են դժբախտ պատահարների (ներառյալ ավտո- և ավիավթարների), ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով սպանությունների և ինքնասպանությունների, հիվանդությունների, արտակարգ իրավիճակների հետևանքով գրանցված զոհերը։
Աղբյուրներ
Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցները, ինչպես նաև այդ թեմայով Panorama.am լրատվական կայքի նյութերը։
Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տվյալներին պետք է վերապահությամբ մոտենալ, քանի որ հայտնի են դեպքեր, երբ հետմահու պարգևատրել են զինծառայողների, որոնք մինչ այդ մամուլում ներկայացված են եղել որպես ոչ մարտական կորուստներ։ Այսպես, 2012-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր շարքային Փարվին Նաիգ օղլու Ասքերովին «Զինվորական վաստակի համար» մեդալով, թեպետ մինչ այդ մամուլում այդ դեպքը ներկայացվել էր որպես ավտովթար։ Այսինքն՝ Բաքուն կամ կոծկում է մարտական կորուստը, կամ պարգևատրում է ավտովթարից սպանվածի. առաջին վարկածն այս դեպքում, ենթադրում ենք, ավելի հավանական է։
Բացի այդ, այս կամ այն դժբախտ պատահարի պատճառով վիրավորված զինծառայողների մասին թե´ պաշտոնական աղբյուրներից, թե´ ադրբեջանական մամուլում հաճախ հայտնի է դառնում միայն, երբ տուծաժը մահանում է։ Օրինակ՝ Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուի մահվան մասին հաղորդվել էր միայն հոկտեմբերի 17-ին, մինչդեռ վերջինս ծանր վնասվածքներ էր ստացել դեռևս հոկտեմբերի 7-ին, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ՃՏՊ-ի հետևանքով, ինչի մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռել էր։
Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողների մահվան պատճառները կոծկելու փաստեր են վերհանվել նաև վերջին օրերին։ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ ընթացիկ տարում առնվազն 5 զինծառայող մահացել է բռնության պատճառով, մինչդեռ այդ դեպքերը նախկինում պաշտոնապես նշվել ենորպես առողջական խնդիրների պատճառով կորուստներ կամ ինքնասպանություններ։
Ինչ վերաբերում է «Դոկտրինա» կենտրոնին, ապա չնայած վերջինս ադրբեջանական կորուստների վերաբերյալ ներկա դրությամբ մեզ հասանելի հիմնական աղբյուրն է, այդ կազմակերպության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում։ Օրինակ՝ կազմակերպության ղեկավարն է ոմն Ջասուր Սումերինլին, որի անձի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա խոսքերով՝ կենտրոնը կորուստների մասին զեկույցներ է կազմում 2003-ից, սակայն համացանցում մեզ չհաջողվեց կազմակերպության մասին 2011-ից վաղ որևէ հիշատակում գտնել։
Վերջին շրջանում «Դոկտրինան» կորուստների վերաբերյալ ամսական զեկույցներ է տալիս, որոնք հիմնականում հրապարակվում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքերում։ Սակայն զեկույցները «Թուրանում» ներկայացվում են ամփոփ, միայն թվերով՝ առանց միջադեպերի մանրամասների, սպանվածների անունների և անձնական տվյալների։ Փոխարենն այս տարի անուններով և անձնական տվյալներով տարեկան ամփոփման տեսքով զեկույց է հրապարակվել ադրբեջանական «Զերկալո» պարբերականում:
Հաստատված և չհաստատված կորուստների խնդիրը
2013-ին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն Ադրբեջանի էլեկտրոնային մամուլի մշտադիտարկման, գրանցվել է 84զոհ։ Ադրբեջանական կողմի բնորոշմամբ դրանցից 11-ը «մարտական» են, իսկ 73-ը՝ «ոչ մարտական»:
Հաստատված ենք համարում այն կորուստները, որոնց մասին հայտնվել է պաշտոնական հաղորդագրությամբ կամ էլ լրատվամիջոցների հետ ՊՆ մամուլի ծառայության զրույցներում։ Ըստ այդմ, նշված 84 կորուստներից պաշտոնապես չեն հաստատվել 32-ը։
Ուշագրավ է, որ ՊՆ-ի չհաստատած կորուստների մեծամասնությունը ժամանակահատվածով համընկնում է պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման մեկնարկի հետ։ Հոկտեմբերի 24-ից կադրային կտրուկ փոփոխությունների արդյունքում պաշտոնից հեռացվեցին նաև մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ու վերջինիս տեղակալԹեյմուր Աբդուլաևը։ Ադրբեջանում լրագրողները սկսեցին դժգոհել, որ ՊՆ-ից բավականին հաճախ հրաժարվում են մեկնաբանություններ տալ կամ զանգերին առհասարակ չեն պատասխանում։ Իհարկե, Սաբիրօղլուին դժվար է անվանել լրագրողների հետ թափանցիկ աշխատող խոսնակ, քանի որ նրա օրոք էլ ՊՆ մամուլի ծառայության աշխատանքից դժգոհությունները քիչ չէին։
Այնուհանդերձ, ակնհայտ է՝ Զաքիր Հասանովի պաշտոնավարումից հետոԱդրբեջանի ՊՆ-ից զոհերի և միջադեպերի վերաբերյալ հայտարարությունները գրեթե դադարել են։ Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվակայքերում կորուստների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։
2013 թվականի կորուստների վերլուծություն
Ըստ ադրբեջանական մամուլի և ՊՆ տվյալների՝ 73 ոչ մարտական զոհերից 10 զինծառայող ինքնասպանություն է գործել, 16-ը մահացել է հիվանդություններից (քաղցկեղ, լեյկոզ, ուղեղի ուռուցք, սրտի անբավարարություն և այլն), 15-ը՝ ավտովթարի, 3-ը՝ ավիավթարի (Մի-17 բեռնատար ուղղաթիռի կործանում) պատճառով:
Ոչ մարտական կորուստներից 6-ը բաժին է ընկնում զենքի հետ անզգույշ վարվելու, 6-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ծառայակցի դանակահարության, 1-ը՝ ծառայակիցների ծեծի, 1-ը՝ քաղաքացիական անձի հետ վեճի դեպքերին: 8-ը դժբախտ պատահարների զոհ են, որոնցից 1-ը՝ հրդեհի, 1-ը՝ գազից թունավորման, 2-ը՝ էլեկտրահարության, 3-ը՝ ջրահեղձության, 1-ը՝ տանկի կողաթեքվելու դեպքեր են: 6 զինծառայողների մահվան պատճառներն անհայտ են:
Ըստ զինվորական կոչումների՝ զոհված զինծառայողների շարքում 8-ը ենթասպաներ են, 4-ը՝ լեյտենանտներ, 3-ը՝ ավագ լեյտենանտներ, 1-ը՝ փոխգնդապետ, 2-ը՝ կապիտան, 2-ը՝ կուրսանտ, 1-ը՝ նավաստի, 1-ը՝ սպա, որի զինվորական կոչումը չի նշվում։ Կոչումների առումով ցանկն ամբողջական չէ, քանի որ շատ դեպքերում թե´ադրբեջանական մամուլը, թե´ ՊՆ մամուլի ծառայությունը զոհված զինծառայողի կոչումը կամ պաշտոնը չեն նշում։
Վիրավորներ/անհայտ կորածներ
Անցնող տարում Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդած տվյալների, գրանցվել է 87 վիրավոր, որից 9-ը, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, «հայկական գնդակից», 3-ը՝ ականների պայթյունից։ «Դոկտրինայի» հաղորդմամբ՝ վիրավորների թիվն 96 է, սակայն կենտրոնը չի ներկայացրել վիրավորների անձնական տվյալներն ու այլ մանրամասներ:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Զեյնալով Նուրլան Վիդադի օղլուն անհայտ կորած է հայտարարվել։ Զինծառայողն արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է եկել տանից ու չի վերադարձել։ Մինչ օրս զինծառայողի հայտնաբերման լուրեր Ադբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցներում չկան։
«Դոկտրինայի» զեկույցի հետ զուգահեռներ
Նկատենք, որ ըստ «Դոկտրինայի» 2013-ի ամսական ամփոփումներից հավաքագրված տվյալների՝ Ադրբեջանն անցնող տարում ունի 79 կորուստ, 96 վիրավոր։ Ճիշտ է, Ջասուր Սումերինլին իր ասուլիսներում պարբերաբար նշում է, որ իրենց զեկույցները կազմվում են ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում, սակայն ենթադրում ենք, որ կենտրոնն այլ աղբյուրներ ևս ունի։
Այսպես, «Դոկտրինա»-ի 2013-ի զեկույցում նշվում է ԱԻՆ-ի զոհված 2 աշխատակիցների մասին, որոնց վերաբերյալ էլեկտրոնային մամուլում տվյալներ չկան։ Ընդ որում, կորուստներից մեկը հունվար ամսվա 6 ոչ մարտական զոհերից է եղել՝ դատելով ամսական զեկույցից, իսկ մյուսը՝ մայիս-հուլիսին, Նախիջևանի ԱԻՆ-ից:
«Դոկտրինան» արդեն իսկ տարվա ավարտին ներկայացված զեկույցում նշում է զոհված ԱԻՆ աշխատակիցներից մեկի անունը՝ Ռուսլան Գուլիև, ով հուլիսի 3-ին ավտովթարի է ենթարկվել ու զոհվել, սակայն պաշտոնական հաստատում չկա:
Նշենք, որ «Դոկտրինայի» տարեկան զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԻՆ-ը գրանցել է ևս մեկ զոհ. ԱԻՆ մամուլի ծառայության հաստատմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակից Զաուր Էյվազովը մահացել է հրդեհը մարելիս, ուստի կորուստն ընդգրկված չէ «Դոկտրինայի» ներկայացրած 79 զոհերի ցուցակում։
Նշենք, որ Ռազմինֆոն ԱԻՆ 3 կորուստներն Ադրբեջանի այս տարվա զոհերի շարքում չի ներառել։
«Դոկտրինան» որպես մարտական կորուստ է ներկայացրել Իրանի հետ սահմանի Լերիքի շրջանում սահմանային միջադեպի հետևանքով զոհված, պետական սահմանապահ ծառայության մայոր Մաքսուդ Նագիևին, որի մահվան լուրն իրանական կողմը չի հաստատել:
Կենտրոնը ոչ մարտական կորուստների շարքում ընդգրկել է բարձրաստիճան զինվորականների մահվան 2 դեպք:
Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ռամիզ Մամեդովը մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթված տանելուց ու հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր:
Նոյեմբերի 22-ին սրտամկանի ինֆարկտից մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի տեղակալը՝ ԶՈւ գեներալ-մայոր Մուհամմեդ Աբբասգուլիևը։
Բացի այդ, 2013-ի նոյեմբերի 3-ին, ներկայացնելով հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված կորուստները, «Դոկտրինան» փաստում է՝ եղել է 76 կորուստ, 66-ը՝ ոչ մարտական, իսկ դեկտեմբերի 2-ին կենտրոնը տեղեկացնում է՝ տարվա սկզբից մինչ դեկտեմբերի սկիզբը գրանցվել է 77 կորուստ, որից 67-ը՝ մարտական։
Համեմատելով թվերը՝ տեսնում ենք, որ ոչ մարտական զոհերի ցուցակում նախորդ ամսվա «հիվանդությունից մահացած 11 հոգին» դարձել է «12 հոգի»։ Փաստորեն, նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է առնվազն 1 կորուստ հիվանդության պատճառով, սակայն ադրբեջանական լրատվակայքերի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներ չեն հայտարարվել, գրանցվել է 7 վիրավոր և տուժած։ Այսինքն՝ հիվանդությունից մահացած ադրբեջանցի զինծառայողի մասին ադրբեջանական ՊՆ-ն ու մամուլը չեն հաղորդել։
Հարկ է նշել, որ մայիսի 3-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այդ ժամանակվա ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր՝ մինչ այդ պահն Ադրբեջանում «հայկական գնդակից» զոհվել է 7 զինծառայող, մինչդեռ նույն ժամանակահատվածում ադրբեջանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ «թշնամու գնդակից» զոհվել են միայն 5 զինծառայող: «Դոկտրինան» հայտարարել է, որ իրեն ևս հայտնի չեն մնացյալ 2-ի անունները, ուստի զեկույցում դրանք ընդգրկված չեն։
Այնուամենայնիվ, որոշ վերապահությամբ ներառել ենք Սաբիրօղլուի հայտարարած 7 կորուստներն էլ՝ դիտարկելով որպես պաշտոնական հայտարարություն։ Բայց հարկ ենք համարում շեշտել, որ չի բացառվում՝ այդ 2 անհայտ զոհերն իրականում լինեն գրանցված ոչ մարտական կորուստների շարքում։
Կասկածելի մահեր
• 2013-ի սկզբին՝ հունվարի 7-ին, 1994-ին ծնված զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը, որը զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին, պաշտոնական վարկածով մահացել է սրտի կաթվածից, սակայն ադրբեջանական մամուլում հայտնվել էին զինծառայողի դիի լուսանկարները՝ կապտուկների և վնասվածքերի հետքերով։ Զինծառայողի մահվան դեպքը քննարկումների առիթ էր տվել սոցցանցերում, որոնք հունվարի 12-ին վերաճել էին ոչ մարտական կորուստների մեծ թվի դեմ ուղղված բողոքի ցույցի։
• Փետրվարի 11-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 բեռնատար ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը, որի հետևանքով օդաչուն և 2 մեխանիկները զոհված են համարվում: Հայտնաբերել են միայն մեխանիկներից մեկի դին: Մինչ օրս ուղղաթիռի վթարի պատճառի մասին հայտարարություն չի եղել:
• Նախիջևանում փետրվարի 15-ին զորավարժության ժամանակ տանկն ընկել է կիրճը։ Տանկը կառավարող պայմանագրային զինծառայող Մուշվիգ Հազանֆար օղլու Բեյլյարովը չի կարողացել դուրս գալ տանկից ու մահացել է։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել իրավիճակը, անհայտ են տանկի վթարի պատճառները։
• Մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր կլինիկական հոսպիտալում ադրբեջանական լրատվակայքերի հայտնած նախնական տեղեկություններով հեպատիտից մահացել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռահիլ Ամիքիշիևը։ ՊՆ-ն մինչ օրս մահվան պաշտոնական վարկած չի ներկայացրել։
• Մարտի 24-ին պետական պահպանության հատուկ ծառայության զինծառայող, 19-ամյա Մամեդով Մամեդաղա Նովրուզ օղլուին կախված են գտել ուղղաթիռների օդանավակայանի տարածքում: Ադրբեջանի ՊՆ-ն չի արձագանքել միջադեպին: Պատճառներն անհայտ են:
• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը՝ որպես պատճառ նշելով զենքի հետ անզգույշ վարմունքը: Ադրբեջանական մումուլում տարածվել էր զինծառայողի վերջին սոցցանցային գրառումը, որտեղ նա դժգոհել էր պետությունից:
• Սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ հոսպիտալի բժիշկ, ՆԶ կապիտան Ադիլ Գուլիևը մահացել է «ինչ-որ հիվանդությունից»: Միջադեպի մանրամասներն անհայտ են, ՆԶ-ից չեն մեկնաբանել։
Նախորդ տարիների հետ համեմատություն
2010-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններում գրանցվել էր 71զոհ, 2011-ին՝ 95, որից մարտականը՝ 19, 2012-ին՝ 97 (ըստ «Դոկտրինայի»), 99-ը (ըստ Panorama.am-ի), որից մարտականը՝ 16 (13-ը՝ հրադադարի խախտում, 3-ը՝ ականի պայթյուն): 2012-ի ոչ մարտական կորուստների շարքում 22-ը ծառայակիցների արձակած կրակի ու դանակահարության, 19-ը՝ ինքնասպանության, 16-ը՝ ավտովթարների, 14-ը՝ հիվանդության, 5-ը՝ տարբեր արտակարգ իրավիճակների զոհեր են, 5-ը՝ անհայտ:
Ստացվում է՝ 2012-ի համեմատ Ադրբեջանում կորուստների ընդհանուր քանակը նվազել է 13.4 %-ով, մարտական կորուստները՝ 31.3 %-ով, ինքնասպանություններինը՝ 47.4%-ով, սպանություններինը՝ 59.1 %-ով, ավտովթարներինը՝ 6.4%-ով, հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է 14.3 %-ով:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են: